Մուսոնի
Քաղաք | ||
---|---|---|
Մուսոնի | ||
ֆր.՝ Moosonee | ||
Երկիր | Կանադա | |
Համայնք | Կոքրան | |
Քաղաքապետ | Վիկտոր Միտչել | |
Հիմնադրված է | 1903 թ. | |
Մակերես | 546,72 կմ² | |
Բնակչություն | 1481 մարդ (2016)[1] | |
Խտություն | 3,6 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 705 | |
Պաշտոնական կայք | moosonee.ca | |
| ||
Մուսոնի, փոքր քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Այն մտնում է Կոխրան շրջանի մեջ։ Բնակչությունն 2006 թվականի մարդահամարի արդյունքներով կազմել է 2006 մարդ[2]։ Մուսոնին անվանում են «Արկտիկայի դարպասներ» (անգլ.՝ the Gateway to the Arctic)[3]:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնի քաղաքը տեղակայված է Մուս գետի ափին, Ջեյմս ծոցի ափից 19 կմ հարավ։ Մուսոնի նավահանգիստը Օնտարիոյի միակ նավահանգիստն է, որի ափերը ծովային, աղի ջրերով են ողողվում[3][4]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնին ունի խոնավ ցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում), տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Մուսոնիում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 37,8 °C (100 °F), 1975 թվականի հուլիսի 31-ին[5]։ Երբևէ գրանցված ամենացուրտ ջերմաստիճանը եղել է −48.9 °C (−56 °F), 1935 թվականի հունվարի 24-ին[6]։ Միջին տարեկան տեղումները կազմում են մոտավորապես 682 միլիմետր (26,9 դյույմ), իսկ միջին տարեկան ձյան տեսքով տեղումները` մոտավորապես 213 սանտիմետր (83,9 դյույմ)։ Ժամանակ առ ժամանակ կարող է տեղի ունենալ ուժեղ ամպրոպ։ Մուսոնին նախկինում ունեցել է ենթարկտիկական կլիմա՝ տարեկան միջին ջերմաստիճանը -1,3 °C (29,7 °F), սակայն գլոբալ տաքացման պատճառով այդ ջերմաստիճանը բարձրացել է[7]։
Moosonee, 1981–2010 normals, extremes 1877–present[Ն 1]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր Humidex | 7.2 | 8.9 | 26.6 | 29.6 | 36.8 | 39.3 | 44.7 | 43.4 | 40.8 | 28.8 | 20.7 | 12.9 | 44.7 |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.2 (45) |
10.6 (51.1) |
25.0 (77) |
29.0 (84.2) |
35.0 (95) |
37.5 (99.5) |
37.8 (100) |
35.6 (96.1) |
32.8 (91) |
29.0 (84.2) |
20.5 (68.9) |
13.2 (55.8) |
37.8 (100) |
Միջին բարձր °C (°F) | −13.6 (7.5) |
−10.5 (13.1) |
−3.9 (25) |
4.3 (39.7) |
13.3 (55.9) |
19.1 (66.4) |
22.6 (72.7) |
21.1 (70) |
15.7 (60.3) |
7.9 (46.2) |
−0.5 (31.1) |
−9.3 (15.3) |
5.5 (41.9) |
Միջին օրական °C (°F) | −20.0 (−4) |
−17.5 (0.5) |
−11.1 (12) |
−1.8 (28.8) |
6.8 (44.2) |
12.2 (54) |
15.8 (60.4) |
14.9 (58.8) |
10.5 (50.9) |
3.8 (38.8) |
−4.3 (24.3) |
−14.5 (5.9) |
−0.5 (31.1) |
Միջին ցածր °C (°F) | −26.3 (−15.3) |
−24.6 (−12.3) |
−18.3 (−0.9) |
−7.9 (17.8) |
0.2 (32.4) |
5.3 (41.5) |
8.9 (48) |
8.6 (47.5) |
5.2 (41.4) |
−0.5 (31.1) |
−8.2 (17.2) |
−19.7 (−3.5) |
−6.4 (20.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −48.9 (−56) |
−47.8 (−54) |
−44.4 (−47.9) |
−33.9 (−29) |
−17.8 (0) |
−7.0 (19.4) |
−2.2 (28) |
−3.1 (26.4) |
−6.1 (21) |
−16.7 (1.9) |
−34.4 (−29.9) |
−44.4 (−47.9) |
−48.9 (−56) |
Հողմա ցրտային | −56 | −53 | −49 | −37 | −26 | −10 | −4 | −5 | −10 | −20 | −40 | −51 | −56 |
Տեղումներ մմ (դյույմ) | 33.0 (1.299) |
28.6 (1.126) |
35.3 (1.39) |
38.1 (1.5) |
54.6 (2.15) |
