Միջազգային ահաբեկչություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ահաբեկչությունը 21-րդ դարում
21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է շարունակում մնալ Ահաբեկչությունը։ Ահաբեկչության դրսևորումները հանգեցնում են մարդկային զանգվածային կորուստների, ոչնչացվում են նյութական, հոգևոր, շահութային արժեքներ։ ներկայացնեմ երրորդ հազարամյակում ամենաահարկու և ամենից շատ մարդկային կյանքեր խլած ահաբեկչություններից հինգը. 21րդ դարի առաջին խոշոր ահաբեկչությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ 2001թ-ի Սեպտեմբերի 11-ին։ Ահաբեկիչների կողմից առևանգված 4 մարդատար ինքնաթիռներից 2 մխրճվեց Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ։ 3-րդ ինքնաթիռը բախվեց Միացյալ նահանգների պաշտպանության նախարարության՝ «Պենտագոնի» շենքին, իսկ 4-րդն ընկավ Փենսիլվանյաում։ Այս ահաբեկչությունը խլեց 2977 խաղաղ բնակչի կյանք։ 2002թ-ի Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվաի Դուբրովկաի թատերական կենտրոնում։ 30 ահաբեկիչ մտավ թատերական կենտրոն և պատանդ վերցրեց Նորդոս մյուզիկլի 914 մասնակցի և հանդիսատեսի։ Երեք օր անց անադյունք բանակցություններից հետո որոշում կայացվեց հարձակմամբ վերցնել կենտրոնը։ Զոհվեց շորջ 130 մարդ։ 2004թ-ի Մարտի 11ին ամենամեծ ահաբեկչությունը կատարվեց Իսպանիայի պատմության մեջ։ Մադրիդում ահաբեկիչները 10 ռումբ պայթեցրին մի քանի երկաթուղային կայարաններում, զոհվեց 191 մարդ։ 21-րդ դարի ամենաահարկու ահաբեկչություններից հերթականը գրանցվեց 2004թ-ի Սեպտեմբերի 1-ին։ Զինված ահաբեկիչները ներխուժեցին Ռուսաստանի դաշնության Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոց և պանտանդառեցին մոտ 1100 մարդու, որոնցից 835-ը դպրոցի աշակերտներն էին։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց 334 մարդ, մեծամասնությունը երեխաներ։ 2008թ-ի Նոյեմբերի 26-29 ահաբեկչությունների շարք գրանցվեց Հնդկաստանի Մումբաի քաղաքում։ կրակահերթի ենթարկվեցին մի շարք հյուրանոցներ, որի արդյունքում մահացավ շուրջ 170 մարդ։ Ահաբեկչությունը 21-րդ դարում շարունակում է մեծագույն մարտահրավեր մնալ և շատ հաճախ ահաբեկչությունները դիտարկում են կրոնական լույսի ներքո՝ ինչպիսին տեսանք Նոր Զելանդիայի օրինակով, երբ հստակ առկա էր կրոնական հետքը։ Ահաբեկչություն ասվածը նախ պետք է առաջնորդենք ՄԱԿ-ի գլխավոր անսամբլի բնորոշումով, որը ասում է «ահաբեկչությունը դա կոնկրետ խմբի կամ անձի կողմից դիտավորյալ անօրինական գործողությունն է, որը կամ որի հետևանքով սպանվում են անհատներ, կամ վնաս է հասցվում պետական կամ սեփական ունեցվածքին (այդ թվում հասարակական) և այլն»։ Ակնհայտ է որ նման դրսևերումներ կան 21-րդ դարում, այդ դրսևորումները շատ հաճախ կրոնական ուղվածություն ունեն։ Բայց շատ հաճախ լրատվական դաշտը և փորձագիտական կարծիքը այդ բնորոշումներին պիտակավորում են տալիս (ինչը շատ վտանգավոր է)։ Ահաբեկչությունները, որոնք նախկինում տեղի էին ունենում իասլամական ծայրահեղականի կողմից, որոնք անում էին նաև ոչ իսլամիստներ, շատ հաճախ չէին որակվուն որպես ահաբեկչություն։ Այսինքն կարելի է նշել, որ եթե ինչ որ մեկը կարող է սպանել մոտ 50 հոգու, և ծանր վնասվածքներ հասցնել ավելի մարդկանց, դա կարելի է բնորոշել որպես ահաբեկչություն։ Եվ դա ահաբեկչություն է որը իր փոփոխական ձևերով հասել է մինչև 21-րդ դար։ Վերջին դեպքը Մարտի 15-ի ահաբեկչությունն էր, որը խլեց 50 մարդու կյանք, և ավելին դեռ վիրավոր են։ Այդ ամենը սկսեց 21-րդ դարի Սեպտեմբերի 11-ից և դա ընդանրապես փոխեց աշխարհակարգը (մարդկանց մոտեցումները, թե ինչ բան է բռնարարք, ինչ բան է ահաբեկչություն)։ Կան նաև դեպքեր որ ահաբեկիչը տարբեր մարդկանց կողմից ունի տարբեր որակումներ՝ մեկի համար ահաբեկիչ է, մյուսի համար ազատարար։ Բայց դա սխալ բնորոշում է, և ամեն բան պետք է անվանել իր անունով։ Շատ հաճախ 21-րս դարում ահաբեկչությունները փորձում են քաղաքական նպատակներով օգտագործել։ Նոր Զելանդիայի դեպքում Էրդողանը հաճախ փորձում էր շեշտել որ դա ուղղված է առաջնահերթ Թուրքիայի, և հետո մոսուլմանների դեմ։ Նա նաև օգտագործում էր այդ տեսանյութերը իր քարոզարշավի մեջ, ինչը խիստ դատապարտելի է և դա չպետք է լուսարվի այդպես և օգտագործվի իրենց շահերի համար։ Նույնանման դա օգտագործվում էր նաև Եգիպտոսում՝ ուղղված մուսուլման եղբայրների դեմ։ Բայց դա հիմնականում կախված է անհատի վարքագծից և նրա հոգեվիճակից, որը որ ուղղորդում է նման գործողությունների։ Ներկայումս աշխարհում գրանցված ահաբեկչական կազմակերպությունների զգալի մասը, իր ծագումով մերձվոր արևելքից է։ Բայց նրանց դրսևորումները երևում են հիմնականում մերձավոր արևելքից դուրս։ Այդպիսի ահաբեկիչները, որոնք գործում են զարգացած երկրներում, բայց գրանցված են այդպիսի կազմակերպություններում, հիմնականում գրանցված են հենց այդ երկրուներում և կրթություն ստացած երիտասարդներ են։ Բայց նրանց այդ արարքի կոնկրետ պատճառները դեռ պարզ չեն։ Եվ դա պետք է դեռ ուսումնասիրվի հակաահաբեկչական ուժերի կողմից։ Իհարկե կարելի է թվարկել շատ պատճառներ, օրինակ՝ կրոնական։ Այն ինչ որ տեղի է ունենում մերձավոր արևելքում, ինչ քարոզում են այնտեղի ուժերը այդ երիտասարդներին մատուցում են որպես իսլամի դեմ ուղղված գործողություններ, դրանով իսկ դրդում են երիտասարդներին այդ գործողությունների գնալ արևմտյան երկրներում, որոնք մերձավոր արևելքում իրականացնում են ավիոհարվածներ, սպանում են մուսուլմանների և այլն։ Դրա համար այդ արևմտյան երկրները պետք է հասկանան հենց իրենց քաղաքացի մուսուլմանի վարքագիծը, թե ինչպես նա կարձագանքի նման բանին, այսինքն այն քաղաքացու, որը ունի աշխատանք այդ երկրում, բայց որոշ առումով նա սահմանափակ է՝ իր պատկերացումների, աշխարհընկալուման մոտեցումներով, և նրա հետ պետք է աշխատանքներ տարվեն, ընդ որում այդ աշխատանքը հետևյալ գործողությունների, պետք է տարվեն համայնքների հետ։
Ահաբեկչության դեմ պայքարի գործիքակազմ, առաջարկներ, գործողություններ, լուծումներ
Ահաբեկչության դեմ համակարգված պայքար միջազգային հանրությունը սկսվել է 1934թ-ից։ 1937-ին ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի առաջին կոնվենցիան։ Հակաահաբեկչական պայքարը նոր փուլ թևակոխեց 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած։ Ընդունվեցին՝ 1963-ի Տոկյոի, 1970-ի Հաագայի, 1971-ի Մոնռեալի կոնվենցիանրը։ 1996-ից ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվեց ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտե։ Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն նաև ներպետական և միջազգային մասնագիտական կառուցներն ու նրանց միջև փոխգործակցությունը։ ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող մարմիններից են՝ «ազգային անվտանգության խորհուրդը», «ներքին անվտանգության խորհուրդը», «ազգային հակաահաբեկչական կենտրոնը», «ազգային ահաբեկչական վերահսկման կենտրոնը» և այլն։ Եվրոպական պետություններում ահաբեկչական պայքարով զբաղվում են՝ «Եվրոպոլը», «ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը», «ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը», «ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը» և այլն։ ՀՀ-ում 2005թ-ից ոժի մեջ է ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ-ի օրենքը։ հայաստանում ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ընդհանուր իրականացնում է հանրապետության վարչապետը։
Միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի՝ միջազգային կոնվենցիաներից մինչև իրավապահ մարմինների փոխգործակցության մեխանիզմներ։ Սակայն իրականությունը ցույց է տալիս որ այդ գործիքները չեն արդարացնում իրենց։ 2001թ-ի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրինակով՝ ԱՄՆ-ի դեմ հարձակման մեջ մեղդրվեց Ալկաիդան և հյտարարմեց միջազգային ահաբեկչության դեմ պայքար, ԱՄՆ-ում ստեղծվեց կոալիցիա, և կառավարելով այդ կոալիցիան սկսեցին թիրախավորել Ալկաիդային աշխրհի տարբեր հատվածներում, առաջին հերթին Աֆղանստանում։ Այդ ժամանակ միջազգային ահաբեկչությունների դեմ կոալիցիան առջնորդվում էր հետևյալ սկզբունքով. Փնտում էին կառույց և լիդերներ։ Հիմա, օրինակ՝ «Իսլամական պետությունը» արդեն արդեն ոչ թե կառույց է այլ շարժում, գաղափարական լուրջ ազդեցությամբ։ Իսկ լիդերների առկայությունը մեծ հաշվով ոչինչ չեն փոխում, կլինեն լիդերներ թե ոչ, ըստ էության այդ կայծը տրված է, այսինքն արդեն մղված է ակտիվության։ Այդ պատճառով պետք է փոխվի այդ պայքարի ձևը (կոնցեպտը)։ Այսինքն այլևս պետք չէ փնտրել կառույց, որը այն ժամանակ թաքնվում էր այդ Աղվանա-Պակիստանյան սահմանամերձ հատվածներում, (այդ կառույցը Սիրյաում և Իրաքում էր), լիդերներնել կարծես թե չեն թաքնվում արդեն, ի տարբերություն Ուսամա Բեն Լադենին։ Այստեղ մենք գործ ունենք մի երևույթի հետ, նաև աշխարհաընկալման և արժեհամակարգային տարբերության հետ, որը պետք է հասկանանք և փորձենք այս ամբողջը կազմակերպել այդ դրսեվորումների դեմ պայքարում։ Առաջի հերթի մենք պետք է հասկանանք թե ինչ է կատորվում այդ երիտասարդ մուսուլմանի ուղեղում, ինչն է նրան դրթում ահաբեկչության, ընդ որում այն մուսուլմանի, որը որ զարգացած երկրից է, այսինքն մերձավոր արևլքից չէ։ Այդ դեպքում գործիքներից կարող է լինել կրթության, միգրացիայի խնդիրների լուծումը, փախստականների հետ աշխատանքը, նաև քաղաքակրթությունների երկխոսության խնդիրն է, որի համար պերք է տարվի աշխատանքներ նաև տեղի բնակչության հետ, էթնոդավանական համայնքների հետ, պետք է դրան մեծ ուշադրություն դարձնել և իրականացնել դա հենց այդ համայնքները ներկայացնող կրոնական գործիչների հետ միասին, պետք է դա իրականացնել վերևից ներքև (համայնքային իշխանություններ և մարմիններից)։ Ահաբեկչությունը համամարդկային սպառնալիք է։ Այսօր ահաբեկչության դեմ պայքարը՝ համամարդկային պայքար է և պահանջում է մեզանից բոլորի և յուրաքնաչյուրի ջանքերը։
(Vanush Avetisyan (քննարկում))
Ահաբեկչություն հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկությունը դեռևս վաղուց է բախվել ահաբեկչական դրսևորումների հետ, սակայն մինչ օրս դեռևս չկա մի ընդհանուր տեսակետ ահաբեկչության արմատների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ ահաբեկչությունը դիտվում է որպես հարուստների և աղքատների բախում՝ որպես նախանձի և ատելության դրսևորում, որպես ժամանակակից և ավանդական հասարակությունների հակասությունների դրսևորում։ Այն դիտարկվում է նաև որպես կրոնական ռադիկալիզմի և