Jump to content

Յուլիա Էբներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Էբներ
Ծնվել էհուլիսի 24, 1991(1991-07-24) (33 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Մասնագիտությունհետազոտող և political adviser
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի պետական տնտեսագիտական համալսարան (2013), Վիեննայի համալսարան (2013), Պեկինի համալսարան (2014) և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (2015)
ԱշխատավայրEuropean Institute for Asian Studies?, Quilliam?, Institute for Strategic Dialogue?[1] և Միավորված ազգերի կազմակերպություն[2]
Պարգևներ
 Julia Ebner Վիքիպահեստում

 

Յուլիա Էբներ (գերմաներեն՝ Julia Ebner. հուլիսի 24, 1991(1991-07-24), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի լոնդոնաբնակ հետազոտող և գրող[4]։ Հեղինակել է «Ցասումը. իսլամիստների և ծայրահեղ աջ ծայրահեղականների արատավոր շրջանակը», «Մթության գնալը. ծայրահեղականների գաղտնի սոցիալական կյանքը» և «Գնալ հիմնական հոսք. ինչպես են ծայրահեղականները գրավում իշխանությունը» գրքերը։

Էբները Օքսֆորդի համալսարանի դոկտորի կոչում ունի. այդտեղ նա ներկայումս հետդոկտորական գիտաշխատող է Մագդալեն քոլեջի Կալևայի անվան էվոլյուցիայի և մարդագիտության կենտրոնում[5]։ Նա ունի փիլիսոփայության բակալավրի, ինչպես նաև միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան։ Նա միջազգային պատմության մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ Պեկինի համալսարանից[6]։

Էբները գործունեություն է ծավալում Լոնդոնում և Օքսֆորդում[7]։ 2015-2017 թվականներին աշխատել է որպես ավագ հետազոտող Quilliam հակածայրահեղական կազմակերպությունում[8]։ 2017 թվականին միացել է Ռազմավարական երկխոսության ինստիտուտ անվանումը կրող հակածայրահեղական կազմակերպությանը որպես գիտաշխատող[8][9]:, Այդտեղ նա մասնագիտացել է աջ ծայրահեղականության, փոխադարձ արմատականացման և ահաբեկչության կանխարգելման եվրոպական նախաձեռնություններում։ Նա հոդվածներ է գրել The Guardian[10] և The Independent-ի համար։[11]

Խավարում. ծայրահեղականների գաղտնի սոցիալական կյանքը գիրքը փաստում է երկու տարվա ընթացքում Էբների կուտակած փորձառությունը, որը նա ձեռք է բերել գաղտնի, ներթափանցելով ծայրահեղ աջ այնպիսի ցանցեր, ինչպիսիք են Generation Identity-ն[7][12] և Reconquista Germanica-ն[12], ընդ որում՝ ներթափանցել է ինչպես առցանց, այնպես էլ անձամբ[13]։

Նրա վերջին գիրքը՝ Going Mainstream. how extremists are taking over / ինչպես են ծայրահեղականները գրավում իշխանությունը, հրատարակվել է 2023 թվականին։ Այն հիմնված է հետաքննական ռեպորտաժների և հարցազրույցների վրա և սրում է այն հարցը, թե ինչու ծայրահեղական գաղափարներն ու հայեցակարգերն ավելի ու ավելի են մտնում հիմնական քաղաքականություն և հասարակական դիսկուրս[14]։

  • 2018: Քաղաքական գրականության համար սահմանված Բրունո Կրայսկի մրցանակ - Wut. Was Islamisten und Rechtsextreme mit uns machen գրքի համար[15]
  • 2020: Տարվա ակադեմիական գիրք մրցանակ - Radikalisierungsmaschinen. Wie Extremisten die neuen Technologien nutzen und uns manipulieren գրքի համար
  • 2022: Դոկտոր Կասպար-Այնեմ մրցանակ[16]

