Jump to content

Յոհաննա Մյունտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննա Մյունտեր
Ծնվել էմայիսի 13, 1844(1844-05-13)[1]
ԾննդավայրՌյոննե, Բորնհոլմ, Դանիա
Մահացել էհուլիսի 27, 1921(1921-07-27)[1] (77 տարեկան)
Մահվան վայրHellebæk, Helsingør Municipality, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունգրող, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր

Յոհաննա Էլիսաբեթ Մյունտեր (դան․՝ Johanne Elisabeth Münter, ծննդյամբ` Իոնսոն (դան․՝ Johnson), մայիսի 13, 1844(1844-05-13)[1], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա - հուլիսի 27, 1921(1921-07-27)[1], Hellebæk, Helsingør Municipality, Դանիա), դանիացի գրող և կանանց իրավունքների պաշտպան։ 1895 թվականին ամուսնու հետ Ճապոնիա կատարած ճանապարհորդությունից հետո նա մի քանի գիրք է գրել ճապոնացի կանանց մասին` ինքն էլ հրապուրված լինելով այդ երկրով։ 1890-ականներին մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանության շարժմանը՝ ելույթ ունենալով մշակույթի և կրոնի մասին Կին ընթերցողների ասոցիացիայում (Kvindelig Læseforening): Միացել է նաև Դանիայի կանանց պաշտպանության ասոցիացիային (Danske Kvinders Forsvarsforening) և Կարմիր խաչի կանանց բաժամունքին։ 1904 թվականին Մյունտերը Բեռլինում մասնակցել է Կանանց միջազգային ընտրական ալյանսի (IWSA) հիմնադիր համաժողովին։ 1906 թվականին հիմնադրել և ղեկավարել է Կանանց ընտրական ակումբը (Danske Kvindeforeningers Valgretsforbund), որը անդամակցել է Դանիայի Կանանց միացյալ ընտրական իրավունքի համար շարժմանը (Danske Kvindeforeningers Valgretsforbund): Մյունտերը եղել է Ամստերդամում (1908) և Լոնդոնում (1909) անցկացված IWSA համաժողովների պատվիրակ[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննան ծնվել է 1844 թվականի մայիսի 13-ին Ռյոննեում (Բորնհոլմ), նավատեր Պետեր Ջոնսոնի (1786-1850) և Մարեն Քիրստին Սոննի (1801-1882) ընտանիքում։ 1865 թվականին Յոհաննան ամուսնացել է ռազմածովային սպա` Ալեքսանդր Հերման Յակոբ Բալթաս Մյունտերի հետ (1837-1932)[2]։

1873 թվականից նա 10 տարի ապրել է Մալմյոյում (Շվեդիա), որտեղ նրա ամուսինը նավաշինարանի տնօրեն էր, ինչպես նաև Դանիայի հյուպատոս։ 1883 թվականին Յոհաննան տեղափոխվում է Կոպենհագեն, մինչդեռ ամուսինը աշխատում էր Հեռավոր Արևելքում՝ որպես ռազմական խորհրդական Չինաստանում և Ճապոնիայում։ Նրա և ամուսնու հայացքների աններդաշնակությունը ավելի հաճախ էր զգացվում, որը հատկապես ցայտուն դրսևորվեց 1895 թվականին Ճապոնիա կատարած այցի ժամանակ։ Մյուս կողմից, այդ ճանապարհորդությունը ոգեշնչեց նրան սկսել դասախոսություններ և գրքեր հրատարակել իր ճանապարհորդությունների և փորձի մասին։ Մասնավորապես, նրա «Minder fra Japan» աշխատության մեջ նկարագրվում է ճապոնացի կանանց վիճակը և իր հմայքը դանիացիների համար էկզոտիկ երկրների նկատմամբ[2]։ Մյունտերը սկսեց հետաքրքրվել կանանց իրավունքների համար շարժմամբ 1895 թվականի Կոպենհագենի կանանց ցուցահանդեսից հետո և 1890-ականների վերջին սուֆրաժիստական ընկերությունների ազդեցության ներքո։ Նա նաև ուսումնասիրել և գրել է բուդդիզմի և սինտոիզմի մասին, որոնք նա համարում էր անհամատեղելի քրիստոնեության հետ։ 1901 թվականին Մյունտերը հրատարակեց «Բուդդիզմի պատմություն» (դան․՝ Buddhismens Historie), իսկ 1914 թվականին՝ «Էզոտերիկ բուդդիզմ» (դան․՝ Den esoteriske Buddhisme) գրքերը[2]։

Կանանց շարժման հետ կապված նա դարձավ Դանիայի կանանց պաշտպանության ասոցիացիայի և Կարմիր խաչի կանանց բաժամունքի անդամ։ 1904 թվականին Բեռլինում մասնակցել է Կանանց միջազգային ընտրական ալյանսի (IWSA) հիմնադիր համաժողովին, ինչպես նաև եղել է Ամստերդամում (1908) և Լոնդոնում (1909) անցկացված IWSA համաժողովների պատվիրակ։ 1906 թվականին նա հիմնադրել և ղեկավարել է կանանց ընտրական իրավունքի կազմակերպությունը՝ Կանանց ընտրական ակումբ (դան․՝ Kvindevalgretsklubben, KVK), որը հայտնի է դարձավ որպես «Frou Munter Club»: Չնայած այն ուներ ընդամենը հարյուր անդամ, նրանցից շատերը ընտրության իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից շատ ազդեցիկ կանայք էին։ Մյունտերը կապված էր Դանիայի կանանց միասնական ընտրական իրավունքի շարժման հետ, և դրա միջազգային քարտուղարն էր 1904-1909 թվականներին, որտեղ նրան հաջորդեց Տորա Դաուգորդը։ Մյունտերը խմբագրում էր Կանանց ընտրական ակումբի «Kvindestemmerets-Bladet» ամսագիրը (1907-1913)։ Հրատարակվել է նաև այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Berlingske Tidende, Damernes Blad, Kvindernes Blad և Husmoderens Blad[2]:

Յոհաննա Մյունտերը մահացել է Հելեբեկում 1921 թվականի հուլիսի 27-ին[2]։ Թաղված է Կոպենհագենի Արևմտյան գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk kvindebiografisk leksikon (դան.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Vammen, Tinne. «Johanne Münter (1844 - 1921)» (դանիերեն). Kvinfo. Վերցված է 15 апреля 2020-ին.
  3. «Johanne Münter (1844-1921)» (դանիերեն). Danske Litteraturpriser. Վերցված է 15 апреля 2020-ին.
  4. «Johanne Elisabeth Münter» (դանիերեն). Kendtes gravsted. Վերցված է 15 апреля 2020-ին.