Յանկո Մատուշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանկո Մատուշկա
սլովակ.՝ Janko Matúška
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1821(1821-01-10)
ԾննդավայրԴոլնի Կուբին, Ժիլինայի շրջան
Մահացել էհունվարի 11, 1877(1877-01-11)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԴոլնի Կուբին, Ժիլինայի շրջան
ԳերեզմանԴոլնի Կուբին
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունJán Francisci-Rimavský Gymnasium?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և դրամատուրգ
 Janko Matúška Վիքիպահեստում

Յանկո Մատուշկա (սլովակ.՝ Janko Matúška, հունվարի 10, 1821(1821-01-10), Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան - հունվարի 11, 1877(1877-01-11)[1], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան), սլովակ ռոմանտիկ բանաստեղծ, գրող, լրագրող, Սլովակիայի օրհներգի՝ «Տատրիի վրա կայծակն է փայլում», տեքստի հեղինակ (1993 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանկո Մատուշկայի կիսանդրին Դոլնի Կուբին քաղաքում՝ բանաստեղծի ծննդավայրում

Ծնվել է արհեստավորի ընտանիքում[2]։ Մինչև 1844 թվականը աստվածաբանություն է սովորել Բրատիսլավայի Ավետարանական լյութերական լիցեյում, որտեղ ծանոթացել և ընկերացել է չեխ-սլովակերենի և գրականության ուսուցիչ Լյուդովիտ Շտուրի հետ։

Շտուրին դասախոսական գործունեությունից հեռացնելուց և հունգարական իշխանությունների կողմից ձերբակալությունից հետո Մատուշկան մյուս սլովակ ուսանողների հետ բողոքել է հունգարների գործողությունների դեմ։ Այդ ժամանակ էլ՝ 1844 թվականին, Բրատիսլավայից Լևոչա ճեմարանի ուսանողների արշավի ժամանակ, ի նշան Լյուդովիտ Շտուրի ձերբակալության դեմ բողոքի, նա երգ է գրել, որը Սլովակիայի օրհներգն է դարձել («Փորել է ջրհորը, նայել է նրա մեջ» ժողովրդական երգի երաժշտությամբ («Kopala studienku»):

1844 թվականի մարտին նա լքել է լիցեյը՝ ի նշան բողոքի։ Նույն թվականի կեսին վերադարձել է տուն, որտեղ մինչև 1848 թվականն աշխատել է որպես տնային ուսուցիչ։ Բնակություն է հաստատել Օրավայում, որտեղ ապրել է երկար տարիներ։

1848 թվականի Ավստրիական կայսրության հեղափոխության մասնակից։

Ապստամբությունը ճնշելուց հետո ծանր հիվանդացել է։ Թաքնվել է հետապնդումներից։ 1848 թվականի հեղափոխությունից հետո նա դադարել է զբաղվել գրական ստեղծագործությամբ։

Մահացել է 1877 թվականին՝ իր 56-ամյակի հաջորդ օրը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ սկսել է գրել որպես լիցեյի ուսանող։ Բանաստեղծական բալլադների և առակների հեղինակ։ Հրատարակել է մի քանի արձակ և դրամատուրգիական ստեղծագործություններ։ Զբաղվել է լեհերենից թարգմանություններով (օրինակ՝ սլովակերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի «Նախահայրեր» դրամատիկական պոեմը[2]

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1844. Nad Tatrou sa blýska
  • Púchovská skala
  • Svätý zákon
  • Hrdoš
  • Sokolíček plavý
  • Preletel sokolík nad tichým Dunajom
  • Slepý starec
  • Po dolinách
  • Vzdychy spod Lysice
  • Kozia skala

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zhoda liptovská (նորավեպ)

Դրամատիկական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1846. Siroty

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Brtáň, Rudo (1971). Postavy slovenskej literatúry.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Մատուշկա» հոդվածին։