Միշել Մորգան
Միշել Մորգան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2016[5][1][2][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Ուիլյամ Մարշալ, Անրի Վիդալ և Ժերար Ուրի |
Զբաղեցրած պաշտոններ | Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մայք Մարշալ |
Michèle Morgan Վիքիպահեստում |
Միշել Մորգան (ֆր.՝ Michèle Morgan, ծննդյան անունը՝ Սիմոնա Ռենե Ռուսսել (ֆր.՝ Simone Renée Roussel)[7], փետրվարի 29, 1920[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 20, 2016[5][1][2][…], Նյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի, ֆրանսիական կինոյի լեգենդ, Կաննի կինոփառատոնում կնոջ լավագույն դերի մրցանակակիր, կինոյում նշանակալի ներդրումների համար «Սեզար» և «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր։ 1938 թ. նկարահանված Մարսել Կարնեի «Առափնյա մառախուղ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որը մեծ հռչակ է բերել նրան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական կինոյի ապագա աստղը ծնվել է 1920 թվականի փետրվարի 29-ին։ Մանկության տարիներին ապրել է Փարիզի արվարձաններից մեկում ՝ Նյոյի սյուր Սենում։ Միշելի հայրը եղել է թարգմանիչ, իսկ մայրը մեծացրել է 5 երեխաներին, որոնք դաստիարակվել են խիստ կաթոլիկական կանոններով և ավանդույթներով։ 15 տարեկան հասակում Միշելը հեռացել է տանից՝ դերասան դառնալու նպատակով։ 1936 թվականին ընդունվել է Ազգային դրամատիկական արվեստների կոնսերվատորիա, ավարտել է Ռենե Սիմոնի դերասանական վարպտության դասերը։ 17 տարեկանում ստացել է իր առաջին դերը կինոյում։
Միշելին մեծ հռչակ է բերել Մարսել Կարնեի «Առափնյա մառախուղ» ֆիլմում խաղացած Նելիի կերպարը, որտեղ նկարահանվում էր Ժան Գիբենի հետ։ Հետագայում Միշելը Գիբենի հետ հանդես է եկել նաև Մորիս Գլեյզի «Կորալյան խութ» (1938 թվական), Ժան Գրեմայոնի «Բուքսիր» (1940 թվական) և Ժան Դելանուի «Ճշմարտության րոպեներ» (1952 թվական) ֆիլմերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու և Գերմանիայի կողմից Ֆրանսիան գրավելու պատճառով Միշել Մորգանը հեռացել է իր հայրենիքից և մեկնել ԱՄՆ։ Որոշ ժամանակ դերասանուհին աշխատել է Հոլիվուդում, սակայն առանց որոշակի հաջողությունների։ Փարիզի ազատագրումից հետո նա վերադարձել է Ֆրանսիա, որտեղ ունեցել է փոքր հաջողություններ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Մորգանը հատկապես մեծ հաջողություններ է ունեցել գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերում՝ Անդրե ժիդու «Հովվերգական Սիմֆոնիա», Գրեմ Գրին «Լքված հրեշտակ», Իվ Ալեգրի «Հպարտները», որտեղ նա խաղում էր Ժերար Ֆիլիպի հետ, ինչպես նաև մելոդրամաներում և պատմական ֆիլմերում։ 1954 թվականին նկարահանված «Ճակատագիր» ֆիլմում Մորգանը խաղացել է Ֆրասնիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի, 1955 թվականին Սաշա Գիտրի «Նապոլեոն. ճանապարհ դեպի գագաթ» ֆիլմում՝ Ժոզեֆինա Բոգարնի դերերը, իսկ 1956 թվականին Ժան Դելանուի «Մարիա Անտուանետտա՝ Ֆրանսիայի թագուհի» ֆիլմում՝ Մարիա Անտուանետտայի դերը։
Միշելը ֆիլմերում նկարահանվել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Ժան Գիբենը, Ժան Մարեն, Բուրվիլը, Իվ Մոնտանը, Ժան Լուի Տրենտինյանը, Ժերար Ֆիլիպը, որի հետ խաղացել է չորս ֆիլմերում («Յոթ մեղքի մահկանացու»՝ 1952 թ., «Հպարտները»՝ 1953 թ., «Մեծ խորամանկություն»՝ 1955 թ., «Եթե դուք ինձ ասեիք Փարիզի մասին»՝ 1955 թ.)
1962 թվականին Կլոդ Շաբրոլը Մորգանին հրավիրել է խաղալու իր «Լանդրա» ֆիլմում, 1975 թվականին Կլոդ Լելուշը՝ «Մուկ և կատու», 1990 թվականին Ժուզեպե Տորնատորը՝ «Նրանց հետ ամեն ինչ կարգին է» ֆիլմերում։ Վերջին անգամ դերասանուհին հանդես է եկել «Ախոյանը» հեռուստատեսային ֆիլմում, որը նկարահանվել է 1999 թվականին։
1960 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղադրվել է Միշել Մորգանի աստղը։ 1971 թվականին 24-րդ Կաննի կինոփառատոնի ժամանակ Մորգանը գլխավորել է մրցույթի ժյուրիի անձնակազմը։ 1977 թվականին հրապարակվել է Միշել Մորգանի ինքնակենսագրությունը` «Այս աչքերի հետ» վերնագրով (ֆրանսերեն` Avec ces yeux-là)
Կինոյում իր կարիերան ավարտելուց հետո Մորգանը շարունակել է խաղալ թատրոնում, զբաղվել է նկարչությամբ։ Միշել Մորգանը Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ համարվում է մեծագույն արտիստ. դա է վկայում նրա հանդեպ ունեցած սերն ու հարգանքը հասարակության կողմից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին ամուսնացել է 3 անգամ։ 1942 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ամերիկացի երգիչ Ուիլյամ Մարշալի և Միշել Մորգանի ամուսնությունը։ Դրանից հետո լույս աշխարհ է եկել Միշելի միակ զավակը` Մայքը։ Ամուսինները բաժանվել են 1948 թվականին:
1950 թվականին Մորգանն ամուսնացել է ֆրանսիացի դերասան Անրի Վիդալի հետ, ում հետ նկարահանվում էր «Ֆաբիոլա» ֆիլմում։ Նրանք բաժանվեցին 1959 թվականին, և հենց այդ տարում Վիդալը մահացավ։
«Երկփեղկանի հայելի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մորգանը հանդիպել է ֆրանիսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժերար Ուրիի հետ, որի հետ ապրել է ավելի քան 45 տարի՝ քաղաքացիական ամուսնությամբ:
2005 թվականին 60 տարեկան հասակում ուռուցքի պատճառով մահացել է դերասանուհու միակ որդին, իսկ 2006 թվականին` Ժերար Ուրին։ Այս ամենից հետո լեգենդար դերասանուհին ապրել է միայնակ և շփվել է միայն հարազատների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Décès de la comédienne Michèle Morgan (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ "Simone Renée Roussel (Michèle Morgan)". Geneall.net. Retrieved 2008-12-29
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Մորգան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 2016 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