Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։
Յան Լասիցկի (լեհ.՝ Jan Łasicki, լատին․՝ Johannis Lasitii կամ Lasicius), լեհ պատմաբան, կրոնական գործիչ։
Զբաղվել է Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի ու Մոլդովայի պատմության և ազգագրության հարցերով։ Գրել է նաև «Հայերի կրոնի մասին» (տպագրվել է 1615-ին, Բազելում) ակնարկը, որում ճշմարտացիորեն բնութագրել է Լվովի հայերին ու տեղեկություններ հաղորդել Կոստանդնուպոլսի հայերի մասին և, ի հակադրություն որոշ լեհ հեղինակների միտումնավոր գրվածքների, նպաստել լեհ–ուկրաինական գաղութների հայերի կենցաղի ու բարքերի մասին Արևմուտքում ճիշտ պատկերացում կազմելուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 490)։