Մյունխենի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյունխենի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, լրիվ համալսարան, University of Excellence? և հասարակական համալսարան
Հիմնադրված է1472
Անվանված էLouis IX? և Մաքսիմիլիան I Ժոզեֆ Բավարացի
ՌեկտորKarl Gayer?, Friedrich Thiersch?[1], Joseph Franz von Allioli?[1], Hieronymus Bayer?[1], Johann Adam Oberndorfer?[1], Johann Nepomuk von Ringseis?[1] և Thaddäus Siber?[1]
Ընդհանուր անձնակազմ807 մարդ (2023)[2]
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[3], Գերմանիայի համալսարանների գերազանցության նախաձեռնություն, ORCID[4][5], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[6], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[7], Եվրոպայի համալսարանների միություն[8], Informationsdienst Wissenschaft?[9], UFA / DFH / FGU?[10], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[11] և Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄյունխեն
Պարգևներ
Կայքlmu.de(գերմ.)(անգլ.)
Մյունխենի համալսարան (Գերմանիա)##
Մյունխենի համալսարան (Գերմանիա)
Մյունխենի համալսարան, Գերմանիա
 Ludwig-Maximilians-Universität München Վիքիպահեստում

Մյունխենի համալսարան (գերմ.՝ Ludwig-Maximilians-Universität München (LMU)), բարձրագույն ուսումնական հաստատություն Մյունխենում։ Հիմնադրվել է 1472 թվականին հերցոգ Լյուդվիգ IX-ի ջանքերով և անվանվել նրա և կուրֆյուրստ Մաքսիմիլիան I Իոսիֆի պատվին։

Փաստեր ու թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենի համալսարանում 2009-2010 թվականների տվյալներով սովորում էր 45.539 ուսանող[12]։ Համալսարանն ունի 18 ֆակուլտետ, որոնցում դասավանդում է ավելի քան 700 պրոֆեսոր։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է մեկ միլիարդ եվրո, որի մեկ երրորդ մասը բաժին է ընկնում համալսարանական կլինիկային։

Մյունխենի համալսարանում սովորողները կարող են կրթություն ստանալ 160 մասնագիտացումներով։

Բացի Մաքսֆորշտադտ շրջանի Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր մասնաշենքից` համալսարանն ունի նաև այլ մասնաշենքեր Մյունխենի տարբեր շրջաններում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01 Կաթոլիկ աստվածաբանություն
  • 02 Ավետարանչական աստվածաբանություն
  • 03 Իրավաբանություն
  • 04 Տնտեսություն և արտադրության կազմակերպում
  • 05 Ժողովրդական տնտեսություն
  • 06 Բժշկություն
  • 07 Անասնաբուժություն
  • 08 Պատմություն և արվեստագիտություն
  • 09 Փիլիսոփայություն, գիտության տեսություն, կրոն
  • 10 Հոգեբանություն և մանկավարժություն
  • 11 Մշակութաբանություն
  • 12 Լեզվաբանություն և գրականագիտություն
  • 13 Հասարակագիտություն
  • 14 Մաթեմատիկա, ինֆորմատիկա, վիճակագրություն
  • 15 Ֆիզիկա
  • 16 Քիմիա և դեղագործություն
  • 17 Կենսաբանություն
  • 18 Գիտություններ Երկրի մասին

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվայնխենբաու` մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ
  • Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր մասնաշենք
  • Բարձր տեխնոլոգիաների մասնաշենք (գերմ.՝ High-Tech-Campus) Գրոսհադերն (գերմ.՝ Großhadern) շրջանում
  • Համալսարանական կլինիկաներ
  • Շվայնխենբաու (գերմ.՝ Schweinchenbau, բառացի` խոզային շենք) - մանկավարժության ու հոգեբանության ֆակուլտետ։ Շենքն իր անվանումը ստացել է իր վարդագույն երանգի շնորհիվ։
  • Մաթեմատիկայի ինստիտուտ (գերմ.՝ Mathematik-Bau): Այստեղ կազմակերպվում են դասախոսություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից, ինֆորմատիկայից, երկրաբանությունից։ Գտնվում է Պինակոտեկից ոչ հեռու։
  • Ինստիտուտներ Մյունխենի անգլիական այգում։ Այստեղ գործում են Քաղաքագիտության ինստիտուտը (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz), արևելագիտության, ինֆորմատիկայի ամբիոնները, Բիոմոլեկուլյար օպտիկայի ինստիտուտը և համակարգչային լեզվաբանության ամբիոնը (գերմ.՝ Centrum für Informations- und Sprachverarbeitung):
  • Միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների ֆիզիկայի բաժանմունքները գտնվում են Գարխինգ գիտական քաղաքում։

Համալսարանական կլինիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրոսխադերն կինիկա (գերմ.՝ Klinikum Großhadern)
  • Ինենշտադտ կլինիկա (գերմ.՝ Klinikum Innenstadt)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]