Jump to content

Միխայել Գրեգորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Գրեգորիչ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1994(1994-04-18)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 194 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան և հարձակվող

Միխայել Գրեգորիչ (գերմ.՝ Michael Gregoritsch,ապրիլի 18, 1994(1994-04-18)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող։

Միքայելի հայրը՝ Վերները, ֆուտբոլիստ է և ֆուտբոլի մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգորիչը Ավստրիայի հավաքականի կազմում

Գրեգորիչը «Գրացեր» և «Կապֆենբերգ» ակումբների սան է։ 2010 թվականի ապրիլի 14-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն խաղում Միքայելն իր առաջին գոլն է խփել «Կապֆենբերգի» կազմում։ 2011 թվականի ամռանը Գրեգորիչը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ», սակայն անմիջապես հետ է վերադարձվել վարձավճարով։ Գերմանիա վերադառնալուց հետո որոշ ժամանակ հանդես է եկել պահեստայինների թիմում, իսկ հետո վարձավճարով միացել է «Սանկտ Պաուլիին»։ 2013 թվականի օգոստոսի 11-ին «Արմինիայի» դեմ խաղում Մայքլը նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[5]։ Դեկտեմբերի 6-ին «Էրցգեբիրգի» դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[6]։

2014 թվականի ամռանը Գրեգորիչը երրորդ անգամ է վարձավճարով հանդես եկել, նրա նոր ակումբն է դարձել «Բոխումը»։ Օգոստոսի 2-ին «Գրոյտերի» դեմ խաղում Միխայելը նորամուտն է նշել նոր թիմում[7]։ «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է Գրիգորիչի նկատմամբ իրավունքները 500 հազար եվրոյով։

Նույն թվականի ամռանը «Բոխումը» 3 միլիոն եվրոյով Միխայելին վերավաճառել է «Համբուրգին»[8]։ Օգոստոսի 14-ին «Բավարիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[9]։ Սեպտեմբերի 22-ին «Ինգոլշտադտ 04-ի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Համբուրգի» կազմում[10]։ 2017 թվականի ամռանը Միխայելը տեղափոխվել է «Աուգսբուրգ»[11]։ Իր նախորդ ակումբի՝ «Համբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում։ Սեպտեմբերի 19-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Աուգսբուրգի» կազմում[12]։

2019/20 մրցաշրջանում Գրեգորիչը վարձավճարով տեղափոխվել է «Շալկե»[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 5-ին Վրաստանի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում Գրեգորիչը նորամուտն է նշել Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկ Յանկոյին[14]։ 2018 թվականի մարտի 27-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[15]։

Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2018 մարտի 27 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 0:3 0:4 Ընկերական հանդիպում

Ընդհանուր՝ անցկացրած հանդիպումներ՝ 15 / խփված գոլեր՝ 2, հաղթանակներ՝ 9, ոչ-ոքի՝ 4, պարտություններ՝ 2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Капфенберг VS. Аустрия Вена 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Санкт-Паули VS. Арминия Билефельд 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «Эрцгебирге VS. Санкт-Паули 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Бохум VS. Гройтер 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Грегорич перешел из «Бохума» в «Гамбург»» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Бавария VS. Гамбург 5:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Ингольштадт 04 VS. Гамбург 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. ««Аугсбург» приобрел хавбека «Гамбурга» Грегорича и второго бомбардира ЧМ-2017 (U-20) Кордову» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. «Аугсбург VS. Гамбург 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. «Михаэль Грегорич на правах аренды перешел в «Шальке»» (գերմաներեն). schalke04.de. 2019 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  14. «Грузия VS. Австрия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Люксембург VS. Австрия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Գրեգորիչ» հոդվածին։