ծայրահեղականության բախում։ Ըստ որոշ քաղաքագետների՝ նոր տեխնոլոգիաները և գրագիտությունը բերեցին հանրության լայն շրջանների քաղաքական մտածելակերպի աննախադեպ աճի, որի հետևանքով մարդկությունը դարձավ չափազանց զգայուն նացիոնալիզմի, սոցիալական ռադիկալիզմի և կրոնական ֆունդամենտալիզմի ցանկացած դրսևորման նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ աշխարհը քաղաքականապես սկսեց հասկանալ անհավասարությունը։ Տնտեսական առումով զարգացող երկրներում տիրող աղքատությունը շատերը համարում են ահաբեկչության տարածման հիմքերից մեկը։ Սակայն սեպտեմբերի 11-ը պլանավորողները սերում էին համեմատաբար հարուստ ընտանիքներից։ Ահաբեկչությունը վտանգավոր հող է, և դրան մոտենալու համար առավել կարևոր է սառը դատողությունը քան զարգացվածության աստիճանը։ Գոյություն ունի տեսակետ, թե ահաբեկչությունը միշտ ուղեկցել է մարդկությանը իր պատմության ընթացքում։ Իսկապես մարդկության պատմությունը լի է քաղաքական սպանություններով, մահափորձերով, միապետերի և հանրապետականների, հրամանատարների և եկեղեցական առաջնորդների դեմ որսով, սակայն այս սպանությունները դժվար է որակել ահաբեկչություն։ Ահաբեկչությունը որպես քաղաքական դրսևորում ստեղծվեց պայթուցիկ նյութերի և հեռահաղորդակցման միջոցների առաջացման հետ միարժամանակ։ Պայթուցիկ նյութերը ապահովեցին առավել մեծ վնաս պատճառելու հնարավորություն բացահայտվելու առավել քիչ հավանականության հետ միարժամանակ, իսկ հեռահաղորդակցման միջոցները ապահովեցին ահաբեկիչներին տեղեկության ավելի արագ փոխանցում տարածության մեջ, ինչպես նաև տվեցին ահաբեկիչներին հանրահայտ դառնալու հնարավորություն, իրենց գործողությունները մի մեծ շոու դարձնելու և մեծ քանակությամբ ահով համակված հանդիսատես հավաքելու հնարավորություն։ Չնայած ահաբեկչությունը ունի երկար պատմություն՝ մինչև օրս չկա ահաբեկչության մի այնպիսի մեկնաբանություն, որը հաշվի կառներ այս բարդ երևույթի բոլոր կողմերի տեսակետերը։
Միջազգային ահաբեկչական կազմակերպությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահաբեկչությունը պատմության մեջ նորույթ չէ։ Թե Արևմուտքում, թե զարգացող աշխարհում պատմության ընթացքում հակապետական մի շարք կազմավորումներ օգտագործել են ահաբեկչական մարտավարությունները։ Ահաբեկչական խմբերը ակտիվորեն օգտագործում են գիտության և տեխնոլոգիայի ժամանակակից ձեռքբերումները, այդ թվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաները։ Հակագաղութային որոշ ուժեր ևս որդեգրել են ահաբեկչությանը բնորոշ մարտավարություն գաղութացման դեմ պայքարելու համար՝ ինչպես Աֆրիկայում, Լատինաամերիկյան երկրներում, այնպես էլ Հարավարևելյան Ասիայում։ Այսպես կոչված «Իռլանդական Հանրապետական Բանակը» հայտնի է բրիտանացի քաղաքացիների վրա կատարած բազմաթիվ հարձակումներով։ Բասկերի անջատողական կազմակերպությունը՝ ԷԹԱ-ն, 1968-թվականից ի վեր սպանել է ավելի քան 800 իսպանացի քաղաքացիների։ Ֆրանսիան նույնպես իր մաշկի վրա է զգացել ահաբեկչական գործողությունների արհավիրքը, որոնք կատարվում էին անկախության ձգտող ալժիրցիների կողմից, ինչխես օրինակ՝ Կորսիկայում։ Ահաբեկիչներին նաև հաջողվել էր մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչական մեծ գործողությունը հարվածել ամերիկյան տարբեր թիրախների։ Համաշխարհային առևտրի կենտրոնի ռմբակոծումը, 1993 թ-ին Ալ-Քայիդայի հարձակումը Խոբար աշտարակի վրա, 1996 և 1998 թվականներին Քենիայում և Տանզանիայում ամերիկյան դեսպանատների վրա կատարված հարձակումները կարող են վկայել այդ փաստի մասին։ Հստակ երևում է, որ ահաբեկչությունը եղել է և, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ, շարունակելու է մնալ միջազգային հարաբերությունների ասպարեզում՝ իբրև առանցքային խնդիր։
