Յոհան Շտրաուս նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Շտրաուս նվագախումբ
Հիմնական տվյալներ
Գործունեություն1987
Կայքandrerieu.com/en/about-andre/the-johann-strauss-orchestra

Յոհան Շտրաուս նվագախումբ, հիվնադրվել է 1987 թվականին Անդրե Ռիուի կողմից։ 1988 թվականի հունվարի 1-ի առաջին համերգի ժամանակ նվագախումբը բաղկացած էր 12 երաժիշտներից։ Մինչև 2008 թվականը նվագախումբը ընդլայնվեց մինչև 43 անդամ և ներկայացավ հյուր երաժիշտների հետ, ինչպիսիք են Կառլա Մաֆիոլետտին, Միրուսա Լուվերսը, Կարմեն Մոնարկան և «The Platin Tenors»-ը։ Նվագախումբը հայտնի է դասական երաժշտությունները տարբերվող տարօրինակ թեթևությամբ ներկայացնելով՝ կատակելով հանդիսատեսի հետ։

Նվագախումբը հիմա հանդես է գալիս 80-150 երաժիշտների հետ։ Այն ժամանակ, երբ նվագախումբը առաջին անգամ հյուրախաղերով շրջում էր Եվրոպայում, առաջացավ նոր հետաքրքրություն դեպի վալսային երաժշտությունը։ Վերածնունդը սկսել է Նիդերլանդներում և ծաղկում ապրել Շոստակովիչի՝ բազմազան նվագախմբերի համար գրված երկրորդ վալսի ձայնագրման միջոցով։ Արպես արդյունք, Ռիուն հայտնի դարձավ որպես ժամանակակից «Վալսի արքա»։ Անունը իրականում շնորհել է Յոհան Շտրաուս Երկրորդը։

Ռիուն և իր նվագախումբը հանդես են եկել ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Ստանալով մի շարք պարգևներ՝ ներառյալ «Աշխարհի երաժշտության» երկու մրցանակները, նրանց ձայնագրումները հասնում են ոսկու և պլատինի աստիճանների շատ քաղաքներում։ Այդ թվում են 8 պլատինի աստիճանները Նիդերլանդներում։

Ռիուի ձայնագրումների և՛ CD, և՛ DVD դիսկերը ձայնագրվել են իր սեփական ստուդիաներում՝ Մաասթրիչում։

Նրա նվագախմբի մի քանի ներկայացումներ հեռարձակվել են Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում՝ PBS հեռուսատածրագրի միջոցով[1]։ Դրանցից են 2003 թվականին Անդրե Ռիուն կենդանի կատարմամբ Դուբլինում՝ նկարահանված Դուբլինում, Իռլանդիայում, 2005-ին Տոսքանիայում։

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենակատար։ Կարլա Մաֆիոլետտի, Կարմեն Մոնարկա, Միրուսիա Լուվերս և Քիմմի Սկոտա։
  • Առաջին ջութակ։ Ջեթ Գելենս, Ֆրանկի Սթեյջնս, Լին Ջոնգ, Կրեմի Մինևա, Ֆրեյա Կրեմերս, Դիանա Մորսինկոֆ, Բորիս Գոլդենբլանկ, Էլս Մերկեն, Վինցենզո Վիոլա, Լարա Մեուլեման։
  • Երկրորդ ջութակ։ Քորդ Մեյեր, Ագնես Ուոլտեր և Ջենիֆեր Կավալսկի։
  • Ալտ։ Կլաարտջե Պոլման, Պիեր Քոլեն, Լինդա Քուստեր, Նադեժդա Դիակոֆ։
  • Թավջութակ։ Տանջա Դերվահլ, Մարգարիտ վան Լեքսմոնդ, Հաննեք Ռոգեն, Ջոելլե Տոննաեր, Կարին Հինզ։
  • Կոնտրաբաս։ Ռոլանդ Լաֆոսե, Ջին Սասեն, Ֆրանսո Վուլկանո։
  • Դաշնամուր։ Ստեֆանի Դենթրի։
  • Սինթեզ։ Ուարդ Վլասվելդ։
  • Հոբոյ։ Արթուր Քորդվեներ։
  • Ֆլեյտա։ Թեուն Ռամակերս, Նատալի Բոլլ։
  • Շեփոր։ Ռոջեր Դիեդերն, Ռենե Հենկետ։
  • Կլարնետ։ Մանո Կոնինգս։
  • Սաքսոֆոն։ Սաննե Մեսթրոմ։
  • Տրոմբոն։ Ռուուդ Մերքս։
  • Գալարափող։ Նոել Պերդաենս։
  • Բաս տրոմբոն։ Լեոն վան Վիջկ։
  • Հոբոյ։ Տոն Մաեսեն։
  • Հարվածային։ Մարսել Ֆելիզ, Միրելլի Բրեպոլս, Գլեն Ֆելիզ։
  • Երգչախումբ։ Նիկոլ Սթեինս, Կարին Հաին, Ջուդիթ Լուեսինկ, Աննա Ռեկեր, Վիրջենի Հենկետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Andre Rieu: The Flying Dutchman (2005)». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]