Jump to content

Յանա (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա

(יוחנה)

հին եբրայերեն
Սեռ՝ իգական
Թարգմանաբար՝ Աստծո ողորմածություն
Փաղաքշ. ձևեր՝ Յանկա, Յանոչկա, Յանուլիա, Յանուսյա, Յանուշա, Յանուշկա, Յանյուշա, Յանիկա, Յասյա
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Yana, Iana, Jana
արաբ․՝ ﻳونّا‎‎
հուն․՝ Γιάννα
եբրայերեն՝ יוחנה
իտալ.՝ Giovanna
լեհ.՝ Jana, Jaina
ռուս.՝ Яна
ուկրաիներեն՝ Яна
ֆիններեն՝ Janica, Jaana
ֆր.՝ Jeanne
չեխ․՝ Jana

Կապված հոդվածներ սկսող «Յանա (անձնանուն)»-ով

բոլոր հոդվածները«Յանա (անձնանուն)»-ով

Յանա, իգական անձնանուն։ Յոհաննա անվան ուշ արևմտասլավոնական տառադարձումը։ Յան արական անձնանվան իգական ձևն է[1]։

«Յանա» իգական անունը հանդիպում է ոչ միայն սլավոնական լեզուներում, այլև սկանդինավյան՝ դանիերեն, շվեդերեն, նորվեգերեն, ֆարյորերեն և փոխանցվում է որպես Jana: Սկանդինավիայում աղջիկների անվանակոչության գագաթնակետը՝ ի պատիվ Սուրբ Յովհաննայի (հին եբր. Աստծո ողորմություն) 1960-ականների կեսերն էր։

Քրիստոնեության մեջ անունը հանդիպում է Ղուկաս Ավետարանիչի մոտ, որտեղ նշվում է, որ նա Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինն է (Ղուկ. 8:3):

Յանա անունը հանդիսանում է Ավերկի, Արիան, Բայան, Բոյանա, Գայան, Գայանիա, Գորդիան, Լիլիանա, Մարիաննա, Սևերյան, Սիմֆորիան, Ստայան, Ֆլավիան, Յուլիանա, Յուլիանիա անունների փաղաքշական տարբերակը[2], ինչպես նաև Տատյանա, Սևաստյանա և այլ անունների կրճատ տարբերակը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Суперанская А. В. Словарь русских имён. — М.: Эксмо, 2005. — С. 381.
  2. Петровский Н. А. Словарь русских личных имен: Более 3000 единиц. — М.: Русские словари, 2000. — С. 365.
  3. Суперанская А. В. Современный словарь русских имён. — М.: Айрис-пресс, 2005. — 372.