Անդրե Ռիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Ռիու
Անդրե Ռիու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն André Rieu
Ծնվել է 1 October 1949
Մաստրիխտ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[1]
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանրեր դասական, Վալս, հեշտ լսվող
Մասնագիտություն ջութակահար, դիրիժոր
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Maastricht Academy of Music
Կայք andrerieu.com/fr/

Անդրե Լեոն Մարիե Նիկոլաս Ռիու, դանիացի ջութակահար և դիրիժոր՝ հայտնի իր ստեղծած վալս նվագող Յոհան Սթրաուս նվագախմբով։ Միասին նրանք դասական և վալսային երաժշտությունը հասցրել են աշխարհահռչակ համերգային հյուրախաղերի, ինչպես գլոբալ փոփ և ռոք ամենամեծ համերգների հյուրախաղերը[2]։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգ գավառի կողմից։

Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։ Նա ստեղծել է Մասթրիչթ Սասլոն նվագախումբը 1978 թվականին, ապա ստեղծել է Յոհան Սթրաուս նվագախումբը 1988 թվականին։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու անունը ունի ֆրանսիական ծագում։ Ռիուի հայրը, որ ուներ նույն անունը, Մասթիչթ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ Անդրեն սկսեց ջութակ նվագել սովորել հինգ տարեկանից։ Շատ վաղ տարիքից նա հրապուրել էր նվագախմբին։ Նա սովորել է ջութակ նվագել Լիջի Արքայական կոնսերվատորիայում և Մասթիչթ կոնսերվատորիայում՝ սովորելով Ջուդա և Հերման Քրեբերների մոտ։ 1974֊ից 1977 թվականներին հաճախել է Բրյուսելի երաժշտական ակադեմիա, սովորելով Անդրե Գերլերի հետ, վերջապես ստանալով Բրյուսելի արքայական կոնսերվատորիայի «Premier Prix»֊ի աստիճան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում նա կատարել է Ֆրանց Լեհարի Ոսկե և Արծաթե վալսերը։ Քաջալերված հանդիսատեսի արձագանքով, նա որոշեց հետևել վալսի ձևին, Ռիուն ձևավորեց Մասթիչթ Սալոն նվագախումբը և ծառայեց այնտեղ որպես ջութակահար Լիմբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1987 թվականին նա ստեղծեց Յոհան Սթրաուս նվագախումբը և հիմնեց իր սեփական ընկերությունը։ Սկսած այդ ժամանակից նրա մելոդրամատիկական բեմային կատարումները և ռոք համերգները ասոցացվում են վալս երաժշտական կատեգորիայի վերածննդի հետ։ Անդրե Ռիուն նվագում է 1667 թվականի Ստրադիվարիուսի ջութակով։

Յոհան Շտրաուս նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախումբը սկսել է 1987 թվականին 12 անդամներով՝ առաջին անգամ համերգ տալով 1988 թվականի հունվարի 1-ին։ Տարիների ընթացքում այն կտրուկ տարածվել է։ Այսօր 80֊ից 150 երաժիշտ է նվագում այս նվագախմբում։

Ռիուն իր նվագախմբով համերգներով ներկայացել է Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Նրանց հյուրախաղերի չափին ու եկամտին հավասար են միայն ամենահայտնի փոփ և ռոք համերգները։ Ռիուն 2008 թվականի շքեղ հյուրախաղով ներկայացավ Սիսի Կայսրական Ամրոցում՝ այդ ժամանակվա ամենամեծ բեմում[4]։ 2009 թվականի առաջին կեսին Անդրեն աշխարհի ամենահաջողակ հյուրախաղերի գնացող տղամարդ արտիստն էր՝ համաձայն Բիլբորդ ամսագրի։

Տարի Կարգ Ցուցադրումներ Եկամուտ Աղբյուր
2015 #20 101 ցուցադրում $51,151,367 Billboard Top 25 Tours 2015[5]
2014 #17 70 ցուցադրում $42,983,266 Billboard Top 25 Tours 2014[6]
2013 #20 70 ցուցադրում $49,881,605 Billboard Top 25 Tours 2013[7]
2012 #10 99 ցուցադրում $46,785,71 Billboard Top 25 Tours 2012[8]
2011 # 9 102 ցուցադրում $67,104,756 Billboard Top 25 Tours 2011[9]
2010 #16 86 ցուցադրում $39,992,285 Billboard Top 25 Tours 2010[10]
2009 # 6 112 ցուցադրում $95,854,338 Billboard Top 25 Tours 2009[11]
2008 # 8 71 ցուցադրում $76.9 մլն Pollstar’s top 10 worldwide tour acts 2008

