Միրա Ավադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Ավադ
Բնօրինակ անունարաբ․՝ ميرا عوض‎‎
Ի ծնե անունարաբ․՝ ميرا أنور عوض‎‎[1]
Ծնվել էհունիսի 11, 1975(1975-06-11)[2][3] (48 տարեկան)
Rameh, Իսրայել[4]
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ, Արաբական երաժշտություն, Bulgarian folk music? և music of Mediterranea?
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավարուհի, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի և local politician
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլHelicon?
ԿրթությունՀայֆայի համալսարան[4] և Rimon School of Jazz and Contemporary Music?
Կայքmiraawad.co
 Mira Awad Վիքիպահեստում

Միրա Ավադ (արաբ․՝ ميرا عوض‎‎, եբրայերեն՝ מירה עווד‎, բուլղար․՝ Мира Ауад, հունիսի 11, 1975(1975-06-11)[2][3], Rameh, Իսրայել[4]), արաբա-բուլղարական ծագում ունեցող իսրայելցի երգչուհի և դերասանուհի։ Եղել է առաջին երգչուհին, որը Իսրայելը ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային մրցույթում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրան ծնվել է Կարմիելում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Գալիլեայում գտնվող Ռամ գյուղ։ Հայրը եղել է արաբ բժիշկ։ Մայրը՝ Սնեժանկան, ծնունդով եղել է Բուլղարիայից և զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ[6]։ Այժմ Միրա Ավադը իր ամուսնու՝ հրեական ծագում ունեցող Կոստա Մոգիլևիչի հետ ապրում է Թել Ավիվում[7][8][9][10]։

Միրա Ավադը սովորել է Իսրայելի կենտրոնում գտնվող ժամանակակից երաժշտության և ջազի դպրոցում։ Նա մասնակցել է Կամերային թատրոնի կազմակերպած բեմադրություններին, որոնք նվիրված են եղել արաբա-իսրայելական հակամարտությանը։ Մասնակցել է նաև տարբեր հեռուստատեսային նախագծերի, նկարահանվել է ֆիլմերում։

2002 թվականին սկսել է համագործակցել իսրայելցի հայտնի ազգային երգչուհի Նոայի հետ (Ախիոնամ Նինի)։ 2009 թվականին Միրան և Նոան մասնակցել են Եվրատեսիլ մրցույթին։ Նրանք ներկայացել են «Էյնայխ» («Քո աչքերը») երգով, որը հայտնի է նաև «There Must Be Another Way» անվամբ[11]։ Երգչուհիները զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։ Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ինչպես հրեական, այնպես էլ Իսրայելի արաբական ազգայնականների շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.habama.co.il/PagesHaifa/Event.aspx?Subj=1&Area=3&EventId=7949
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.miraawad.co/about
  5. «Someone has to keep Israeli Arabs on the map». Haaretz. 2012 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  6. Bronner, Ethan (2009 թ․ փետրվարի 25). «Musical Show of Unity Upsets Many in Israel». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  7. https://www.yediot.co.il/articles/0,7340,L-4974529,00.html
  8. Mira Awad Facebook
  9. «Artists : Mira Awad». Syntorama.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. Ellis Shuman (2002 թ․ հունվարի 18). «Arab actress to be Israels "My Fair Lady"». Israel Insider. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. Noa & Mira Awad - There Must Be Another Way (Israel) 2009 Eurovision Song Contest

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ավադ» հոդվածին։