Անսան
| Անսան | ||
| կորեերեն՝ 안산시,安山市 | ||
| 37°19′25″N 126°49′19″E / 37.32361°N 126.82194°E | ||
| Երկիր | ||
|---|---|---|
| Համայնք | Գյոնգի | |
| Ներքին բաժանում | Danwon-gu? և Sangnok-gu? | |
| Ղեկավար | Պակ Չուվոն | |
| Հիմնադրված է | 1986 թ. | |
| Մակերես | 149,39 կմ² | |
| ԲԾՄ | 139±1 մետր | |
| Բնակչություն | ▼623 256 մարդ (2024)[1] | |
| Պաշտոնական կայք | ansan.go.kr/www/main/main.do(կոր.)(անգլ.)(չին.)(ռուս.)(վիետ.) | |
|
| ||
Անսան (կորեերեն՝ 안산시,安山市,Ansan-si), հարավկորեական քաղաք, Գյոնգիի նահանգում։ Գտնվում է Սեուլից հարավ։ Սեուլի հետ հաղորդակցվում է Սեուլի մետրոյի չորրորդ գծի միջոցով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմություն
Ի սկզբանե Անսանը կոչվում էր Չանհանգու, սակայն վան պետության Սիլլա Չինդուկը այն վերանվանել է Չանգու։ Ժամանակակից անվանումը քաղաքը ստացել է 10-րդ դարում։
Անսանը ռազմական կարևոր դեր է խաղացել Դեղին ծովի կորեական ամրակետում։ Այստեղ էր գտնվում մի հզոր ամրոց, որը նախատեսված էր Կորեայի ծովափնյա շրջաները թշնամիներից թաշտպանելու համար։ Կոջոնի 32 տարվա կառավարումից հետո (Չոսոն դինաստիա) Անսանը ընդգրկվել է Սիհըն գավառի կազմի մեջ[3]։
1976 թվականին Անսանի տեղում հիմնադրվել է Պանվոլ արդյունաբերական շրջանը, որը 1986 թվականին վերածվել էր Անսան քաղաքի[4]։
Նախկին անվանումներ
- Չանհանգու՝ Կոգուրյո թագավորության ժամանակ
- Չանկու՝ 757 թվականից
- Անսան՝ 940 թվականից
- Սիհն՝ 1914 թվականից
- Անսան՝ 1986 թվականի հունվարի 1-ից
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսանը գտնվում է Դեղին ծովի ափին։ Դեղին ծովի մի քանի ոչ մեծ կղզիներ գտնվում են քաղաքի իրավասության տակ։ Ամենամեծը և ամենահայտնին Տեբուդոն է։ Քաղաքի հրապարակը 144 կմ² է։ Հյուսիսում Անսանը սահմանակից է Կունպհո քաղաքին, իսկ հարավից Հվասոն և Ըիվան քաղաքների հետ, արևելքից՝ Սիհըն քաղաքի հետ։ Արևմուտքում ողողվում է Դեղին ծովով։
Զբոսաշրջիկություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական տեսարժան վայրերն են.
- Պյոլմակսոն ամրոց՝ այժմ գրեթե քանդված վիճակում է։ Վերակառուցված պատի երկարությունը կազմում է 225 մետր։
- Բուսաբանական այգի, որը ընդգրկում է 220 տեսակի բույսեր։
- Տեբուդո կղզի՝ ծովային առողջարան, հայտնի է յուրահատուկ ծովային խոհանաոցով։
- Սսանգեսի բուդդայական տաճար, առաջին անգամ հիշատակվել է 1689 թվականի հուշագրություններում։
- Պյոլմանոսի ամենամյա մշակութային փառատոն, անցկացվում է ամեն տար, սեպտեմբեր-հոգտեմբեր ամիսներին։
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսանում կան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ.
- Անսանի քոլեջ։
- Անսանի տեխնոլոգիական քոլեջ։
- Սեուլի արվեստի ինստիտուտ։
- Հանյան համալսարանի մասնաճյուղ։
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես երկրի մնացյալ քաղաքները, Անսանը ունի մի շարք խորհրդանիշներ
- Ծաղիկ՝ վարդ, խորհրդանշում է իմաստություն և բարեգթություն[5]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
- ↑ «Исторя Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «География Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Административное деление Ансана» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «К. Пуликовский посетит Южную Корею». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Символы Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Технопарк Кёнгидо» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-08 Wayback Machine(անգլ.)
- Քաղաքի նկարագրություն Արխիվացված 2015-05-18 Wayback Machine(անգլ.)
- Քաղաքի լուսանկարները(չաշխատող հղում) (կոր.)
- Քաղաքի էջը Galbijim Արխիվացված 2015-05-18 Wayback Machine վիքի հանրագիտարանում Արխիվացված 2015-05-18 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսան» հոդվածին։ |
| ||||||
