Մոնիկա Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Ուիլսոն
Ծնվել էհունվարի 3, 1908(1908-01-03)[1]
Lovedale, ՀԱՀ[2]
Մահացել էհոկտեմբերի 26, 1982(1982-10-26)[1] (74 տարեկան)
Hogsback, Nkonkobe Local Municipality, Ամաթոլե, Արևելյան Կապ, ՀԱՀ[2]
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունմարդաբան
Հաստատություն(ներ)Քեյփթաունի համալսարան
Գործունեության ոլորտսոցիալական մարդաբանություն
Ալմա մատերԳիրթոն քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ամուսին(ներ)Գոդֆրի Ուիլսոն
Երեխա(ներ)Francis Wilson?
 Monica Wilson Վիքիպահեստում

Մոնիկա Ուիլսոն (անգլ.՝ Monica Wilson, ծննդյան անունը՝ Hunter, հունվարի 3, 1908(1908-01-03)[1], Lovedale, ՀԱՀ[2] - հոկտեմբերի 26, 1982(1982-10-26)[1], Hogsback, Nkonkobe Local Municipality, Ամաթոլե, Արևելյան Կապ, ՀԱՀ[2]), հարավաֆրիկացի մարդաբան։ Քեյփթաունի համալսարանի սոցիալական մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր (1952-1973)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Հանթերը ծնվել է միսիոներների ընտանիքում, Արևելյան Քեյփի Լովեդալ միսիոներական կայանում։ Մանկուց խոսել է կոսա լեզվով։ Նախքան 1934 թվականին Քեմբրիջի համալսարանից մարդաբանության դոկտորի կոչում ստանալը, պատմություն է ուսանել Քեմբրիջի Գիրթոն քոլեջում։ Նրա թեզը, որի հիմքում Արևելյան Քեյփի Մպոնդո ժողովուրդն էր 1931 և 1933 թվականներին, ներկայացվել է Նվաճման արձագանք մենագրության մեջ[5]։

1935 թվականին ամուսնացել է Գոդֆրի Ուիլսոնի հետ և 1935-1938 թվականներին զույգը Տանզանիայում ձեռնարկել է դաշտային հետազոտություն Nyakyusa ժողովրդի հետ կապված։ Աշխատանքները հովանավորել է Աֆրիկյան միջազգային ինստիտուտը[3]։ Գոդֆրի Ուիլսոնը մահացել է 1944 թվականին։ 1944-1946 թվականներին Մոնիկան դասավանդել է Ֆորթ Հերի համալսարանի քոլեջում, 1947-1951 թվականներին՝ Ռոդսի համալսարանում։ 1952-1973 թվականներին եղել է Քեյփթաունի համալսարանի սոցիալական մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր[3]։

Մահացել է Հոգսբեկ քաղաքի իր տանը, որն այժմ Ֆորթ Հերի համալսարանի համար հետազոտական կենտրոն է ծառայում[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reaction to Conquest: Effects of Contact with European on the Pondo of South Africa. With an Introd. by General the Right Hon, J. C. Smuts. 2d Ed. Oxford University Press. 1964.
  • The Analysis of Social Change. CUP Archive. 1945. GGKEY:PQXPX24Z7XY. with Godfrey Wilson
  • Good Company. A Study of Nyakyusa Age-villages. London. 1951.
  • The Oxford history of South Africa. Clarendon press. 1971.(ed. with Leonard Thompson)
  • For men and elders : change in the relations of generations and of men and women among the Nyakyusa - Ngonde people 1875 - 1971. Holmes & Meier. 1977. ISBN 9780841903135.
  • Morrow, Sean (2016). The Fires Beneath: The Life of Monica Wilson, South African Anthropologist. Penguin. ISBN 9781776090396.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 Brokensha, David (2011). «Monica Wilson 1908–82». Africa. 53 (03): 83–87. doi:10.1017/S0001972000027595. ISSN 0001-9720.
  4. «Monica Hunter Wilson». South African History Online. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 'Professor Monica Wilson', The Times, 1 November 1982.
  6. 'Obituary: Professor of anthropology', The Guardian, 27 October 1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Ուիլսոն» հոդվածին։