Յանգոն (Ռանգուն)
Քաղաք | ||
---|---|---|
Յանգոն / Ռանգուն | ||
ရန်ကုန် | ||
Երկիր | Մյանմա | |
Ենթարկում | Նախկին մայրաքաղաք | |
Համայնք | Յանգոն | |
Հիմնադրված է | մոտ 1035 թ. | |
Մակերես | 576 կմ² | |
ԲԾՄ | 15 մ | |
Բնակչություն | 5․998․000 մարդ (2013) | |
Խտություն | 7774 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 5,209,541 | |
Ժամային գոտի | UTC+6:30 | |
Հեռախոսային կոդ | 1, 80, 99 | |
Պաշտոնական կայք | yangoncity.com.mm | |
| ||
Յանգոն (նախկինում Ռանգուն, «յանգոուն» jàɴɡòʊɴ), խոշորագույն քաղաք և Մյանմայի նախկին մայրաքաղաք[1] (2005 թվականի նոյեմբերի 6-ից կառավարության նստավայրը տեղափոխվել է Նայպիդո) մոտ 6 միլիոն մարդ բնակչությամբ։ Պետության տնտեսական, մշակութային և կրթական կարևոր կենտրոն է։ Խոշոր տրանսպորտային հանգույց։
Հարավ-Արևելյան Ասիայի այլ քաղաքների հետ համեմատ Յանգոնում պահպանվել են գաղութային ժամանակաշրջանի մեծաթիվ կառույցներ[2]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգոն անվանումը բիրմաներեն «յան» և «կոուն» բառերի համադրություն է, որոնք համապատասխանաբար նշանակում են «թշնամիներ» և «վերջանալ»։ Այսպիսով, քաղաքի անվանումը կարելի է թարգմանել որպես «Թշնամանքի վերջը»։
Քաղաքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգոնը ունի հարուստ և հնադարյան պատմություն։ Ինչպես պնդում են հնպետները, դեռևս մ.թ.ա. V դարում այստեղ, Յանգոն գետի ափին, գոյություն է ունեցել Օկկալա անունով բնակավայրը։ Օկկալայի բնակիչները հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ[3]։ XI դարի սկզբին (1028-1043 թթ.) Օկկալայի վայրում ստեղծվել է մոների բնակավայրը, որը հայտնի է դարձել Դագոն անունով[4]։ Դագոնը ոչ մեծ ձկնորսական գյուղ էր, որն ի հայտ էր եկել Շվեդագոն պագոդայի շուրջը։ 1755 թվականին Ալաունպայա թագավորը գրավել է Դագոնը և վերանվանել «Յանգոն»։ Բրիտանացիները գրավել են Յանգոնը Առաջին Անգլա-Բիրմանական պատերազմի (1824-1826) ժամանակ, սակայն քաղաքը վերադարձվել է բիրմանացիներին պատերազմի ավարտից հետո։ 1841 թվականին քաղաքն ավերվել է հրդեհի արդյունքում[5]։
Գաղութային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացիները 1852 թվականին վերահսկողություն են սահմանել Յանգոնի և ամբողջ Ստորին Բիրմայի վրա Երկրորդ Անգլա-Բիրմանական պատերազմի արդյունքում։ Բրիտանական վարչակազմը Յանգոնը վերածեց Բրիտանական Բիրմայի առևտրային և քաղաքական կենտրոնի։ Յանգոնը դարձել է ամբողջ Բրիտանական Բիրմայի մայրաքաղաքը 1885 թվականին տեղի ունեցած Երրորդ Անգլա-Բիրմանական պատերազմի արդյունքում Վերին Բիրմայի կապիտուլյացիայից հետո[6]։ Բրիտանացիների օրոք հիմնադրվել է Ռանգունի կենտրոնական հոսպիտալը և Ռանգունի համալսարանը։
Ժամանակակից Յանգոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին Բիրմայի անկախացումից հետո բազմաթիվ գաղութային անվանումներով փողոցները և զբոսայգիները անվանափոխվեցին բիրմանականի։ 1989 թվականին քաղաքին վերադարձվել է Յանգոն անվանումը՝ փոխարինելով անգլիական Ռանգուն անվանումը [rɔ̀ɴɡʊ́ɴ]: Հետգաղութային ժամանակաշրջանում Յանգոնը ակտիվորեն կառուցապատվում էր։ Այսօր Մեծ Յանգոնի տարածքը կազմում է մոտ 600 կմ²։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգոնը գտնվում է Ստորին Մյանմայում Յանգոն և Բագո գետերի միախառնման տեղում, Մարտաբան ծոցից մոտ 30 կմ հեռավորության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Յանգոնի կլիման արևադարձային մուսոնային է[7]։ Մայիսից մինչև հոկտեմբեր տևում է անձրևային սեզոնը, որի ընթացքում թափվում է տարեկան տեղումների մեծ մասը։ Չոր սեզոնին (նոյեմբերից ապրիլ) տեղումների քանակը նվազագույնն է։ Չոր սեզոնին եղանակը շոգ է՝ միջին առավելագույնը ապրիլին կազմում է +37 °C, միջին նվազագույնը՝ +24,3 °C:
Յանգոն (1961—1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.8 (100) |
38.3 (100.9) |