71.7 (2.823) |
96.8 (3.811) |
77.8 (3.063) |
95.3 (3.752) |
74.7 (2.941) |
56.3 (2.217) |
41.5 (1.634) |
703.6 (27.701) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.1 (0.004) |
1.8 (0.071) |
6.5 (0.256) |
21.0 (0.827) |
47.7 (1.878) |
71.5 (2.815) |
96.8 (3.811) |
77.8 (3.063) |
94.6 (3.724) |
62.1 (2.445) |
19.1 (0.752) |
3.5 (0.138) |
502.6 (19.787) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 39.9 (15.71) |
31.7 (12.48) |
31.0 (12.2) |
17.9 (7.05) |
6.6 (2.6) |
0.2 (0.08) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.6 (0.24) |
13.2 (5.2) |
40.6 (15.98) |
45.2 (17.8) |
226.8 (89.29) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 14.8 | 11.3 | 10.9 | 10.2 | 12.5 | 13.9 | 16.4 | 15.2 | 18.5 | 16.5 | 15.7 | 15.9 | 171.7 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 0.23 | 0.95 | 2.2 | 5.1 | 10.8 | 13.8 | 16.4 | 15.2 | 18.5 | 13.4 | 4.8 | 1.1 | 102.3 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) | 15.0 | 11.0 | 10.1 | 6.7 | 3.1 | 0.17 | 0.0 | 0.0 | 0.09 | 5.0 | 13.1 | 15.6 | 79.7 |
Միջին ամսական արևային ժամ | 93.6 | 128.7 | 161.6 | 192.0 | 221.2 | 213.5 | 249.2 | 219.7 | 134.8 | 88.5 | 52.9 | 55.2 | 1810,7 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 35.8 | 45.7 | 44.0 | 46.3 | 45.9 | 43.1 | 50.0 | 48.6 | 35.4 | 26.6 | 19.7 | 22.3 | 38.6 |
աղբյուր: Environment Canada[5][8][9][10][11] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնին հիմնադրվել է 1903 թվականին փարիզյան «Revillon Frères» (անգլ.՝ Revillon Brothers) ընկերության կողմից, որպես առևտրային բազա` այս տարածաշրջանում իր հիմնական մրցակցի` Հուդզոնի ծոցի ընկերության (անգլ.՝ Hudson's Bay Company, HBC), հետ մրցելու համար[3]։ Չնայած սրան, ռաջին վերաբնակիչներն այստեղ հայտնվել են երեք տարի շուտ` 1900 թվականին[12]։
1872 թվականին այստեղ հայտնվեց անգլիական եկեղեցու ծխական համայնքը[4]։
1932 թվականին Մուսոնիում կառուցվեց երկաթուղի։ 1961 թվականից մինչև 1975 թվականը ընկած ժամանակահատվածում քաղաքի տարածքում կար ռազմական ավիաբազա[4]։
1968 թվականին Մուսոնին ստացավ միջհամայնքային տարածքի կարգավիճակ (անգլ.՝ unorganized territory)։ 2000 թվականին Մուսոնիի կարգավիճակը բարձրացվեց մինչև փոքր քաղաքի (անգլ.՝ town)[3]։ Հրամանագիրն ուժի մեջ մտավ 2001 թվականի հունվարի 1-ից։ Հենց այդ ժամանակ էլ նոր քաղաքն ունեցավ առաջին քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը։
Տեղական իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնիի քաղաքապետը Վիկտոր Միտչելն է։ Նա գլխավորում է նաև քաղաքային խորհուրդը, որի անդամ բացի իրենից համարվում են ևս 4 անձ՝ Ռոբերտ Գրեվելը, Սանդրա Լինկլեյթերը, Արթուր Մակքոումը և Պոլին Սեքքենին[13]։
Տեղացիների հետաքրքրությունները Օնտարիոյի օրենսդիր ժողովում ներկայացնում է Ժիլ Բիսսոնը (անգլ.՝ Gilles Bisson), Կանադայի խորհրդարանում՝ Չարլի Ագնուսը (ընտրվել է Թիմմինզ-Ջեյմս Բեյ (անգլ.