Յոթ իմաստուն
Յոթ իմաստուն | |
---|---|
Seven Sages Վիքիպահեստում |
«Յոթ իմաստուն» (հին հունարեն՝ οἱ ἑπτὰ σοφοί), հատուկ հարգանք վայելող, հին հունական քաղաքական և հասարակական գործիչներ։ Ք․ա 7-6-րդ դարերի մտածողներ, իմաստուն և ճիշտ կյանքի, առօրյա գործնական կյանքի մասին խրատական աշխատանքների հեղինակներ։
Իմաստունները, իմաստուն խոսքերի առատ պաշար ունեն։ Ամենքն էլ կարող են այդտեղ՝ կյանքի համար շատ օգտակար, խորհուրդներ գտնել։ - Ֆեոկրիտ[1]
|
Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց անունները հայտարարվել են Աթենքում արքոնթ Դամասիայի ժամանակ ( Ք․ա 582-581 թվականներ)[2]։ Հին աղբյուրները անունների տարբեր ցանկ են բերում, սակայն դրանցից չորսը անփոփոխ են[3][4],ընդ որում, Թալեսը միշտ առաջինն է ցանկում[5]։
Մեզ հասած ամենավաղ ցանկը բերված է պլատոնյան «Պրոտագորաս» երկխոսության մեջ (Ք․ա․6-րդ դար)[5]։
- Կլեոբուլ Լինդացի
- Միսոն Խենացի
- Հիլոն Սպարտացի
Այդտեղ էլ առաջին անգամ հաղորդվում են դրանց մասին ավանդապատումները[5]։
Ավելի ուշ Դիոգենեսի ցանկում քիչ հայտնի Միսոնի փոխարեն նշված է կորինթոսցի բռնակալ Պերիանդրը[5][6]։ Նշվում է, որ այն կարող է Պլատոնի ցանկի փոփոխված տարբերակը լինել[5][7]։
Դիոգենեսի համոզմամբ այդ ցանկի մեջ մտնում էր Ակուսիլիասը, Անաքսագորաս, Արիստոդեսը, Լասը, Լեոֆանոսը, Լինը, Օրփեոսը, Պամփիլիոսը, Պիսիստրատոս, Պյութագորաս, Ֆերեկիդը, Էպիմենիդը, Էպիհարմը[4][8]։
Ա.Ն. Չանիշևը գրում է. «Յոթ իմաստունների» իմաստությունը չի կարող վերագրվել ո՛չ գիտությանը, ո՛չ դիցաբանությանը։ Այստեղ, ըստ երևույթին, դրսևորվում է փիլիսոփայության երրորդ հոգևոր աղբյուրը` առօրեական գիտակցությունը, հատկապես այն, ինչը հասնում է կենցաղային իմաստության մակարդակին, որն արտահայտվում է առածների և ասացվածքների մեջ, երբեմն վերածվում է մեծ ընդհանրացման և ստանում մեծ խորություն[3]։
Մ․Ի․ Շախնովիչը նշում է, որ «Հին Հունաստանում փիլիսոփայության ծագումը վերածվում է ժողովրդական իմաստուն խոսքերի», և «հին հունական յոթ իմաստուններին վերագրված ասացվածքները վերադառնում են ժողովրդական բանահյուսություն»[5]։ Նա ուշադրություն է դարձնում պոեզիայի հետ դրանց կապին[3][4]։ Նշում է, որ յոթ իմաստունների շարքին կարելի է դասել նաև Օրփեոսին։ 3-րդ դարում Օրիգենեսը խորամանկություն ունեցավ այդ շարքին դասելու Մովսեսին և Զորոաստրին[5]։
Իմաստունների խոսքերում, ըստ Մարքսի, «բացահայտում են բարոյական կյանքի տարրական ուժերը»[9]։
Մասնավորապես նշելով Թալեսին՝ Մարքսը ասել է․ «Հունական փիլիսոփայությունը սկսվել է յոթ իմաստուններից[9]»։ Ըստ Հեգելի՝ «նրանք գտնվում են փիլիսոփայության պատմության շեմին»[5]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шахнович М. И. Происхождение философии и атеизм. — Л.: Наука, 1973. Гл. 3
- ↑ Чанышев А. Н. [proza.ru/2010/07/02/830 Философия как слово]
- ↑ 3,0 3,1 3,2 Чанышев А. Н. Курс лекций по древней философии. Учебное пособие для студентов и аспирантов философских факультетов и отделений университетов. М.: Высшая школа, 1981. Тема 23
- ↑ 4,0 4,1 4,2 Диоген Лаэртский. О знаменитых философах, I
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Шахнович М. Происхождение философии и атеизм
- ↑ «Э. Д. Фролов. Парадоксы истории — парадоксы античности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ Макаров И.А. Тирания и Дельфы в рамках политической истории Греции второй половины VII-VI в. до н.э
- ↑ Обрывок пергамента — Семь мудрецов Древней Греции
- ↑ 9,0 9,1 «ТЕТРАДЬ ВТОРАЯ — И ф. Энгельс том». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гаспаров М. Л. Занимательная Греция. Рассказы о древнегреческой культуре. — М.: «Греко-латинский кабинет» Ю. А. Шичалина, Новое литературное обозрение, 1995. — ISBN 5-86793-008-4
- Чанышев А. Н. Курс лекций по древней философии. Учебное пособие для студентов и аспирантов философских факультетов и отделений университетов. — М.: Высшая школа, 1981. — 374 с.