Jump to content

Մոխրոտը (մուլտֆիլմ, 1979)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտը
Տեսակմուլտֆիլմ, կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էՄոխրոտ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն17 րոպե[1]
Թվական1979

«Մոխրոտը» (ռուս.՝ «Золушка»), մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` Շառլ Պերոյի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ներառվել է մուլտֆիլմների «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Կախարդուհու արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы», ռեմասթերինգ, 1991) ժողովածուում։

Ֆիլմի հերոսներն են կռվարար խորթ մայրը, նրա ծույլ ու ոչ համակրելի երկու դուստրերը, անտառապահ կամազուրկ ամուսինն ու խորթ դուստրը՝ աղախին Մոխրոտը։ Վերջինս փերու օգնությամբ հայտնվում է թագավորական պարահանդեսում, որտեղ ծանոթանում է արքայազնի հետ։ Փերու կախարդությունը կորչում է կեսգիշերին, Մոխրոտը փախչում է՝ կորցնելով բյուրեղապակե կոշիկը։

  • Ռեժիսոր՝ Իվան Ակսենչուկ
  • Սցենարիստ՝ Ալբերտ Սաժին
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Մորոզով, Իրինա Սվետլիցա, Վ. Մաքսիմովիչ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով
  • Մոնտաժող՝ Ելենա Տերտիչնայա
  • Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա
  • Երգի տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Տատյանա ՇաբելնիկովաՄոխրոտ
    • Իգոր Իվաով – արքայազն
    • Վսևոլոդ Լարիոնով – մունետիկ
    • Էլվիրա Բրունովսկայա – փերի
    • Լյուդմիլա Շապոշնիկովա – խորթ մայր

Մուլտֆիլմում, ինչպես Իվան Ակսենչուկի այլ աշխատանքներում, կարևոր տեղ է հատկացվել երաժշտությանը[2]։

Ռեժիսորը հեշտությամբ դիմել է տեխնոլոգիական նորարարությւոնների. այս մուլտֆիլմում բեմադրող նկարիչ Գալինա Շակիցկայան բոլոր ֆոները նկարել է թավշե թղթի վրա[3]։

Անիմացիայի պատմաբան, Կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գեորգի Բորոդինը նշել է, որ խորհրդային մի շարք այլ մուլտֆիլմերի հետ միասին «Մոխրոտը» մեծ ժողովրդականություն է վայելել 1970-1980-ական թվականներին[4]։

Սվետլանա Վերխոլանցևան «Наш фильм» կայքում նշել է, որ «Հենրիխ Սապգիրի բանաստեղծության շնորհիվ Ալբերտ Սաժինի սցենարով նկարահանված մուլտֆիլմը դիտվում է զարմանալի հեշտությամբ»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Капков, 2006
  3. Георгий Бородин (2008 թ․ նոյեմբերի 10). «К 90-летию Ивана Аксенчука». «Аниматограф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Георгий Бородин (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Светлана Верхоланцева. ««Золушка» – история об удивительной красоте». Наш фильм.ру. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]