Jump to content

Մուստաֆա Նադարևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Նադարևիչ
սերբ.՝ Мустафа Надаревић
Ծնվել էմայիսի 2, 1943(1943-05-02)
ԾննդավայրԲանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահացել էնոյեմբերի 22, 2020(2020-11-22)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն,  Խորվաթիայի անկախ պետություն,  ՀՍՖՀ և  Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Մուստաֆա Նադարևիչ (Мустафа Надаревић, մայիսի 2, 1943(1943-05-02), Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - նոյեմբերի 22, 2020(2020-11-22)[1][2], Զագրեբ, Խորվաթիա[3]), բոսնիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Նադարևիչը բոսնիացի ծնողների զավակ է։ Ծնվել է Բանյա Լուկայում (ներկայունս՝ Բոսնիա և Հերցեգովինայում)։ Ստեղծագործական գործունեությամբ արժանացել է Բալկանյան երկրների առավել ինքնատիպ դերասանների շարքին դասվելու պատվին։ Հարավսլավիայի նախկին դաշնային հանրապետության կինեմատոգրաֆում հիմնականում հանդես է եկել պարտիզանների դերերի կատարմամբ։ Հիշարժան են հատկապես նրա դերակատարումները «Հայրիկը գործուղման մեջ է» (1985), «Deja vu» (1987), «Գլեմբեյների ընտանիքը» (1988), «Կատարյալ շրջան» (1997) կինոնկարներում[4]։ Ընդ որում՝ կինոռեժիսոր Անտուն Վռդուլյակի նկարահանած «Գլեմբայների ընտանիքը» ֆիլմում Լեոնե Գլեմբայի կերպարի մարմնավորումը համարվում է նշանակալից, անկյունաքարային երևույթ հարավսլավական կինոյի պատմության մեջ[5][6][7]. այդ դերակատարումը Նադարևիչին բերել է Պուլայի 1988 թվականի կինոփառատոնի Golden Arena մրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ինչպես նաև՝ այլ պարգևներ։

1991 թվականին էլ Նադարևիչն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին «Անաղմուկ վառոդ» ֆիլմի (1990) գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[8]։

Հեռուստատեսությունում նրա ստեղծագործական նվաճումներից է համարվում «Луд, збуњен, нормалан» սիտկոմում Իզետ Ֆազլինովիչի դերի կատարումը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադարովիչն ամուսնացել է նորաձև հագուստի դիզայներ, սլովենացի Սլավիցա Ռադովիչի հետ (1964 թ. ապրիլի 25 – 2012 հունիսի 7)[9], ով 48 տարեկանում մահացել է կրծքի քաղցկեղից՝ այդ ծանր հիվանդության դեմ մոտավորապես տասը տարի մաքառելուց հետո։ Նրանք միասին ապրել են շուրջ քսան տարի[10]։

2020 թվականի հունվարին բժիշկները Նադարևիչի մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել[11]։ Այդ նույն տարվա նոյեմբերի 22-ին նա կնքել է իր մահկանացուն Զագրեբում գտնվող իր տանը[12][13][14]։

