Յաշար Քուրթը (մկրտության անունը՝ Արշակ, թուրքերեն՝ Yaşar Kurt), թուրքահայ ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր[1]։ Ծնվել է 1968 թվականին Ստամբուլում։ Առաջին ալբոմը թողարկել է 1994 թ.-ին ԳերմանիայիՔյոլն քաղաքում։ 1994-1997 թվականներին համերգներով հանդես է գալիս Գերմանիայի և Թուրքիայի մի շարք քաղաքներում։ 2003 թվականին հիմնում է սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ թողարկում է իր հերթական "Anne" ալբոմը։ 2007 թվականին Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ ձայնագրեց Nefrete Kine Karşı ալբոմը (Yash-Ar)։ 2011 թ. թողարկեց Güneş Kokusu ալբոմը[2]։