Յան Դամել
Յան Դամել լեհ.՝ Jan Krzysztof Damel | |
---|---|
Ծնվել է | 1780[1][2][3][…] |
Ծննդավայր | Ելգավա, Կուռլանդական դքսություն |
Վախճանվել է | օգոստոսի 18 (30), 1840[2] |
Մահվան վայր | Մինսկ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նեոդասականություն և ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր, պատմական գեղանկարչություն և հոգևոր արվեստ |
Անդամակցություն | Մասոնական օթյակ և Հյուսիսային ջահը |
Jan Krzysztof Damel Վիքիպահեստում |
Յան Քշիշտոֆ Դամել,[4][5][6] (լեհ.՝ Jan Krzysztof Damel), հայտնի է նաև Յոնաս Դամելիս (Jonas Damelis) և Յոհան Դամել (Johann Damehl) անուններով (1780[1][2][3][…], Ելգավա, Կուռլանդական դքսություն - օգոստոսի 18 (30), 1840[2], Մինսկ, Ռուսական կայսրություն)[7][8], լեհ նեոկլասիցիստ նկարիչ, ով ապրել ու ստեղծագործել է Լեհաստանի բաժանումների դարաշրջանում և կապված է եղել Վիլնյուսի (Լիտվայի ներկայիս մայրաքաղաքի) համալսարանի արվեստի դպրոցի հետ։ Նրան իրենց արվեստագետն են համարում լեհերը, բելառուսները, լիտվացիները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամելը (Դամելիսը) ծնվել է Կուռլանդական դքսության Միտավա քաղաքում (ներկայումս՝ Լատվիայի Հանրապետության Ելգավա քաղաքը), որտեղ էլ անց է կացրել իր մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Վիլնոյի (ներկայիս Վիլնյուսի) համալսարանում՝ աշակերտելով նկարիչներ Յան Ռուստեմին ու Ֆրանցիշեկ Սմուգլևիչին։ 1809 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով նկարչի որակավորում։ Բնակություն է հաստատել և սկսել է ստեղծագործել Վիլնոյում։ 1820 թվականին ցարական կառավարությունը նրան աքսորել է Սիբիր։ Աքսորավայրից վերադառնալուց հետո բնակվել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև տեղափոխվել է Մինսկ։
Յան Դամելիսը համարվում է ներկայիս Բելառուսի տարածքում պատմական ժանրով և նեոկլասիցիստական ոճով ստեղծագործած լավագույն նկարիչներից մեկը, եթե որ հենց ամենալավը[8][9]։ Նրա հիշարժան աշխատանքներից են պատմական այնպիսի իրադարձություններ պատկերող նկարները, ինչպես՝ Կոսցյուշկոյի ղեկավարած ապստամբությունը, Նապոլեոնի բանակի մուտքը Վիլնո, Ուլրիխ ֆոն Յունգինգենի մահը Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ, Վիեննայի ճակատամարտը... Արվեստագետի բարձր վարպետությունը դրսևորվել է նաև նրա վրձնած դիմանկարներում, գծանկարներում, կրոնական թեմաներով կոմպոզիցիաներում։ Վարպետ նկարչի ստեղծագործությունները ներկայումս պահվում ու ցուցադրվում են Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի թանգարաններում ու պատկերասրահներում։ Դամելը միաժամանակ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, կերպարվեստի բնագավառում իր կուտակած գիտելիքներն ու հմտությունները փոխանցել պատանիների ու երիտասարդների։ Նրա հաջողակ աշակերտներից էր Միխալ Կուլեշան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rastawiecki E. Slownik malarzòw polskich tudziez obcych w Polsce osiadlych lub czasowo w niej przebywajacych. — T.1. — Warszawa, 1850. — S. 128.
- Szemesz А. Wspomnienia o Damelu // Athenaeum. — T. 2. — Wilno, 1842. — S. 170.
- Joanna Woch. Podróże I ekspedycje naukowe polskich artystów po Sybirze w pierwszej połowie XIX wieku (Jan Damel, Leopold Niemirowski, Bronisław Zaleski) // Sztuka Europy Wschodniej Искусство Восточной Европы Art of the East Europe. T. 1. Polska – Rosja: Sztuka I historia Польша – Россия: Искусство и история. Polski Instytut Studiów nad Sztuką Świata & Wydawnictwo Tako. – Warszawa – Torun, 2013. (370 s.). – S. 327-332.
Joanna Woch. Podróże I ekspedycje naukowe polskich artystów po Sybirze w pierwszej połowie XIX wieku (Jan Damel, Leopold Niemirowski, Bronisław Zaleski) // Sztuka Europy Wschodniej Искусство Восточной Европы Art of the East Europe. T. 1. Polska – Rosja: Sztuka I historia Польша – Россия: Искусство и история. Polski Instytut Studiów nad Sztuką Świata & Wydawnictwo Tako. – Warszawa – Torun, 2013. (370 s.) - S. 328-332. https://www.hse.ru/pubs/share/direct/document/127562475(չաշխատող հղում)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոսցյուշկոյի արձակումը բանտից
-
Տոմաշ Վավժեցկու դիմանկարը
-
Եպիսկոպոս Ստանիսլավ Բոգուշ Սեստրանցևիչի դիմանկարը
-
Սբ. Հովսեփը մանուկ Հիսուսի հետ
-
Ինքնանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Damel, Johann // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00046194
- ↑ 3,0 3,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Polish painting of the 19th century. Muzeum Narodowe w Krakowie (National Museum, Kraków). 2001 – via Google Books.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Jan Krzysztof Damel (French and Polish). Vol. Volumes 37-38. Państwowy Instytut Sztuki (Poland), Politechnika Warszawska, Stowarzyszenie Historyków Sztuki. 1975. Original from the University of Michigan, Digitized 17 Aug 2010 – via Google Books.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն);|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Władysława Jaworska (1995). Jan Krzysztof Damel. Kosciuszko Foundation. ISBN 0917004248 – via Google Books.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Romualdas Budrys. «ART EXHIBITION "VILNIUS CLASSICISM"». Association of Lithuanian Museums and Lithuanian Art Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին – via archived copy.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 8,0 8,1 «Anniversaries of Great Personalities and Important Events (1979-1980)» (PDF). UNESCO. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Dietrich Beyrau, Rainer Lindner (2001). Handbuch der Geschichte Weissrusslands (գերմաներեն). Vandenhoeck & Ruprecht. էջ 124. ISBN 978-3-525-36255-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դամելի աշխատանքները Վարշավայի ազգային թանգարանի հավաքածուում
- Դամելի գեղանկարչական և գրաֆիկական գործերը Լիտվայի արվեստի թանգարանի հավաքածուում
- VILNIAUS KLASICIZMO DAILININKAI. (VILNIUS CLASSICISM) Lietuvos dailės muziejus, 2000 (Association of Lithuanian Museums). Retrieved 2016-12-24 via archived copy.
- Новыя звесткі пра жыццё і дзейнасць Яна Дамеля (віленскі перыяд).
- Յան Դամել.
- «Шыфр» і «Маленне…» Яна Дамеля Արխիվացված 2014-11-29 Wayback Machine «Культура»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Դամել» հոդվածին։ |