Միխայիլ Բարանովսկի (գրող)
Միխայիլ Բարանովսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ և նկարիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Միխայիլ Անատոլևիչ Բարանովսկի (ռուս.՝ Михаил Анатольевич Барановский, մայիսի 24, 1963, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ռուս գրող, սցենարիստ և դրամատուրգ, նկարիչ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Բարանովսկին ծնվել 1 1963 թվականի մայիսի 24-ին Դոնի Ռոստովում, գրող Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելմանի թոռն է (1911-1941)։
1980 թվականին ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժին։
1985 թվականին ստացել է լրագրողի դիպլոմ և աշխատանքի անցել «Կոմսոմոլեց» երիտասարդական թերթում (այժմ՝ «Նաշե վրեմյա»)։ Այնուհետև գլխավորել է «Կոմերսանտ Weekly» մոսկովյան հրատարակության Ռոստովի մասնաճյուղը։
2000 թվականից ապրում է Մոսկվայում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Միխայիլ Բարանովսկին Դոնի Ռոստովում տպագրել է պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Իզրաիլովկան»։
2001 թվականին, արդեն Մոսկվայում, լույս է տեսել նրա հաջորդ գիրքը` «Վերջին հրեան»։
Մոսկվայում Բարանովսկին սկսել է գրել սցենարներ։
2010 թվականին «Կվարտետ Ի» թատրոնում ռեժիսոր Օլգա Սուբոտինան բեմադրել է «Կանանց մասին» ներկայացումը՝ Բարանովսկու պիեսի հիման վրա։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանանց մասին», ռեժիսոր՝ Օլգա Սուբոտինա, «Այլ թատրոն», Մոսկվա, 2010։
- «Չպահանջված աճյուն», ռեժիսոր՝ Յուրի Գոլդին, «Փոքր» թատրոն, Թել Ավիվ, 2016։
- «Ռուսական պտուտախաղ», ռեժիսոր՝ Յուրի Գոլդին։ Կամերային թատրոն։ Յարոսլավլ, 2019։
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տաքսիստուհի» սերիալ, 2004, ռեժ.՝ Օ. Մուզալևա։
- «Աղջիկներ» սերիալ, 2006, ռեժ.՝ Մ. Լևիտին։
- «Վոլկովի ժամը» սերիալ, 2007, ռեժ.՝ Ա. Գրաբար։
- «Թագուհու քույրերը» սերիալ, 2010, ռեժ.՝ Ռ. Նեստերենկո։
- «Սկլիֆոսովսկի» սերիալ, 2012, ռեժ.՝ Յու Կրասնովա։
- «Քո աշխարհը» սերիալ, 2012, ռեժ.՝ Ե. Դվիգուբսկայա։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаил Барановский. Израиловка. — Ростов-на-Дону: 1999.
- Михаил Барановский. Последний еврей. — М: Российские Вести, 2002. — 244 с. — ISBN 5-93429-010-X.
- Михаил Барановский. Про баб. — М.: АСТ, Астрель, 2011. — 320 с. — ISBN 978-5-17-070328-9.
- Михаил Барановский. Форточка с видом на одиночество. — М.: АСТ, Астрель, 2011. — 352 с. — ISBN 978-5-17-070302-9.
- Михаил Барановский. Чужие сны. — М.: АСТ, Астрель, 2011. — ISBN 978-5-17-074367-4.
- Михаил Барановский. Джинса — М.: АСТ, 2012. — ISBN 978-5-271-40381-1.
- Михаил Барановский. Я воспитываю папу. — М.: Клевер Медиа Групп, 2013. — ISBN 978-5-91982-162-5.
- Михаил Барановский. Собачий вальс. — М.: Клевер Медиа Групп, 2013. — ISBN 978-5-91982-317-9
Գեղարվեստ (անհատական ցուցահանդեսներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gesher» թատրոն (Թել Ավիվ, Իսրայել), 2017։
- «Clowns & Pferde» պատկերասրահ (Էսսեն, Գերմանիա), 2018։
- Oriel պատկերասրահ (Թել Ավիվ, Իսրայել), 2019։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուևի անվան մշակույթի պալատի ղեկավարությունը արգելել է իր հարթակում «Կանանց մասին» պիեսի ցուցադրությունը[1]՝ անպարկեշտ բառերի օգտագործման պատճառով, ինչի հետևանքով բեմադրությունը ներկայացվում է Մալայա Օրդինկայում գտնվող «Լուսնի թատրոնի» բեմում։
Մ. Ա. Բարանովսկին գրող, ԽՍՀՄ գրողների միության Ռոստովի մասնաճյուղի խորհրդի նախագահ (1940-1941) Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելմանի (1911-1941) թոռն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Собств. корр. «Про баб» все-таки покажут // OpenSpace.Ru. — 2009. — 22 янв.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рецензия на книгу «Я воспитываю папу» Արխիվացված 2020-02-20 Wayback Machine
- Интервью для газеты «Наше Время»(չաշխատող հղում)
- Михаил Барановский в гостях у Матвея Ганапольского, «Эхо Москвы», 18 февраля 2002
- Михаил Барановский и генеральный директор издательства "Клевер" в эфире радио «Эхо Москвы», 6 июля 2014