Մորիս Մաթյո
Մորիս Մաթյո | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Maurice Daniel Mathieu[1] |
Ծնվել է | մարտի 11, 1934[2][1] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Վախճանվել է | հունիսի 17, 2017[3][1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Denis-le-Gast, Մանշ[4][1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի գիտությունների ֆակուլտետ |
Մասնագիտություն | նկարիչ, հրատարակիչ և գրող |
Ամուսին | Նիկոլ Մաթյո |
Կայք | mauricematieu.com |
Մորիս Մաթյո (ֆր.՝ Maurice Matieu, մարտի 11, 1934[2][1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 17, 2017[3][1], Saint-Denis-le-Gast, Մանշ[4][1]), ֆրանսիացի նկարիչ, նկարիչի գրքի հեղինակ և հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Մաթյոն ծնվել է 1934 թվականին Փարիզում։ Քսան տարեկան հասակում սկսել է մաթեմատիկական կարիերան դը Ֆրանս քոլեջում` Ֆրենսիս Փերինի թիմում և Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետում։ Այդ ժամանակ Ալժիրի անկախության համար պատերազմը ստիպում է նրան վերջ դնել վերջերս սկսված մասնագիտությանն ու համալսարանին։ Առանց թողնելու մաթեմատիկան՝ 1959 թվականից նա ընտրել է գեղանկարչություն, նրա առաջին ցուցահանդեսը անցկացվել է Մագ պատկերասրահում 1965 թվականին (Հինգ նկարիչ և մեկ քանդակագործ (ֆր.՝ Cinq peintres et un sculpteur), որի մասին Ալեն Բադյուն հաղորդել է ֆրանսիական «Derrière le miroir» (№ 150, Մագ հրատարակություն) ամսագրում։ Այդ պահից սկսած՝ նրա գործերը ցուցադրվում են Ֆրանսիայում և արտերկրում գործող անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներում, Մորիս Մաթյոն գրել և հրատարակել է բազմաթիվ գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։ Մինչև իր մահը՝ 2017 թվականի հունիսի 17-ը, նա ապրել և աշխատել է Նորմանդիայի Սան Դենի Լե Գաս փոքրիկ գյուղում[5]։
Գեղանկարչություն և քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Մորիս Մաթյոն ցանկացել է, որ իր արվեստի պրակտիկան լինի ստեղծագործության մշակման և տարածման այլընտրանքային ձև։
Երիտասարդական գեղանկարչության ցուցահանդեսի նկարիչների (ֆր.՝ Salon de la jeune peinture ) և Նկարիչների ֆրոնտի հետ համատեղ մասնակցել է 1972 թվականին Ժամանակակից արվեստի տասներկուամյակը Ֆրանսիայում ցուցահանդեսի (ֆր.՝ Douze ans d’art contemporain en France կամ «Էկսպո-Պոմպիդու») դեմ կազմակերպված բողոքի ցույցին[6],[7], նպաստել է Երիտասարդական գեղանկարչությունում հակաֆաշիստական կոլեկտիվի ստեղծմանը, որը պայքարում էր Պոմպիդու կենտրոնում նկարիչների անկախ հանձնաժողով ստեղծելու համար[8],[9]:
Նա մասնակցել է նկարիչների կոլեկտիվներին, որոնք միավորվում են քաղաքական ելույթների համար, որպեսզի միասին մտածեն որոշ կարգախոսների, կոչերի կամ պահանջների արտահայտման ձևը[10]։ Ցույցերի համար պատրաստվել են մեծ պաստառներ՝ LIP ժամացույցի գործարանի աշխատողներին, Վիետնամին, 1975-ի մայիսի 1-ին, այնուհետև լեհական Համերաշխության արհմիությանը աջակցելու համար։
Այս գեղարվեստական պրակտիկան նաև 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կամ 1972-ի փետրվարի 25-ին մաոիստական ակտիվիստ Պիեր Օվերնեի մահվան արձագանքն էր։ Նրանք դառնում են կոլեկտիվ ( Թրամոնի աֆիշը, կապիտալիստների ոստիկանը, որը գրել էին Մորիս Մաթիյոն և Կլոդ Իվալը)[11] կամ անհատական (Օվերնեի հուղարկավորությունը նկարը[12], որը CFDT արհմիության սեփականությունն է և ցուցադրված է Էսոնում՝ Բիերվիլի արհմիության կրթական կենտրոնում) ստեղծագործությունների ստեղծման առիթ։
1999 թվականին Մորիս Մաթյոն մասնակցել է ֆրանկո-իրաքյան բարեկամության շրջանակում կոլեկտիվ Իրաք ուղևորությանը՝ իրանցի ժողովրդին իրաք-քուվեյթյան պատերազմից հետո աջակցելու համար։ Նա այնտեղ է վերադարձել 2000 թվականին Արաբական աշխարհի ինստիտուտում ժամանակակից իրաքյան նկարիչների ցուցահանդես կազմակերպելու, որի հոգաբարձուն ինքն էր (Փարիզ, հուլիս-սեպտեմբեր 2000)[13]։ Այս ճանապարհորդության ժամանակ նա կրկին բախվել է պատերազմի ըստ էության քաղաքական թեմային՝ վերադառնալով իր գործին, նկարների հետ, օրինակ, Վետնամում տեղի ունեցած պատերազմի կամ Սաբրայի և Շաթիլի կոտորածների մասին։ Մորիս Մաթյոն 1966 և 1967 թվականներին պատերազմը անհնարին է պատկերել թեմային նկարների շարք է նվիրել[14]։
Ռոբեսպիեռի քաղաքական կերպարը դրել են նախագծի կենտրոնում, որը նախաձեռնել են Ժիլեմ Այը ու Մորիս Մաթյոն՝ կապված Ֆրանսիական մեծ հեղափոխության երկհարյուրամյա տարելիցի, Հանրապետության հիմնադրման տոնակատարության և 1793 թվականի հետ։ Նախագիծը, որը պետք է կապեր դրամատուրգներին, գրողներին, նկարիչներին, քանդակագործներին, փիլիսոփաներին և իրավաբաններին, չի հաջողվում[15]: Բայց, այնուամենայնիվ ծնվում են 1996 թվականին Ժիլյա Այ Ռոբեսպերի դիմակ դրամատիկական ստեղծագործությունը (ֆր.՝ Le masque de Robespierre)[16], «Երազել Ռոբեսպիեռի մասին» ցուցահանդեսը (Rêver à Robespierre)՝ նկարների շարք, Ռոբեսպիեռ Վիվան-Դենոնի դեմքերի ուրվագծերի բացահայտումից ոգեշնչված, իսկ ավելի ուշ՝ 2009 թվականին, Պիեր Միշոնի տասնմեկամյակը
-
Մարդու գինը 2
-
Ինչո՞ւ է մարդը ընդունում, որ նրան ծեծում են:
-
Մարդու գինը 1
Գեղանկարչություն և մաթեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթեմատիկան Մորիս Մաթյոի համար առանցք է ծառայել և նրա ամենօրյա գեղանկարչական պրակտիկայում մտորելու հիմք[17]: Նա այն չափանմուշն ու մեթոդն է, որպեսզի պարզի այն, ինչ իմաստալից չէ. թաքնված գաղափարախոսություն որպես մաթեմատիկական հավասարում, որը թույլ է տալիս կառուցել մակերևույթ[18]։
Մաթեմատիկան նաև տալիս է նկարչի կողմից օգտագործված նյութերը իր մտորումներում և ստեղծագործություններում․ հաջորդականությունը, ոչնչացնում գծային պատճառները[19], Պեանոյի կորեր, որոնք անցնում են որոշակի մակերեսի բոլոր կետերից առանց հատման, հինգանկյուն մանրատախտակի, անհավասար բազմանկյունների գյուտից կամ բացահայտումից, որոնք կարող են ամբողջ հարթությունը ծածկել առանց հատուկ ուղղության որոշման[20], վերադասավորումներ, օրինակ, մեդուզա, թռչունների կամ Անրի Մատիսի ֆիլոդենդրոնի թերթերը, պրոյեկցիան, որտեղ ստվերը զբաղեցնում է մոդելի տեղը, երկրաչափական փազլներ, կառուցող և ոչնչացնող կերպարներ, քառակուսուց դեպի եռանկյունի և հակառակը և վերջապես խմբեր և հանրահաշվական համակարգեր[21]:
Նկարների գաղափարախոսություն կամ բովանդակություն․ գործը վերաբերում է հատուկ գեղանկարչական հրավերի ընդունմանը. հարթության և կարգի հարաբերությունների բացակայությանը[22],[18]:
-
(Պի տասնորդական նշան 6մոդուլով )
-
Թույլ կառուցվածք (կոմուտացիոն կիսախումբ)
-
Ուժեղ կառուցվածք (անկոմուտացիոն խումբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://deuils.ouest-france.fr/20170620/maurice-mathieu-499098
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.usine-utopik.com/wp-content/uploads/catalogue-maurice-mathieu.pdf
- ↑ Nicole Mathieu, Maurice Matieu Habiter la Rayrie (Manche). Au croisement de deux sensibilités (фр) // Presses Universitaires de Caen : Sylvain Allemand, Francine Best, Monique Frémont. Une Normandie sensible : Regards croisés de géographes et de plasticiens,. — 2012. — С. 73-78. — ISSN 978-2841334094.
