Յանկո Մատուշկա
Յանկո Մատուշկա սլովակ.՝ Janko Matúška | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1821 |
Ծննդավայր | Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան |
Մահացել է | հունվարի 11, 1877[1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան |
Գերեզման | Դոլնի Կուբին |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ján Francisci-Rimavský Gymnasium? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և դրամատուրգ |
![]() |
Յանկո Մատուշկա (սլովակ.՝ Janko Matúška, հունվարի 10, 1821, Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան - հունվարի 11, 1877[1], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան), սլովակ ռոմանտիկ բանաստեղծ, գրող, լրագրող, Սլովակիայի օրհներգի՝ «Տատրիի վրա կայծակն է փայլում», տեքստի հեղինակ (1993 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է արհեստավորի ընտանիքում[2]։ Մինչև 1844 թվականը աստվածաբանություն է սովորել Բրատիսլավայի Ավետարանական լյութերական լիցեյում, որտեղ ծանոթացել և ընկերացել է չեխ-սլովակերենի և գրականության ուսուցիչ Լյուդովիտ Շտուրի հետ։
Շտուրին դասախոսական գործունեությունից հեռացնելուց և հունգարական իշխանությունների կողմից ձերբակալությունից հետո Մատուշկան մյուս սլովակ ուսանողների հետ բողոքել է հունգարների գործողությունների դեմ։ Այդ ժամանակ էլ՝ 1844 թվականին, Բրատիսլավայից Լևոչա ճեմարանի ուսանողների արշավի ժամանակ, ի նշան Լյուդովիտ Շտուրի ձերբակալության դեմ բողոքի, նա երգ է գրել, որը Սլովակիայի օրհներգն է դարձել («Փորել է ջրհորը, նայել է նրա մեջ» ժողովրդական երգի երաժշտությամբ («Kopala studienku»):
1844 թվականի մարտին նա լքել է լիցեյը՝ ի նշան բողոքի։ Նույն թվականի կեսին վերադարձել է տուն, որտեղ մինչև 1848 թվականն աշխատել է որպես տնային ուսուցիչ։ Բնակություն է հաստատել Օրավայում, որտեղ ապրել է երկար տարիներ։
1848 թվականի Ավստրիական կայսրության հեղափոխության մասնակից։
Ապստամբությունը ճնշելուց հետո ծանր հիվանդացել է։ Թաքնվել է հետապնդումներից։ 1848 թվականի հեղափոխությունից հետո նա դադարել է զբաղվել գրական ստեղծագործությամբ։
Մահացել է 1877 թվականին՝ իր 56-ամյակի հաջորդ օրը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ սկսել է գրել որպես լիցեյի ուսանող։ Բանաստեղծական բալլադների և առակների հեղինակ։ Հրատարակել է մի քանի արձակ և դրամատուրգիական ստեղծագործություններ։ Զբաղվել է լեհերենից թարգմանություններով (օրինակ՝ սլովակերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի «Նախահայրեր» դրամատիկական պոեմը[2])։
Ընտրված մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1844. Nad Tatrou sa blýska
- Púchovská skala
- Svätý zákon
- Hrdoš
- Sokolíček plavý
- Preletel sokolík nad tichým Dunajom
- Slepý starec
- Po dolinách
- Vzdychy spod Lysice
- Kozia skala
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zhoda liptovská (նորավեպ)
Դրամատիկական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1846. Siroty
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Մատուշկա» հոդվածին։ |
|