Միխայել Գրեգորիչ
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Գրաց, Ավստրիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միխայել Գրեգորիչ (գերմ.՝ Michael Gregoritsch,ապրիլի 18, 1994[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող։
Միքայելի հայրը՝ Վերները, ֆուտբոլիստ է և ֆուտբոլի մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգորիչը «Գրացեր» և «Կապֆենբերգ» ակումբների սան է։ 2010 թվականի ապրիլի 14-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն խաղում Միքայելն իր առաջին գոլն է խփել «Կապֆենբերգի» կազմում։ 2011 թվականի ամռանը Գրեգորիչը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ», սակայն անմիջապես հետ է վերադարձվել վարձավճարով։ Գերմանիա վերադառնալուց հետո որոշ ժամանակ հանդես է եկել պահեստայինների թիմում, իսկ հետո վարձավճարով միացել է «Սանկտ Պաուլիին»։ 2013 թվականի օգոստոսի 11-ին «Արմինիայի» դեմ խաղում Մայքլը նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[5]։ Դեկտեմբերի 6-ին «Էրցգեբիրգի» դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[6]։
2014 թվականի ամռանը Գրեգորիչը երրորդ անգամ է վարձավճարով հանդես եկել, նրա նոր ակումբն է դարձել «Բոխումը»։ Օգոստոսի 2-ին «Գրոյտերի» դեմ խաղում Միխայելը նորամուտն է նշել նոր թիմում[7]։ «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է Գրիգորիչի նկատմամբ իրավունքները 500 հազար եվրոյով։
Նույն թվականի ամռանը «Բոխումը» 3 միլիոն եվրոյով Միխայելին վերավաճառել է «Համբուրգին»[8]։ Օգոստոսի 14-ին «Բավարիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[9]։ Սեպտեմբերի 22-ին «Ինգոլշտադտ 04-ի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Համբուրգի» կազմում[10]։ 2017 թվականի ամռանը Միխայելը տեղափոխվել է «Աուգսբուրգ»[11]։ Իր նախորդ ակումբի՝ «Համբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում։ Սեպտեմբերի 19-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Աուգսբուրգի» կազմում[12]։
2019/20 մրցաշրջանում Գրեգորիչը վարձավճարով տեղափոխվել է «Շալկե»[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերի 5-ին Վրաստանի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում Գրեգորիչը նորամուտն է նշել Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկ Յանկոյին[14]։ 2018 թվականի մարտի 27-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[15]։
Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2018 մարտի 27 | Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ | Լյուքսեմբուրգ | 0:3 | 0:4 | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ անցկացրած հանդիպումներ՝ 15 / խփված գոլեր՝ 2, հաղթանակներ՝ 9, ոչ-ոքի՝ 4, պարտություններ՝ 2:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Капфенберг VS. Аустрия Вена 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Санкт-Паули VS. Арминия Билефельд 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Эрцгебирге VS. Санкт-Паули 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Бохум VS. Гройтер 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Грегорич перешел из «Бохума» в «Гамбург»» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Бавария VS. Гамбург 5:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Ингольштадт 04 VS. Гамбург 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ ««Аугсбург» приобрел хавбека «Гамбурга» Грегорича и второго бомбардира ЧМ-2017 (U-20) Кордову» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Аугсбург VS. Гамбург 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Михаэль Грегорич на правах аренды перешел в «Шальке»» (գերմաներեն). schalke04.de. 2019 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Грузия VS. Австрия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Люксембург VS. Австрия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Գրեգորիչ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուգսբուրգի ֆուտբոլիստներ
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բոխումի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