- ↑ «INA - Jalons - Intervention d'artistes lors de l'exposition 60-72, douze ans d'art contemporain en France - Ina.fr» (фр). INA - Jalons. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Derivery, François, 1937- L'exposition 72-72. — EC, 2001-01-01. — ISBN 2911105397
- ↑ Francis Parent et Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Editions Patou, 2016. — С. 272. — 236 с. — ISBN 9782904652004
- ↑ Perrot, Raymond. Le Collectif antifasciste : 1974-1977. — E.C. éditions, 2001. — ISBN 9782911105401
- ↑ Francis Parent et Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Париж: Editions Patou, 2016. — С. 272. — 236 с. — ISBN 9782904652004
- ↑ Francis Parent, Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Paris: J.P, 1983-01-01. — ISBN 9782904652004
- ↑ Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 44
- ↑ «Institut du Monde Arabe». www.artmag.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 31 et 34
- ↑ Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 97
- ↑ Le masque de Robespierre : [Strasbourg, Théâtre national de Strasbourg, 9 janvier 1996]. — C. Bourgois, 1996-01-01. — ISBN 2267013320
- ↑ Николь Матьё (Nicole Mathieu), 2008, էջ 52-53
- ↑ 18,0 18,1 Maurice Matieu, Autobiographie par la forme. — Actes Sud, 2009. — ISBN 9782742782857
- ↑ Посмертное на заказ, 2006, Barbara Cassin "Un mathématicien est un peintre est un peintre est un peintre ..., էջ 27
- ↑ Николь Матьё (Nicole Mathieu), 2008, էջ 55
- ↑ Посмертное на заказ, 2006, Alain Badiou "L'avenir du portrait", էջ 53
- ↑ Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 21
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրույցներ Մորիս Մաթյոի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (фр) Николь Матьё (Nicole Mathieu) Морис Матьё : придумать отношение между живописю, математикой и политикой ? Беседа с Морисом Матьё (фр) = Maurice Matieu : inventer un rapport entre peinture, mathématiques et politique ?, propos recueillis par Nicole Mathieu // Natures Sciences Sociétés. — 2008. — Т. 16. — С. 52-56. — ISSN 1240-1307.;
- (фр) Жан-Клод Мениэ (Jean-Claude Meunier) Беседа с Матьё = Entretiens avec Matieu. — Editions Verdier. — 1984. — С. 24.;
- (фр) Армель Орис, Морис Матьё, Филип Сержан (Armelle Auris, Maurice Matieu, Philippe Sergeant) Ночной дозор, или, Спрошенный художник = La ronde, ou, Le peintre interrogé. — L'Harmattan, 1991. — ISBN 2738410480;
- (фр) François Dérivery Две беседы : Франсуа Деривери, Морис Матьэ = Deux entretiens : François Derivery, Maurice Matieu. — E.C. Editions, 2000. — С. 44. — ISBN 9782911105319;
- (фр - французское радио) France-Culture, émission A voix nue, 12-15 декабря 1989 года;
- (фр - французское радио) France-Culture, émission Culture d'Islam, Entretien avec Abdelwahab Meddeb, 27 марта 2005 года.
Ստեղծագործություններ Մորիս Մաթիոյի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- (фр) Жан Борей (Jean Borreil) Эти кресла, говорит заглавие, у пира = Ces fauteuils, nous dit le titre, seraient ceux d'un banquet. — Galerie Pascal Gabert. — Paris, 1986.
- (фр) Филип Сержан (Philippe Sergeant) Морив Матьё : Неподчинение = Maurice Matieu : L'insoumission. — Actes Sud, 1995. — С. 104. — ISBN 9782742707362
- В Посмертное на заказ Морис Матьё. — 2006. (фр) Posthume sur mesure Maurice Matieu. — Regard, 2007. — С. 158. — ISBN 2841052095 :
- Ален Бадью : Будущее портрета ((фр) Alain Badiou : «L'avenir du portrait», с. 51);
- Жоан Борей : Первое писмо к Матьё ((фр) Joan Borreil : «Première lettre à Matieu», с. 143 et «Deuxième lettre à Matieu», с. 159);
- Барбара Кассен : Математик-художник - художник-художник ((фр) Barbara Cassin : «Un mathématicien est un peintre est un peintre est un peintre», с. 25);
- Стефан Дуае : Беседа с Стефаном Дуае ((фр) Stéphane Douailler : «Entretien avec Stéphane Douailler», с. 7);
- Абделвахаб Меддеб : Ода к Матьё ((фр) Abdelwahab Meddeb : «Ode pour Matieu», с. 25);
- Жак Рансиэрь : Тень философа ((фр) Jacques Rancière : «L'ombre d'un philosophe», с. 87);
- Филии Сержан : "Встреча" и "Умирать - конечно же захватывающий эксперимент" ((фр) Philippe Sergeant : «Rencontre», P. et «Mourir doit être une expérience passionnante», с. 139);
- Жюльеть Симон : Темный думающий протест ((фр) Juliette Simont : «Une sombre protestation pensante», с. 33);
- Пиэрь Верстратэн : Таинство Матьё ((фр) Pierre Verstraeten : «Le mystère Matieu», с. 33);
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|