Միլիցա Մանդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլիցա Մանդիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Սերբիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 6, 1991(1991-12-06) (32 տարեկան)
Ծննդավայր՝Բելգրադ, ՀՍՖՀ
180 սանտիմետր

Միլիցա Մանդիչ (կյուրեղագիր սերբերեն՝ Милица Мандић, դեկտեմբերի 6, 1991(1991-12-06), Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ թեկվոնդոիստուհի, ով նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը (2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում, 67 կիլոգրամ և ավելի քաշային կարգում)։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդիչը միջին քաշային կարգում (73 կիլոգրամից ցած) 2011 թվականին թեկվոնդոյի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե, Եվրոպայի առաջնությունում՝ արծաթե մեդալ[1][2] և վարկանիշային բավարար միավորներ հավաքելով՝ իրավունք ստացել մասնակցելու 2012 թվականի լոնդոնյան օլիմպիադային։ Այստեղ էլ մեծ հաջողությամբ է գոտեմարտել, հասել եզրափակիչ և վճռորոշ մրցամարտում ֆրանսուհի Աննա-Կարոլինա Գրաֆին պարտության մատնելով 9–7 հաշվով՝ հռչակվել է օլիմպիական խաղերի չեմպիոն, դարձել անկախացած Սերբիայի առաջին մարզիկը, ում հաջողվել է մարզական այդպիսի բարձունք գրավել[3][4]։ Դրանից հինգ տարի անց՝ աշխարհի 2017 թվականի առաջնությունում նա նվաճել է նաև մոլորակի ուժեղագույնի տիտղոսը՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով հարավկորեացի համբավավոր թեկվոնդոիստուհի Օ Հյե-ռիին[5]։

Փառքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդիչն ու նրա մարզիչ Դրագան Յովիչը 2013 թվականին Լաս Վեգասում կայացած հանդիսավոր արարողակարգով ներառվել են թեկվոնդոյի փառքի սրահում[6]։ Այդ բարձր պատվին սերբ մարզուհին արժանցել է Սերբիայում ու տարածաշրջանում աննախադեպ հանդիսացած, ակնառու մարզական իր նվաճումների, թեկվոնդո մարզաձևի զարգացման ու տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Competition Results». wtf.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Results». gbtaekwondo.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Serbia woman wins taekwondo gold». 2012 թ․ օգոստոսի 11.
  4. «Olympics taekwondo: Serb Milica Mandic wins country's first gold». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «2017 WTF World Taekwondo Championships Day 6: Golds Won by Germany, Serbia and Niger». www.worldtaekwondo.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Milica Mandic at Hall of Fame in Las Vegas». sport.blic.rs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Նովակ Ջոկովիչ
Սերբիա Սերբիայի լավագույն մարզիկ
2012
Հաջորդող՝
Էմիր Բերկիչ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիցա Մանդիչ» հոդվածին։