Միքայել Հովսեփյան
Միքայել Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Միքայել Սիմոնի Հովսեփյան (1923), հայ մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Հովսեփյանը ծնվել է 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Հադրութի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտ։ 1940 թվականի նոյեմբերից մինչև կարմիր բանակ մեկնելը աշխատել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում[1]։
1941 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակ և ընդունվել Սուխումի ռազմական ուսումնարանը։ 1942 թվականին ավարտել է ուսումնարանը, գործուղվել՝ 61-րդ հրաձգային դիվիզիայի 307-րդ գունդը։ 1943 թվականին Կրասնոդարի երկրամասի Նովոդմիտրովկա ստանցիայի շրջանում ծանր վիրավորվել է և կոնտուզիա ստացել։ 1944 թվականին, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։
1949 թվականին ավարտելով Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, մեկ տարի աշխատել է Հադրութի շրջժողկրթբաժնի տեսուչ, ապա՝ Էդիլլվի միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի տնօրեն։ 1953-1956 թվականներին Հովսեփյանը եղել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի ասպիրանտ։ 1957 թվականից աշխատել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, Դիլիջանի բաժանմունքի հասարակագիտական ամբիոնի վարիչ, այնուհետև՝ բաժանմունքի վարիչ (մինչև 1983 թվական)[1]։
Հրատարակվել են Հովսեփյանի «Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը» աշխատությունը և մի շարք գիտական հոդվածներ։ Հովսեփյանը եղել է ՀԿԿ Դիլիջանի քաղկոմի անդամ, քաղաքային խորհրդի պատգամավոր, շուրջ յոթ տարի՝ «Պոլիտեխնիկ» բազմաքանակ թերթի խմբագիր, ժուռնալիստների միության անդամ։
Պարգևատրվել է «Արիության համար» և մի շարք մեդալներով[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արիության համար» մեդալ
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժուռնալիստների միության անդամ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը։ Երևան, «Հայաստան», 1969[2]։
- ՍՄԿԿ XXV համագումարը և սոցիալական տարբեր համակարգերի խաղաղ գոյակցությունը։ Երևան, Ա. հ., 1977[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Հովսեփյան, Միքայել Սիմոնի (1969). Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը. Երևան: Հայաստան.
- ↑ Հովսեփյան, Միքայել Սիմոնի (1977). ՍՄԿԿ XXV համագումարը և սոցիալական տարբեր համակարգերի խաղաղ գոյակցությունը. Երևան: Ա. հ.