39.4 (102.9) |
41.1 (106) |
40.6 (105.1) |
36.7 (98.1) |
33.9 (93) |
33.9 (93) |
34.4 (93.9) |
35.0 (95) |
35.0 (95) |
35.6 (96.1) |
41.1 (106) |
Միջին բարձր °C (°F) | 32.2 (90) |
34.5 (94.1) |
36.0 (96.8) |
37.0 (98.6) |
33.4 (92.1) |
30.2 (86.4) |
29.7 (85.5) |
29.6 (85.3) |
30.4 (86.7) |
31.5 (88.7) |
32.0 (89.6) |
31.5 (88.7) |
32.3 (90.1) |
Միջին օրական °C (°F) | 25.1 (77.2) |
26.9 (80.4) |
28.8 (83.8) |
30.7 (87.3) |
29.2 (84.6) |
27.4 (81.3) |
26.9 (80.4) |
26.9 (80.4) |
27.3 (81.1) |
27.9 (82.2) |
27.2 (81) |
25.3 (77.5) |
27.5 (81.5) |
Միջին ցածր °C (°F) | 17.9 (64.2) |
19.3 (66.7) |
21.6 (70.9) |
24.3 (75.7) |
25.0 (77) |
24.5 (76.1) |
24.1 (75.4) |
24.1 (75.4) |
24.2 (75.6) |
24.2 (75.6) |
22.4 (72.3) |
19.0 (66.2) |
22.6 (72.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 12.8 (55) |
13.3 (55.9) |
16.1 (61) |
20.0 (68) |
20.6 (69.1) |
21.7 (71.1) |
21.1 (70) |
20.0 (68) |
22.2 (72) |
21.7 (71.1) |
16.1 (61) |
12.8 (55) |
12.8 (55) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 5 (0.2) |
2 (0.08) |
7 (0.28) |
15 (0.59) |
303 (11.93) |
547 (21.54) |
559 (22.01) |
602 (23.7) |
368 (14.49) |
206 (8.11) |
60 (2.36) |
7 (0.28) |
2681 (105,55) |
Միջ. անձրևոտ օրեր | 0.2 | 0.2 | 0.4 | 1.6 | 12.6 | 25.3 | 26.2 | 26.1 | 19.5 | 12.2 | 4.8 | 0.2 | 129.3 |
% խոնավություն | 62 | 66 | 69 | 66 | 73 | 85 | 86 | 87 | 85 | 78 | 71 | 65 | 74 |
Միջին ամսական արևային ժամ | 300 | 272 | 290 | 292 | 181 | 80 | 77 | 92 | 97 | 203 | 280 | 288 | 2452 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[8], Sistema de Clasificación Bioclimática Mundial (extremes)[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[10] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Burma's new capital stages parade» (անգլերեն). BBC News. 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Martin, Steven (2004 թ․ մարտի 30). «Burma maintains bygone buildings». BBC News. Վերցված է 2006 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Янгон — Рангун». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Founded during the reign of King Pontarika, per Charles James Forbes Smith-Forbes (1882). Legendary History of Burma and Arakan. The Government Press. էջ 20.; the king’s reign was 1028 to 1043 per Harvey, G. E. (1925). History of Burma: From the Earliest Times to 10 March 1824. London: Frank Cass & Co. Ltd. էջ 368.
- ↑ Kyaw Kyaw (2006). Frauke Krass, Hartmut Gaese, Mi Mi Kyi (ed.). Megacity yangon: transformation processes and modern developments. Berlin: Lit Verlag. էջեր 333–334. ISBN 3-8258-0042-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ «Yangon Summary Review and Analysis». Bookrags.com. 2005 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Peel, M. C. and Finlayson, B. L. and McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11: 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «World Weather Information Service – Yangon». World Meteorological Organization. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Burma (Myanmar) - Rangun» (Spanish). Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cappelen, John; Jensen, Jens. «Myanmar - Rangoon» (PDF). Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 189. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://wb.km.gov.cn/c/2008-02-21/3839238.shtml
- ↑ https://wb.km.gov.cn/upload/resources/file/2022/05/11/3666839.pdf
- ↑ http://enfaohn.hainan.gov.cn/wsbSR/wsbSC/index_m.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանգոն (Ռանգուն)» հոդվածին։ |
|