Միխայիլ Բարանովսկի (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Բարանովսկի
Барановский, Михаил Анатольевич.jpg
Ծնվել էմայիսի 24, 1963(1963-05-24) (56 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, Դրամատուրգիա և նկարիչ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան

Միխայիլ Անատոլևիչ Բարանովսկի (ռուս.՝ Михаил Анатольевич Барановский, մայիսի 24, 1963(1963-05-24), Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ռուս գրող, սցենարիստ և դրամատուրգ, նկարիչ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բարանովսկին ծնվել 1 1963 թվականի մայիսի 24-ին Դոնի Ռոստովում, գրող Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելմանի թոռն է (1911-1941)։

1980 թվականին ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժին։

1985 թվականին ստացել է լրագրողի դիպլոմ և աշխատանքի անցել «Կոմսոմոլեց» երիտասարդական թերթում (այժմ՝ «Նաշե վրեմյա»)։ Այնուհետև գլխավորել է «Կոմերսանտ Weekly» մոսկովյան հրատարակության Ռոստովի մասնաճյուղը։

2000 թվականից ապրում է Մոսկվայում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Միխայիլ Բարանովսկին Դոնի Ռոստովում տպագրել է պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Իզրաիլովկան»։

2001 թվականին, արդեն Մոսկվայում, լույս է տեսել նրա հաջորդ գիրքը` «Վերջին հրեան»։

Մոսկվայում Բարանովսկին սկսել է գրել սցենարներ։

2010 թվականին «Կվարտետ Ի» թատրոնում ռեժիսոր Օլգա Սուբոտինան բեմադրել է «Կանանց մասին» ներկայացումը՝ Բարանովսկու պիեսի հիման վրա։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանանց մասին», ռեժիսոր՝ Օլգա Սուբոտինա, «Այլ թատրոն», Մոսկվա, 2010։
  • «Չպահանջված աճյուն», ռեժիսոր՝ Յուրի Գոլդին, «Փոքր» թատրոն, Թել Ավիվ, 2016։
  • «Ռուսական պտուտախաղ», ռեժիսոր՝ Յուրի Գոլդին։ Կամերային թատրոն։ Յարոսլավլ, 2019։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տաքսիստուհի» սերիալ, 2004, ռեժ.՝ Օ. Մուզալևա։
  • «Աղջիկներ» սերիալ, 2006, ռեժ.՝ Մ. Լևիտին։
  • «Վոլկովի ժամը» սերիալ, 2007, ռեժ.՝ Ա. Գրաբար։
  • «Թագուհու քույրերը» սերիալ, 2010, ռեժ.՝ Ռ. Նեստերենկո։
  • «Սկլիֆոսովսկի» սերիալ, 2012, ռեժ.՝ Յու Կրասնովա։
  • «Քո աշխարհը» սերիալ, 2012, ռեժ.՝ Ե. Դվիգուբսկայա։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михаил Барановский. Израиловка. — Ростов-на-Дону: 1999.
  • Михаил Барановский. Последний еврей. — М: Российские Вести, 2002. — 244 с. — ISBN 5-93429-010-X.
  • Михаил Барановский. Про баб. — М.: АСТ, Астрель, 2011. — 320 с. — ISBN 978-5-17-070328-9.
  • Михаил Барановский. Форточка с видом на одиночество. — М.: АСТ, Астрель, 2011. — 352 с. — ISBN 978-5-17-070302-9.
  • Михаил Барановский. Чужие сны. — М.: АСТ, Астрель, 2011. — ISBN 978-5-17-074367-4.
  • Михаил Барановский. Джинса — М.: АСТ, 2012. — ISBN 978-5-271-40381-1.
  • Михаил Барановский. Я воспитываю папу. — М.: Клевер Медиа Групп, 2013. — ISBN 978-5-91982-162-5.
  • Михаил Барановский. Собачий вальс. — М.: Клевер Медиа Групп, 2013. — ISBN 978-5-91982-317-9

Գեղարվեստ (անհատական ցուցահանդեսներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուևի անվան մշակույթի պալատի ղեկավարությունը արգելել է իր հարթակում «Կանանց մասին» պիեսի ցուցադրությունը[1]՝ անպարկեշտ բառերի օգտագործման պատճառով, ինչի հետևանքով բեմադրությունը ներկայացվում է Մալայա Օրդինկայում գտնվող «Լուսնի թատրոնի» բեմում։

Մ. Ա. Բարանովսկին գրող, ԽՍՀՄ գրողների միության Ռոստովի մասնաճյուղի խորհրդի նախագահ (1940-1941) Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելմանի (1911-1941) թոռն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Собств. корр. «Про баб» все-таки покажут // OpenSpace.Ru. — 2009. — 22 янв.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]