Յոն (Յոան) Պոտկոավ (Крэцул, մոլդ.՝ Иоан Подковэ, Ioan Potcoavă, ուկրաիներեն՝ Іван Підкова) կամ Ioan Potcoavă, ռումինացիների շրջանում հայտնի է առավելապես Ioan Creţul և Nicoară Potcoavă անուններով, անհայտ - հունիսի 16, 1578, Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Մոլդովայի հոսպոդար 1577-ից։ Մոլդովայում հաստատված լեհահայ Սերպեգա գերդաստանից։ Մոր կողմից Յոն Քաջի եղբայրը։ Վերջինիս մահից (1574) թվականից հետո անցել է Զապորոժյան Սեչ, աչքի ընկել Ղրիմի թաթարների դեմ մարտերում։
1577 թվականին ընտրվելով հետման՝ նույն թվականի նոյեմբերի 3-ին հազար կազակներով մտել է Մոլդովա, Յասիի մոտ ջախջախել Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրքական զորքը և տիրել գահը։ Սակայն թուրք մեծաքանակ ուժերի աջակցությամբ Պետրու Կաղը 1578-ի հունվարին ետ է գրավել գահը։ 1578-ի Փետրվարին Մոլդովա է արշավել Յոն Պոտկոավի եղբայրը՝ Ալեքսանդր Սերպեգան, սակայն կարճատև հաջողությունից հետո պարտություն է կրել և զոհվել։ Մուրադ III սուլթանի ճնշմամբ, Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորին ձերբակալել և մահապատժի է ենթարկել Յոն Պոտկոավին։ Գդանսկում կանգնեցված է Յոն Պոտկոավի արձանը։ Յոն Պոտկոավին է նվիրված Մ։ Սադովյանուի «Նիկոարը Պոտկոավը (1955)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 128)։