Հատընտիր ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gravitacija ili fantastična mladost činovnika Borisa Horvata (1968) – Բլայա
  • Timon (1973)
  • Snađi se, druže (1981)
  • Zločin u školi (1982) – Բարտոլ
  • Սերկևիլների բույրը (1982) – Մուստաֆա
  • Kiklop (1982) – Դոն Ֆեռնանդո
  • U raljama života (1984)
  • Zadarski memento (1984) – Բեպո Մարինի
  • Mala pljačka vlaka (1984) – Պարագրաֆ
  • Խորվաթի ընտրությունը (1985) – Վինկո Բենչինա
  • Հայրիկը գործուղման մեջ է (1985) – Զիյահ Զիյո Զուլֆիկարպաշիչ
  • Ljubavna pisma s predumišljajem (1985) – դոկտոր Բոշնյակ
  • Պատերազմի զավակը (1985) – գործարանի կառավարիչ
  • Večernja zvona (1986) – Մատկո
  • Poslednji skretničar uzanog koloseka (1986) – Մունգո
  • Dobrovoljci (1986) – Գինեկոլոգ
  • Ljubezni Blanke Kolak (1987) – Պավել
  • Hudodelci (1987) – Լյուբա Կուրտովիչ
  • Պատրանքներ (1987) – Միհայլո
  • Zaboravljeni (1988) – Մարտին
  • Գլեմբայները (1988) – փիլիսոփայության դոկտոր Լեոնե ԳլեմբայDr. phil. Leone Glembay
  • Klopka (1988) – Saša
  • Seobe II (1989) – Վիշնևսկի
  • Povratak Katarine Kozul (1989) – Սիլվիո
  • Kuduz (1989) – ոստիկան Շեմսո
  • Անաղմուկ վառոդ (1990) – Շպանաց
  • Կապիտան Ամերիկա (1990) – Տաձիոյի հայր
  • Adam ledolomak (1990)
  • Moj brat Aleksa (1991)
  • Đuka Begović]] (1991) – Մատա
  • Srećna dama (1991) – Boris
  • Պատմություն Խորվաթիայից (1991) – Անդրիյա
  • Արձակուրդ Սարաևոյում (1991) – Ավդուկա Լիպա
  • Կոմսուհի Դորա (1993) – վարորդ
  • Vukovar: Տունդարձ (1994) – Մարտին
  • Gospa (1995) – մայոր Շտովիչ
  • Washed Out (1995) – հայր
  • Nausikaja]] (1995) – տեսուչ Ստևովիչ
  • Nausikaja (1996)
  • Կատարյալ շրջան (1997) – Hamza
  • Puška za uspavljivanje (1997) – Կառլո Շտայներ
  • Transatlantik (1998)
  • Četverored (1999) – կապիտան
  • Hop, Skip & Jump /short/ (2000)
  • Je li jasno prijatelju? (2000) – Նիկոլա
  • No Man's Land (2001) – սերբ ծեր զինվոր
  • Polagana predaja (2001) – բանկիր Պարաչ
  • Kraljica noći (2001) – Տոմոյի հայր
  • Prezimiti u Riju (2002) – Գրգա
  • Heimkehr (2003) – Վլադո
  • Երկար, խավար գիշեր (2004) – Շպանաց
  • Na planinčah (2004)
  • Հիսուսի հասարակությունը (2004) – Castelan
  • Գաղտնի անցում (2004) – Ֆոսկարիի լրատու
  • Օրեր ու ժամեր (2004) – Իդրիզ
  • Միրաժ (2004) – ուսուցիչ
  • Nafaka (2006) – Մարքս
  • Ničiji sin (2008) – Իզիդոր
  • Kao rani mraz (2010) – Verebes
  • Daca bobul nu moare (2010) – Իորգովան
  • Piran-Pirano (2010) – Վելկո
  • Բուսակեր մարդակերը (2012) – ախտաբան Մարելյա
  • Հալիմայի ուղին (2012) – Ավդո
  • Օրը բացվում է (2012) – պրոֆեսոր Միշա Բրանկով
  • Čefurji raus! (2013) – Չիչա
  • Փոքրիկ կոշկակարի խիզախ արարքը (2013) – բարի կոշկակար
  • Հանուն հիին, բարի օրերի (2018) – Կրցկո
  • Գեներալը (2019) – Յանկո Բոբետկո

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Prosjaci i sinovi (1971) – Իվիշա
  • Tomo Bakran (1978) – Բալոչանսկի
  • Velo misto (1980–1981) – Դուժե
  • Nitko se neće smijati (1985) – Միլան
  • Pat pozicija (1986)
  • Doktorova noć (1990) – բժիշկ
  • Dok nitko ne gleda (1993)
  • Prepoznavanje (1996) – Աննայի հայր
  • Život sa žoharima (2000) – Գազդա
  • Novo doba (2002) – Պետար Ստրուկան
  • Balkan Inc. (2006) – Բերո Ֆիլիպովիչ
  • Neki čudni ljudi (2006–2007) – Վիլի Ս. Տոնչիչ
  • Lud, zbunjen, normalan (2007–2020) – Իզետ Ֆազլինովիչ
  • General (2019–2020) – Յանկո Բոբետկո
Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը Ref.
1991 Արծաթե սբ. Գևորգ Լավագույն դերասան Անաղմուկ վառոդ Հաղթանակ [15]
1988 Golden Arena Լավագույն դերասան Գլեմբայները Հաղթանակ
1995 Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Washed Out Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.croatiaweek.com/popular-actor-mustafa-nadarevic-passes-away-in-zagreb/
  2. 2,0 2,1 2,2 https://balkaninsight.com/2020/11/23/famous-bosnian-actors-passing-draws-tributes-across-region/
  3. Умер боснийский актер Мустафа Надаревич
  4. McBride, Jessica (2020 թ․ նոյեմբերի 22). «Mustafa Nadarević Dead: Legendary Bosnian Actor Dies After Lung Cancer Battle». Heavy.com.
  5. Ta mašina, to je moja paranoid mašina! (in Croatian)
  6. «Leksikografski Zavod Miroslava Krleže - Glembajevi». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  7. GLUMAČKI VELIKAN - Nadarević: Sam sebi nikad ne bih dao ulogu Leonea Glembaja
  8. «17th Moscow International Film Festival (1991)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  9. «Nadarević je prije osam godina izgubio suprugu, umrla mu je na rukama: Bila je ljubav mog života» (խորվաթերեն). Jutarnji list. 2020 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. Death of Slavica Radović
  11. E. Sk. (2020 թ․ հունվարի 15). «Mustafa Nadarević otkrio da se bori s karcinomom pluća» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  12. L. K. (2020 թ․ նոյեմբերի 22). «Preminuo legendarni glumac Mustafa Nadarević» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «Odlazak jednog od naših najvećih glumaca: Preminuo je legendarni Mustafa Nadarević» (խորվաթերեն). Jutarnji list. 2020 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «Popular actor Mustafa Nadarević passes away in Zagreb» (անգլերեն). Croatia Week. 2020 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. «Mustafa Nadarević awards». IMDb (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Նադարևիչ» հոդվածին։