Շվեդագոն պագոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդագոն

Շվեդագոն , հսկայական բուդդիստական սրբավայր՝ ստուպա, Մյանմայի (նախկինում Բիրմա) ամենամեծ քաղաքում՝ Յանգոնում։ Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը նրան տվել է այսպիսի նկարագիր․ «Փառահեղորեն վեր բարձրացող, ինչպես հույսը հոգու մութ գիշերում»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդագոնը համարվում է Մյանմայի ամենասրբազան վայրերից մեկը, որովհետև այստեղ են գտնվում նախկին չորս բուդդաների մասունքները՝ ներառյալ բուդդիզմի հիմնադիր Սիդհարթա Գաուտամայի ութ մազերը։ Դարերի ընթացքում ստուպան վերակառուցվել և ընդարձակվել է;

Շվեդագոն մեհյան

Պատմաբաններն ու հնագետներն նշում են, որ մեհյանը կառուցվել է եղբայրների կողմից 6-10-րդ դարերում [1]։ Սակայն ավանդույթի համաձայն՝ Շվեդագոն մեհյանը կառուցվել է 2600 տարի առաջ, որը եղել է աշխարհի հնագույն բուդդիստական տաճարը[2]։ Ըստ ավանդույթի՝ Տրապուսան և Բահալիկան երկու եղբայրներ էին հյուսիսից, որոնք կենդանության օրոք հանդիպել էին բուդդային և նրանից ստացել նրա ութ մազերը։ Դրանից հետո նրանք վերադարձել էին Բիրմա և տեղական կառավարչի օգնությամբ գտել Սինգյուտար Հիլլը, որտեղ ամփոփված էին Հաութամա Բուդդային նախորդող բուդդաների մասունքները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1451 թվականին կառույցը պատվել է ոսկով, իսկ 1775 թվականին՝ Ինվայի Սինբյուշին թագավորի օրոք, կառույցը բարձրացվել է մինչև ներկայի 300 ոտնաչափ 100 մ բարձրության։ Ստուպայի արտաքին տեսքը ստեղծվել է ավելի քան 20000 հազար հոծ ձուլակտորներից։ Ստուպայի գագաթը ծածկված է ավելի քան 5000 ադամանդներով և 2000 սուտակներով, շափյուղաներով[փա՞ստ]։ Ներկայումս հիմնական ստուպան շրջապատված է ավելի փոքր ութ ստուպաներով, ինչպես նաև բազմաթիվ փոքրաքանդակներ ունեցող աճյունասափորներով, արձաններով և պերճաշուք, լաքապատ տաղավարներով՝ ներառյալ այնտեղ պահպանվող երեք ձայներանգ ունեցող Մահա Թիթհագանդա զանգը։ Այն աշխարհի ամենածանր զանգերից մեկն է և կշռում է 42 տոննա[3]։

Մուտքը հյուսիսից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pe Maung Tin (1934)։ «The Shwe Dagon Pagoda»։ Journal of the Burma Research Society: 1–91 
  2. Hmannan Yazawin։ Royal Historical Commission of Burma։ 1832 
  3. Աշխարհի հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, Զանգակ -97, 2009 թ․