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maastricht Salon Orkest – Serenata (1984)
  • Hieringe biete 1 (1989)
  • D'n blauwen aovond (1992)
  • Merry Christmas (1992)
  • Strauss & Co (1994)
  • The Vienna I Love (1995)
  • In Concert (1996)
  • Strauss Gala (1997)
  • The Christmas I Love (October 1997)
  • Romantic Moments (1998)
  • 100 Years of Strauss (1999)
  • Fiesta! (October 1999)
  • La vie est belle (2000) – Berlin
  • Musik zum Träumen (Dreaming) (2001)
  • Live at the Royal Albert Hall (April 2002)
  • Love Around the World (November 2002)
  • Gala Concert (December 2002) – Hamburg
  • Romantic Paradise (September 2003) – Cortona, Italy
  • Live in Dublin (October 2003)
  • André Rieu at the Movies (March 2004)
  • The Flying Dutchman (July 2004)
  • Live in Tuscany (September 2004)
  • Songs from My Heart (2005)
  • Roses from the South (June 2005) – Mainau, Germany
  • New Year's Eve in Vienna (October 2005)
  • Auf Schönbrunn (July 2006) – Vienna)
  • Christmas Around the World (October 2006)
  • New York Memories (November 2006) – Radio City NY
  • The 100 Most Beautiful Melodies (May 2007) – Australian Albums: No.2
  • Masterpieces (September 2007) – Australian Albums: No.9
  • In Wonderland (November 2007) – Efteling, Nederland
  • Waltzing Matilda (April 2008) – Australian Albums: No.1
  • Live in Vienna (September 2008)
  • Ich tanze mit dir in den Himmel hinein (October 2008) – Wedding, Semper Opera, Dresden
  • Live in Maastricht II (November 2008)
  • Live in Australia (December 2008) – Australian Albums: No.14
  • You'll Never Walk Alone (May 2009) – Australian Albums: No.2
  • Live in Maastricht III (8 September 2009)
  • I Lost My Heart in Heidelberg (29 September 2009) – with the Berlin Comedian Harmonists
  • The Very Best of André Rieu (October 2009) – Australian Albums: No.23
  • Forever Vienna (December 2009) – UK: #2, IRE: No.4
  • You Raise Me Up – Songs for Mum (May 2010) – Australian Albums: No.8
  • My African Dream (August 2010) – South Africa
  • Live in Maastricht IV (September 2010)
  • Moonlight Serenade (November 2010) – Australian Albums: No.17
  • And the Waltz Goes On (2011)
  • Live in Brazil (2012)
  • Home for Christmas (11 December 2012)
  • Live in Maastricht VI (October 2013) – 25th anniversary
  • Nuits magiques (November 2013)
  • Music of the Night (2013)
  • Love Letters (February 2014)
  • Les mélodies du bonheur (May 2014)
  • Un amour à Venise (November 2014)
  • Arrivederci Roma (November 2015) – with His Johann Strauss Orchestra

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119520966 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «international Archives - Page 2 of 3 - Andre Rieu»։ Andrerieu.com։ Վերցված է 2016-01-15 
  3. «André Rieu»։ classicfm.co.uk։ Վերցված է 2012-01-28 
  4. «Andre Rieu is top 10 Touring act»։ Andrerieu.com։ Վերցված է 2016-01-15 
  5. «2015 թվականի թոփ 25 հյուրախաղերը»։ Billboard։ Վերցված է 2016-06-23 
  6. «Top 25 Tours of 2014»։ Billboard։ Վերցված է 2016-06-23 
  7. «Top 25 Tours of 2013»։ Billboard։ Վերցված է 2016-01-15 
  8. «Top 25 Tours of 2012»։ Billboard։ Վերցված է 2016-01-15 
  9. «Top 25 Tours of 2011»։ Billboard։ Վերցված է 2016-01-15 
  10. «Top 25 Tours of 2010»։ Billboard։ Վերցված է 2016-01-15 
  11. «Top 25 Tours of 2009»։ Billboard։ Վերցված է 2016-01-15