Միքայել Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Հովսեփյան
Ծնվել է1923
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀԱՊՀ

Միքայել Սիմոնի Հովսեփյան (1923), հայ մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Հովսեփյանը ծնվել է 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Հադրութի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտ։ 1940 թվականի նոյեմբերից մինչև կարմիր բանակ մեկնելը աշխատել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում[1]։

1941 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակ և ընդունվել Սուխումի ռազմական ուսումնարանը։ 1942 թվականին ավարտել է ուսումնարանը, գործուղվել՝ 61-րդ հրաձգային դիվիզիայի 307-րդ գունդը։ 1943 թվականին Կրասնոդարի երկրամասի Նովոդմիտրովկա ստանցիայի շրջանում ծանր վիրավորվել է և կոնտուզիա ստացել։ 1944 թվականին, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։

1949 թվականին ավարտելով Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, մեկ տարի աշխատել է Հադրութի շրջժողկրթբաժնի տեսուչ, ապա՝ Էդիլլվի միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի տնօրեն։ 1953-1956 թվականներին Հովսեփյանը եղել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի ասպիրանտ։ 1957 թվականից աշխատել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, Դիլիջանի բաժանմունքի հասարակագիտական ամբիոնի վարիչ, այնուհետև՝ բաժանմունքի վարիչ (մինչև 1983 թվական)[1]։

Հրատարակվել են Հովսեփյանի «Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը» աշխատությունը և մի շարք գիտական հոդվածներ։ Հովսեփյանը եղել է ՀԿԿ Դիլիջանի քաղկոմի անդամ, քաղաքային խորհրդի պատգամավոր, շուրջ յոթ տարի՝ «Պոլիտեխնիկ» բազմաքանակ թերթի խմբագիր, ժուռնալիստների միության անդամ։

Պարգևատրվել է «Արիության համար» և մի շարք մեդալներով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժուռնալիստների միության անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը։ Երևան, «Հայաստան», 1969[2]։
  • ՍՄԿԿ XXV համագումարը և սոցիալական տարբեր համակարգերի խաղաղ գոյակցությունը։ Երևան, Ա. հ., 1977[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Հովսեփյան, Միքայել Սիմոնի (1969). Հասարակական առաջադիմության մեջ ժողովրդական զանգվածների դերի աճումը. Երևան: Հայաստան.
  3. Հովսեփյան, Միքայել Սիմոնի (1977). ՍՄԿԿ XXV համագումարը և սոցիալական տարբեր համակարգերի խաղաղ գոյակցությունը. Երևան: Ա. հ.