Յոհան Շտրաուս նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Շտրաուս նվագախումբ
Andre Rieu und Carmen Monarcha.jpg
Հիմնական տվյալներ
Գործունեություն1987

Յոհան Շտրաուս նվագախումբ, հիվնադրվել է 1987 թվականին Անդրե Ռիուի կողմից: 1988 թվականի հունվարի 1-ի առաջին համերգի ժամանակ նվագախումբը բաղկացած էր 12 երաժիշտներից: Մինչև 2008 թվականը նվագախումբը ընդլայնվեց մինչև 43 անդամ և ներկայացավ հյուր երաժիշտների հետ, ինչպիսիք են Կառլա Մաֆիոլետտին, Միրուսա Լուվերսը, Կարմեն Մոնարկան և «The Platin Tenors»-ը: Նվագախումբը հայտնի է դասական երաժշտությունները տարբերվող տարօրինակ թեթևությամբ ներկայացնելով՝ կատակելով հանդիսատեսի հետ:

Նվագախումբը հիմա հանդես է գալիս 80-150 երաժիշտների հետ: Այն ժամանակ, երբ նվագախումբը առաջին անգամ հյուրախաղերով շրջում էր Եվրոպայում, առաջացավ նոր հետաքրքրություն դեպի վալսային երաժշտությունը: Վերածնունդը սկսել է Նիդերլանդներում և ծաղկում ապրել Շոստակովիչի՝ բազմազան նվագախմբերի համար գրված երկրորդ վալսի ձայնագրման միջոցով: Արպես արդյունք, Ռիուն հայտնի դարձավ որպես ժամանակակից «Վալսի արքա»: Անունը իրականում շնորհել է Յոհան Շտրաուս Երկրորդը:

Ռիուն և իր նվագախումբը հանդես են եկել ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և Ավստրալիայում: Ստանալով մի շարք պարգևներ՝ ներառյալ «Աշխարհի երաժշտության» երկու մրցանակները, նրանց ձայնագրումները հասնում են ոսկու և պլատինի աստիճանների շատ քաղաքներում: Այդ թվում են 8 պլատինի աստիճանները Նիդերլանդներում:

Ռիուի ձայնագրումների և՛ CD, և՛ DVD դիսկերը ձայնագրվել են իր սեփական ստուդիաներում՝ Մաասթրիչում:

Նրա նվագախմբի մի քանի ներկայացումներ հեռարձակվել են Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում՝ PBS հեռուսատածրագրի միջոցով[1]: Դրանցից են 2003 թվականին Անդրե Ռիուն կենդանի կատարմամբ Դուբլինում՝ նկարահանված Դուբլինում, Իռլանդիայում, 2005-ին Տոսքանիայում:

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենակատար: Կարլա Մաֆիոլետտի, Կարմեն Մոնարկա, Միրուսիա Լուվերս և Քիմմի Սկոտա:
  • Առաջին ջութակ: Ջեթ Գելենս, Ֆրանկի Սթեյջնս, Լին Ջոնգ, Կրեմի Մինևա, Ֆրեյա Կրեմերս, Դիանա Մորսինկոֆ, Բորիս Գոլդենբլանկ, Էլս Մերկեն, Վինցենզո Վիոլա, Լարա Մեուլեման:
  • Երկրորդ ջութակ: Քորդ Մեյեր, Ագնես Ուոլտեր և Ջենիֆեր Կավալսկի:
  • Ալտ: Կլաարտջե Պոլման, Պիեր Քոլեն, Լինդա Քուստեր, Նադեժդա Դիակոֆ:
  • Թավջութակ: Տանջա Դերվահլ, Մարգարիտ վան Լեքսմոնդ, Հաննեք Ռոգեն, Ջոելլե Տոննաեր, Կարին Հինզ:
  • Կոնտրաբաս: Ռոլանդ Լաֆոսե, Ջին Սասեն, Ֆրանսո Վուլկանո:
  • Դաշնամուր: Ստեֆանի Դենթրի:
  • Սինթեզ: Ուարդ Վլասվելդ:
  • Հոբոյ: Արթուր Քորդվեներ:
  • Ֆլեյտա: Թեուն Ռամակերս, Նատալի Բոլլ:
  • Շեփոր: Ռոջեր Դիեդերն, Ռենե Հենկետ:
  • Կլարնետ: Մանո Կոնինգս:
  • Սաքսոֆոն: Սաննե Մեսթրոմ:
  • Տրոմբոն: Ռուուդ Մերքս:
  • Գալարափող: Նոել Պերդաենս:
  • Բաս տրոմբոն: Լեոն վան Վիջկ:
  • Հոբոյ: Տոն Մաեսեն:
  • Հարվածային: Մարսել Ֆելիզ, Միրելլի Բրեպոլս, Գլեն Ֆելիզ:
  • Երգչախումբ: Նիկոլ Սթեինս, Կարին Հաին, Ջուդիթ Լուեսինկ, Աննա Ռեկեր, Վիրջենի Հենկետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Andre Rieu: The Flying Dutchman (2005)»։ The New York Times։ Վերցված է 18 August 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]