Միջազգային ահաբեկչության դերը միջպետական հարաբերություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ միայն ահաբեկչական կազմավորումները, այլ նաև անհատ ահաբեկիչները կարող են իրենց ուրույն դերը խաղալ երկրների միջև հարաբերություններում, ինչպես օրինակ՝ երբ 2008 թ. հոկտեմբերի վերջին գերմանական հետախուզությունը տագնապ հայտարարեց Էրիկ Բրայնինգերի հայրենիք հնարավոր վերադարձի կապակցությամբ։ Գերմանիայում ծնված 21-ամյա Բրայնինգերը, որն իսլամ էր ընդունել և մարզումներ անցել Պակիստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ահաբեկչական ճամբարներից մեկում, հայտարարել էր, որ պատրաստվում է ինքնասպան-ահաբեկիչ դառնալ։ Իսլամական ջիհադի միության կայքում տեղադրված տեսահաղորդագրության մեջ նա հանդես եկավ Գերմանիայում սպասվող ահաբեկչական գործողությունների նախազգուշացումով, քանի դեռ Բեռլինը դուրս չի բերել զորքերը Իրաքից և Աֆղանստանից։ Սա առաջին դեպքը չէր, երբ Եվրոպան դեմ դիմաց էր հայտնվում ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված նորադարձ մուսուլմանների հետ։ Իսկ ինչ է նորադարձությունը (պրոզելիտիզմ), այն գրեթե բոլոր համաշխարհային կրոններին բնորոշ երևույթ է։ Յուրաքանչյուր կրոն ձգտում է հնարավորին չափ շատ հետևորդներ ձեռք բերել և երբեմն դիմում է այլադավաններին հավաքագրելու հնարքին։ Քրիստոնեության մեջ շատ է տարածված կրոնադարձությունն ըստ հավատքի. դրա համար բավական է ընդամենը Հիսուսի Փրկչագործական առաքելության ընդունումը և մկրտության ծեսի անցկացումը։ Սակայն միշտ չէ, որ քրիստոնեական համայնքը հեշտությամբ ընդունում է նորադարձներին։ Օրինակ, մորիսկները (մկրտված մուսուլմանները) կամ մարրաները (մկրտված հրեաները) Իսպանիայում կամ քրիստոնեացված հրեաները նացիստական Գերմանիայում այդպես էլ չդարձան տեղական հասարակությունների մասը։ 2003 թվականին Ջորջ Բուշն ու իր դաշնակիցները պատերազմ սկսեցին Իրաքի դեմ։ Պատերազմի հիմնական դրդապատճառներից էր՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Պատերազմը իր ազդեցությունը ունեցավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների հարաբերությունների վրա՝ հատկապես արաբական աշխարհի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմը ավելի է սրել նրա հարաբերությունները իսլամական աշխարհի հետ ու խթան հանդիսացել մուսուլմանական ծայրահեղական կազմակերպությունների ակտիվացման համար։ Ահաբեկչությական գործողությունների թիվն այսօր այնքան է աճել, որ անհանգստացնում է գրեթե բոլոր պետություններին։ Իսկ քանի որ ահաբեկչական շարժումը լինելով գլոբալ բնույթի, չի սահմանափակվում մեկ երկրի սահմաններով, ուստի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հայտարարած պատերազմը համաշխարհային բնույթ է կրում, որտեղ անտեսվում են երկրների պետական սահմանները, որոնցից ներս տարածվում է նրանց բացարձակ ինքնիշխանությունը։ Այս ամենին նպաստում են նաև գլոբալիզացիան ու դրա հետևանքով ստեղծված վերազգային կազմակերպությունները։ Պետությունները փորձեր են կատարում համատեղ պայքարելու ահաբեկչության դեմ հենց այդ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այսպես, ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից մեկը՝ Անվտանգության խորհուրդը, նույնպես բազմիցս քննարկել է այս հարցը։ «Անվտանգության խորհուրդը, գիտակցելով ահաբեկչական գործողությունների հետևանքները միջազգային անվտանգության համար, խորապես մտահոգվելով միջազգային հանրության նկատմամբ անօրինական ոտնձգության բոլոր գործողություններով, գիտակցելով ահաբեկչական բոլոր գործողությունների կանխարգելմանը և վերացմանն ուղղված բոլոր պետությունների և միջկառավարական կազմակերպությունների ջանքերին աջակցելու ու խրախուսելու գործում Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերը, լի վճռականությամբ աջակցություն ցույց տալ ահաբեկչական գործողությունների կանխարգելման արդյունավետ միջոցների ընդունմանը, մտահոգվելով այն դյուրինությամբ, որ ներկայիս տեխնիկական զարգացման պայմաններում կան այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչական գործողություներում` առանց հայտնաբերման ռիսկի՝ անվերապահորեն դատապարտում է ահաբեկչական բոլոր գործողությունները, մեթոդները և պրակտիկան որպես հանցավոր ու արդարացում չունեցող, անկախ դրանց շարժառիթներից, դրանց բոլոր ձևերից և դրսևորումներից, որտեղ և ում կողմից էլ կատարվեն, հատկապես նրանք, որոնք կարող են սպառնալ միջազգային խաղաղությանը և անվտանգությանըե։ Անվտանգության խորհուրդը կոչ է անում բոլոր պետություներին լիակատար կերպով կատարել միջազգային հակաահաբեկչական կոնվենցիաները, որոնք մասնակից են նրանք հանդիսանում, և առաջարկում է բոլոր պետություններին առաջնահերթ կերպով քննարկել այն կանվենցիաներին միանալու վերաբերյալ հարցը, որոնց մասնակիցներ նրանք չեն հանդիսանում, և հնարավորինս արագ ընդունել դեռևս չընդունված կոնվենցիաները։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել Միավորված ազգերի կազմակերպության կենսական նշանակությանը ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համգործակցության ամրապնդման գործում և ընդգծել պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջև առավել լայն համակարգման կարևորությունը։ Ըստ Անվտանգության խորհրդի՝ ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու համար պետությունները պետք է համագործակցության և համակարգման համատեքստում ընդունեն համապատասխան միջոցներ. փոխադարձ համագործակցություն, հատկապես երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ու կառուցակարգերի հիման վրա, ահաբեկչական գործողությունների կանխարգելման և կանխման, ահաբեկիչների ոտնձգություններից իրենց քաղաքացիներին և մյուս անձանց պաշտպանության, նման գործողություների կատարման մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, իր տարածքում բոլոր օրինական միջոցներով ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և ֆինանսավորման գործունեությունը կանխարգելելու և կանխելու քայլերի ձեռնարկում, ահաբեկչական գործողություններ ծրագրած, ֆինանսավորած և կատարած անձանց դատական կարգով հետապնդում և ձերբակալում, մինչև փախստականի կարգավիճակ տրամադրելը պատշաճ միջոցների ընդունում՝ ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, ներառյալ՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչները, որպեսզի հաստատի, որ ապաստան խնդրող անձը չի մասնակցել ահաբեկչական գործողությունների, ներպետական օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան տեղեկատվության փոխանակման և ահաբեկչական գործողությունների կանխարգելման նպատակներով վարչական և դատական հարցերով համագործակցություն։