՝ Timmins—James Bay) ընտրատարածքից)[14]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի համաձայն Մուսոնիի բնակչությունը 2006 մարդ է եղել։ 2010 թվականի գնահատմամբ քաղաքի բնակչություն թիվը մոտավորապես աճել է մինչև 3500 մարդ[3][15]։ Համեմատության համար նշենք, որ 2001 թվականի մարդահամարի տվյալներով այստեղի բնակչությունը եղել է 936 մարդ[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնին նշվում է, որպես «a major transportation hub for Ontario’s Far North» (հիմնական տրանսպորտային հանգույց Օնտարիոյի հեռավոր հյուսիսում)[16]։ 2020 թվականի դրությամբ «MV Niska 1» լաստանավը գործում էր Մուսոնիի և Մուս Ֆակտորի կղզու միջև՝ փոխադրելով ուղևորներ և տրանսպորտային միջոցներ[17]։ Քաղաքը հանդիսանում է Հյուսիսային Օնտարիո երկաթգծի վերջնակետը։ Կոխրան քաղաքի շրջկենտրոնից մինչև Մուսոնի կարելի է հասնել «Polar Bear Express» գնացքով։
Մուսոնիում կա օդանավակայան, որի չվերթները սպասարկում է «Air Creebec» ընկերությունը։ Օդանավակայանի մակերեսը 212 հեկտար է[18]։
Քաղաքում կա նաև ջրային օդանավակայան։ Բացի սրանից սառցե ճանապարհ կա, որը իրար է կապում Մուսոնի և Մուս Ֆակտորի քաղաքները, իսկ ձմեռնուղին ապահովում է կապը Ֆորտ Օլբանիի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Canada 2016 Census
- ↑ 2,0 2,1 «2006 Community Profiles» (անգլերեն). Statistics Canda. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Moosonee» (անգլերեն). Ontario.ca - About Ontario. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 James Marsh. «Moosonee» (անգլերեն). The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Moosonee UA». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «January 1935». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Canada, Environment and Climate Change (2011 թ․ փետրվարի 9). «Canadian Climate Normals 1961–1990 Station Data – Climate – Environment and Climate Change Canada». climate.weather.gc.ca (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Moose Factory». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Daily Data Report for October 2011». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Daily Data Report for March 2012». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Daily Data Report for November 2016». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Moosonee. Community profile» (PDF) (անգլերեն). Wakenagun Community Futures Development Corporation. 1999. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Council» (անգլերեն). Moosonee, Ontario Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Layton proposes new help for senior health care» (անգլերեն). Charlie Angus. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Welcome to the Town of Moosonee official website» (անգլերեն). Moosonee, Ontario Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Moosonee Campus». Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ «MV Niska». Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Airport» (անգլերեն). Moosonee, Ontario Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Long term climate data for the Moosonee area was recorded in Moose Factory from October 1877 to December 1938, and in Moosonee from October 1932 to present.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Moosonee. Community profile» (PDF) (անգլերեն). Wakenagun Community Futures Development Corporation. 1999. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.