Jump to content

Միրանդա Քոսգրոուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրանդա Քոսգրոուվ
Ծնվել է1993, մայիսի 14 (22 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Laurel Springs School? և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, փոփ երգիչ, կրկնօրինակող, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, մանկական դերասան և գործադիր պրոդյուսեր
Ժանրերփոփ և թին փոփ
ԸնտրանիԱյԿառլի, Ռոքի դպրոց և Drake & Josh?
Համատեղ ապրող(ներ)Դրեյք Բել
Պարգևներ և մրցանակներ

Միրանդա Քոսգրոուվ (անգլ.՝ Miranda Taylor Cosgrove, մայիսի 14, 1993(1993-05-14)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1])[3], ամերիկացի երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրանդան ծնվել է 1993 թվականի մայիսի 14-ին, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, Կրիստեն Քոսգրոուվի և Տոմայի ընտանիքում։ Նա ցուցադրեց իր ունակությունները շատ երիտասարդ տարիքում, դեռևս 3 տարեկանում նա պարում և երգում էր Լոս Անջելեսի «Taste of LA» ռեստորանում։ Այնտեղ նա տեսավ մի գործակալի, որին շատ էր դուր եկել իր երգը և պարը, և անմիջապես պայմանագիր կնքեց նրա հետ։ Միրինդան նկարահանվել է մի շարք գովազդներում՝ «Burger King», «McDonalds» և այլ ընկերությունների գովազդներում։

Բայց Միրանդայի կարիերան չի սահմանափակվում միայն գովազդներով։ Նա ստացավ իր առաջին դերը, որն իր կարիերայի սկիզբն էր։ Ի թիվս հազարավոր դիմորդների Միրինդային ընտրեցին «Ռոքի դպրոց» ֆիլմում նկարահանվելու համար։ Նյու Յորքում այս ֆիլմում նկարահանվելուց հետո, Միրանդան իմացել է իր նոր դերի մասին, նա նկարահանվելու էր «Nickelodeon» հեռուստաալիքի «Դրեյք և Ջոշ» ֆիլմում։

2005 թվականին Միրանդան նկարահանվել է «Քոնն է, իմն է և մերն է» հեռուստասերիալում, իսկ հետո՝ «» սերիալում։

2007 թվականին նկարահանվել է «iCarly» սերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. According to the State of California. California Birth Index, 1905—1995 Արխիվացված 2012-06-14 Wayback Machine. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրանդա Քոսգրոուվ» հոդվածին։