Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Նամ Հոն Ջուն (Սյուզի) ունի գերբնական ունակություն. իր երազներում նա տեսնում է ապագայի՝ ինչպես ուրախ ու հաճելի իրադարձությունները, այնպես էլ ողբերգական դեպքերը։ Հոն Ջուն սարսափում է իր մղձավանջներից, քանի որ կարծում է, թե անհնար է փոխել ապագան։ Ինչ֊որ պատճառով Չոն Ջե Չանը (Լի Ջոնգ Սոկ), ով Հոն Ջուի նոր հարևանն է, մի գիշեր սարսափելի երազ է տեսնում Հոն Ջուի մասին։ Երազն այնքան իրական է թվում, որ Ջե Չանը հավատում է, թե այն կիրականանա, և որոշում է փոխել իրադարձությունների ընթացքը, որպեսզի փրկի Հոն Ջուի ու նրա մոր կյանքը։ Փրկվում է նաև Հան Ու Տակը (Ջոնգ Հե Ին),ով նույնպես կմեռներ,եթե Ջե Չանը թույլ տար, որ իր երազն իրականանա։ Այսպես նրանք սկսում են մտերմանալ, բայց շարունակում են տեսնել ապագայի լավ ու վատ դեպքերն իրենց երազներում։ Հոն Ջուն, Ջե Չանը և Ու Տակը պիտի պարզեն, թե որն է իրենց երազների պատճառը, ու կարողանան փրկել միմյանց և ուրիշների կյանքը։
29 ամյա սկսնակ դատախազ։ Չնայած թվացյալ սառնության և հումորի զգացողության բացակայության՝ նա դեռ նախկինի պես միամիտ է որոշ հարցերում։ Նրա մոտ պատահաբար զարգանում է այն նույն կարողությունը, որից ունի նաև Նամ Հոն Ջուն։