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբների հրապարակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Rage: the Vicious Circle of Islamist and Far-Right Extremism. / Ցասում. իսլամիստական և ծայրահեղ աջ ծայրահեղականության արատավոր շրջանակը. Լոնդոն։ IB Tauris, 2017 թ. .
  • Radikalisierungsmaschinen. Wie Extremisten die neuen Technologien nutzen und uns manipulieren (արմատականացման մեքենաներ. ինչպես են ծայրահեղականներն օգտագործում նոր տեխնոլոգիաները և մանիպուլյացիա անում մեզ)։ Բեռլին։ Suhrkamp Nova, 2019 թ.978-3-518-47007-7ISBN 978-3-518-47007-7[17]:
  • Going Dark: the Secret Social Lives of Extremists. / Խավարում. ծայրահեղականների գաղտնի սոցիալական կյանքը: Լոնդոն։ Բլումսբերի, 2020 թ.9781526616784ISBN 9781526616784 .[18][19]
  • Going Mainstream: how extremists are taking over. / Գնալ հիմնական հոսք. ինչպես են ծայրահեղականները գրավում իշխանությունը: Լոնդոն։ Ithaka Press|Bonnier Group, 2023 թ.1804183156ISBN 1804183156 .

Էբների ներդրումներով հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Education and Extremisms: Rethinking Liberal Pedagogies in the Contemporary World / Կրթություն և ծայրահեղականներ. ազատական մանկավարժությունների վերաիմաստավորում ժամանակակից աշխարհում. Խմբագրվել են Ֆարիդ Փանջվանիի, Լին Ռևելի, Ռեզա Ղոլամիի և Մայք Դիբոլի կողմից։ Routledge, 2017 թ.9781138236110ISBN 9781138236110 . Routledge, 2019 թ.9780367198718ISBN 9780367198718 . Էբները հեղինակել է գրքի գլուխներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. https://www.diepresse.com/18999955/die-oesterreicherinnen-des-jahres-2024-stehen-fest
  4. Sturges, Fiona (2020 թ․ փետրվարի 14). «Julia Ebner: 'There's an adrenaline rush in undercover work, getting inside a far-right movement'». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին – via www.theguardian.com.
  5. «Julia Ebner». University of Oxford. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  6. «Julia Ebner». Institute for Strategic Dialogue. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 Sturges, Fiona (2020 թ․ փետրվարի 14). «Julia Ebner: 'There's an adrenaline rush in undercover work, getting inside a far-right movement'». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին – via www.theguardian.com.Sturges, Fiona (14 February 2020). "Julia Ebner: 'There's an adrenaline rush in undercover work, getting inside a far-right movement'". The Guardian. ISSN 0261-3077. Retrieved 2020-02-15 – via www.theguardian.com.
  8. 8,0 8,1 «Julia Ebner». Institute for Strategic Dialogue. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին."Julia Ebner". Institute for Strategic Dialogue. Retrieved 2020-02-19.
  9. «'I used online identities to flush out neo-fascists and violent activists'». i. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Julia Ebner». The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Julia Ebner». The Independent. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  12. 12,0 12,1 «Why People Join Extremist Networks and What Keeps Them There». Time. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Internetforscherin Julia Ebner fordert intensivere Überwachung rechter Seiten im Netz». Der Spiegel. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  14. «I infiltrate incel groups posing as a man». The Times. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  15. Bruno-Kreisky-Preis für das Politische Buch 2018 an Julian Nida-Rümelin und Nathalie Weidenfeld. OTS-Meldung vom 1. Jänner 2019, abgerufen am 1. Jänner 2019.
  16. «Caspar Einem-Preis des BSA: erstmalige Verleihung». ots.at. 2022-11-16. Վերցված է 2022-11-17-ին.
  17. Eimermacher, Martin (2019 թ․ հոկտեմբերի 14). «Julia Ebner: Nazi-Jagd im Netz». Die Zeit. Hamburg. ISSN 0044-2070. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին – via Die Zeit.
  18. Freeman, Colin (2020 թ․ փետրվարի 16). «Going Dark by Julia Ebner review: the woman who went undercover with extremists». The Telegraph. ISSN 0307-1235. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին – via www.telegraph.co.uk.
  19. Urwin, Rosamund. «Going Dark: The Secret Social Lives of Extremists by Julia Ebner review — inside the web of hate». ISSN 0140-0460. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին – via www.thetimes.co.uk.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Էբներ» հոդվածին։