Յասմին Լե Բոն
Յասմին Լե Բոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1964[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | The Cherwell School? |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Simon Le Bon? |
Երեխաներ | Amber Le Bon? |
Կայք | yasminlebon.net |
Yasmin Le Bon Վիքիպահեստում |
Յասմին Լե Բոն (անգլ.՝ Yasmin Le Bon, ի ծնե՝ Պարվանե, անգլ.՝ Parvaneh, հոկտեմբերի 29, 1964[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել։ 1980-ական թվականներին ամենաբարձր վարձատրվող մոդելներից էր[2][3]։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասմին Պարվանեն ծնվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում՝ իրանցու և անգլուհու ընտանիքում։ Եղել է ընտանիքի ամենափոքր զավակը։ Ունի մեծ քույր՝ Նադրեն։ Յասմինի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 2004 թվականին։
Յասմինը որպես մոդել սկսել է աշխատել դեռևս դպրոցում սովորելու տարիներին, իսկ ավարտելուց հետո պայմանագիր է կնքել Լոնդոնի Models 1 մոդելային գործակալության հետ[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականի ապրիլին մասնակցել է Guess գովազդային ընկերությանը[5]։ Հայտնվել է Elle, Վոգ, Cosmopolitan, Մերի Քլեր, Harper's Bazaar և այլ ամսագրերի շապիկներին։ Համագործակցել է Elite Model Management և Trump Model Management գործակալությունների հետ։
Եղել է այնպիսի բրենդերի դեմքը, ինչպիսիք են՝ Banana Republic-ը, Bloomingdale’s-ը, Քելվին Քլայնը, Վերսաչեն, Շանելը, Դիորը, Clairol-ը, Էսկադան, Avon-ը և Gianfranco Ferré-ն[6]։
2012 թվականի հունվարին Լե Բոնը Փարիզի Stéphane Rolland բարձր նորաձևության գարնանային-ամառային ցուցադրության ժամանակ ցուցադրել է զգեստ՝ 50 կգ քաշով[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին ծանոթացել է Duran Duran խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնի հետ։ 1985 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք ամուսնացել են։ Ունեն երեք դուստր՝ Էմբեր Ռոուզը (ծնված 1989), Սեֆրոն Սահարան (ծնված 1991) և Տալուլա Փայնը (ծնված 1994)։
2018 թվականի հունիսի 6-ին Սեֆրոնը որդի է ունեցել, և Լե Բոնը դարձել է տատիկ։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվել է Սեֆրոնի երկրորդ տղան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 'I was addicted to exercise and lived on the odd bread roll if I was lucky': Yasmin Le Bon reveals her gruelling diet regime
- ↑ Fair play to Yasmin the supermodel
- ↑ De Rossee, Sophie (2011 թ․ հոկտեմբերի 21). «World of Yasmin Le Bon». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Yahoo! model profile: Yasmin Le Bon Արխիվացված 23 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
- ↑ Yasmin Le Bon profile Fashion Model Directory. retrieved 9 February 2008
- ↑ «Yasmin Le Bon Models 110-Pound Dress By Stephane Rolland». Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յասմին Լե Բոնը Fashion Model Directory կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասմին Լե Բոն» հոդվածին։ |
|