Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (Մոսկվա, Լոմոնոսովի հրապարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան
Памятник Ломоносову - panoramio.jpg
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը
Կոորդինատներ55°42′04″ հս․ լ. 37°31′39″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1953
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՆիկոլայ Տոմսկի
Ներկա վիճակըԿանգուն

Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Ломоносову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գիտնական, բնախույզ, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովին։ Տեղադրվել է Մոսկվայի համալսարանի շենքի մոտ՝ Լոմոնոսովի հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) գլխավոր, քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների մասնաշենքերի առաջացրած մեծ պարտերի կենտրոնում Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը տեղադրվել է 1953 թվականին՝ 13 տարի անց այն բանից հետո, երբ համալսարանին շնորհվել է մեծ գիտնականի անունը։ Բրոնզե հուշարձանը պատկերում է գիտնականին, որը կանգնած է գլանաձև պատվանդանի վրա։ Այն պատրատված է բաց մոխրագույն գրանիտից և ունի խոյակաձև քիվ։ Երիտասարդ Լոմոնոսովի ձեռքում փետուր է և թուղթ, որոնք խորհրդանշում են նրա ջանքերով ստեղծված համալսարանի կանոններն ու աշխատանքի սկզբունքները[1]։ Նրա տեսքը խորհրդանշում է դեպի գիտելիքներ ձգտող երիտասարդ գիտնականի կերպարը։ Հուշարձանը զարդարում են երեք գոտիները, որոնք վերևից և ներքևից պարփակում են նրա գլանաձև մասը։ Դափնու ճյուղերով փաթաթված զարդատախտակին, որը փակցված է պատվանդանին, նշված են գիտականի անունը և կյանքի տարիները[2]։ Հուշարձանը գտնվում է ինչպես ՄՊՀ-ի շենքերի ճարտարապետական ամբողջ համալիրի, այնպես էլ վերջերս կառուցված ՄՊՀ-ի հիմնարար գրադարանի շենքի կենտրոնական առանցքի վրա։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նիկոլայ Տոմսկին և ճարտարապետ Լև Ռուդնևը[1]։

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմոնոսովի հուշարձանը համալսարանի գլխավոր մասնաշենքի ֆոնին

Հուշարձանի հետ կապված է Մոսկվայի համալսարանի քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների միջև երկարամյա «մրցակցության» մասին մի զվարճալի պատմություն, թե նրանցից որին է հուշարձանն ավելի մոտ։ Չնայած բոլոր ջանքերին (այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ լուցկու տուփից մինչև լազերային հեռաչափ), այս երկու ֆակուլտետներից ոչ մեկի գերակայությունը այդպես էլ չի հաջողվել ապացուցել. պարզվել է, որ հուշարձանը երեք մետրով մոտ է քիմիայի ֆակուլտետին, որը գտնվում է Լոմոնոսովից դեպի աջ, բայց երեք աստիճանով շրջված դեպի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ի վերջո վիճաբանող կողմերին հաշտեցրել է այն, որ Լոմոնոսովը մեջքով է կանգնած դեպի ռեկտորատը[3]։

Լոմոնոսովի հուշարձանը ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի պատկերով նամականիշը

1961 թվականին, գիտնականի ծննդյան 250-ամյակի առթիվ, ԽՍՀՄ-ում թողարկվել է 4 կոպեկ անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված են Նիկոլայ Տոմսկու հեղինակած հուշարձանը և պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը։ Նկարիչն է Սերգեյ Պոմանսկին։ Տպաքանակը՝ 2,5 մլն օրինակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник Ломоносову на Воробьевых горах» 
  2. «Памятник М. В. Ломоносову» (չաշխատող հղում)
  3. Богатова Т., Зимина Т., Жвирблис В. (1999)։ «Химфаку МГУ — 70 лет»։ Химия и жизнь — XXI век (11—12): 8 
  4. Каталог почтовых марок СССР 1918 — 1974.։ 1976 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]