Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (Մոսկվա, Լոմոնոսովի հրապարակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (այլ կիրառումներ)
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան | |
---|---|
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1953 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Ramenki District? |
Բնակավայր | Ramenki District? |
Շինության ձև | Քանդակ |
Մասն է | Q116947402? |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Mikhail Lomonosov Monument at Vorobyovy Gory Վիքիպահեստում |
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Ломоносову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գիտնական, բնախույզ, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովին։ Տեղադրվել է Մոսկվայի համալսարանի շենքի մոտ՝ Լոմոնոսովի հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) գլխավոր, քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների մասնաշենքերի առաջացրած մեծ պարտերի կենտրոնում Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը տեղադրվել է 1953 թվականին՝ 13 տարի անց այն բանից հետո, երբ համալսարանին շնորհվել է մեծ գիտնականի անունը։ Բրոնզե հուշարձանը պատկերում է գիտնականին, որը կանգնած է գլանաձև պատվանդանի վրա։ Այն պատրատված է բաց մոխրագույն գրանիտից և ունի խոյակաձև քիվ։ Երիտասարդ Լոմոնոսովի ձեռքում փետուր է և թուղթ, որոնք խորհրդանշում են նրա ջանքերով ստեղծված համալսարանի կանոններն ու աշխատանքի սկզբունքները[1]։ Նրա տեսքը խորհրդանշում է դեպի գիտելիքներ ձգտող երիտասարդ գիտնականի կերպարը։ Հուշարձանը զարդարում են երեք գոտիները, որոնք վերևից և ներքևից պարփակում են նրա գլանաձև մասը։ Դափնու ճյուղերով փաթաթված զարդատախտակին, որը փակցված է պատվանդանին, նշված են գիտականի անունը և կյանքի տարիները[2]։ Հուշարձանը գտնվում է ինչպես ՄՊՀ-ի շենքերի ճարտարապետական ամբողջ համալիրի, այնպես էլ վերջերս կառուցված ՄՊՀ-ի հիմնարար գրադարանի շենքի կենտրոնական առանցքի վրա։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նիկոլայ Տոմսկին և ճարտարապետ Լև Ռուդնևը[1]։
Հետաքրքրաշարժ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հետ կապված է Մոսկվայի համալսարանի քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների միջև երկարամյա «մրցակցության» մասին մի զվարճալի պատմություն, թե նրանցից որին է հուշարձանն ավելի մոտ։ Չնայած բոլոր ջանքերին (այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ լուցկու տուփից մինչև լազերային հեռաչափ), այս երկու ֆակուլտետներից ոչ մեկի գերակայությունը այդպես էլ չի հաջողվել ապացուցել. պարզվել է, որ հուշարձանը երեք մետրով մոտ է քիմիայի ֆակուլտետին, որը գտնվում է Լոմոնոսովից դեպի աջ, բայց երեք աստիճանով շրջված դեպի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ի վերջո վիճաբանող կողմերին հաշտեցրել է այն, որ Լոմոնոսովը մեջքով է կանգնած դեպի ռեկտորատը[3]։
Լոմոնոսովի հուշարձանը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին, գիտնականի ծննդյան 250-ամյակի առթիվ, ԽՍՀՄ-ում թողարկվել է 4 կոպեկ անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված են Նիկոլայ Տոմսկու հեղինակած հուշարձանը և պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը։ Նկարիչն է Սերգեյ Պոմանսկին։ Տպաքանակը՝ 2,5 մլն օրինակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Памятник Ломоносову на Воробьевых горах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Памятник М. В. Ломоносову».(չաշխատող հղում)
- ↑ Богатова Т., Зимина Т., Жвирблис В. (1999). «Химфаку МГУ — 70 лет». Химия и жизнь — XXI век (11–12): 8.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Каталог почтовых марок СССР 1918 — 1974. 1976.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Глухов А. И., Калуцков В. Н. «Ломоносов в культурном пространстве России и зарубежья (на материале памятников и топонимии)». Факультет иностранных языков и регионоведения МГУ имени М. В. Ломоносова. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- «Достопримечательности МГУ». Студенческий совет Механико-математического факультета МГУ им. М.В. Ломоносова. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- «Памятник М. В. Ломоносову». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.