Մոմախոտի մեղու
Մոմախոտի մեղու | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Osmia cerinthides
|
Մոմախոտի մեղու (լատին․՝ Osmia cerinthides), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոշտացած հաստացումով այտեր ունեցող, երեսկալի կողքերին երկար, եղջերանման ելուստներով, առջևի եզրի միջնամասում եռանկյունաձև ատամիկով էգի փորիկի 1-3-րդ տերգիտները պատված են շիկակարմիր, 6-րդը սև, իսկ գլուխը և կուծքը՝ գորշագույն մազիկներով։ Սև երեսով, դեղնամոխրագույն մազիկներով պատված կրծքով արուի 6-րդ տերգիտի գագաթնային եզրը ուղիղ է, 7-ինը՝ կլորավուն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Արևելյան Միջերկրայքում և Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Երևանից, այստեղ հավանաբար անհետացել է։ Հայտնաբերված է Արագածոտնի (Բյուրական գյուղի շրջակայք), Կոտայքի (Արզնի գյուղի մոտակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, Գառնիի հատվածից[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միայնակ մեղուներ են, որոնք ապրում են լեռնատափաստաններում և գետամերձ հովիտներում։ Թռիչքը մայիս-հուլիս ամիսներին է, բնակալում են պատրաստի խոռոչներում։ Այցելում են գլխավորապես սրոհունդ, հասմիկ, առյուծատամ սեռերին պատկանող բույսերի ծաղիկներին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հանդիպում են հազվադեպ՝ եզակի առանձնյակներով։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են հողերի յուրացումը, գերարածեցումը, ոչ ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։