Միլիցա Մանդիչ
Միլիցա Մանդիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 6, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելգրադ, ՀՍՖՀ |
Միլիցա Մանդիչ (կյուրեղագիր սերբերեն՝ Милица Мандић, դեկտեմբերի 6, 1991, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ թեկվոնդոիստուհի, ով նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը (2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում, 67 կիլոգրամ և ավելի քաշային կարգում)։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանդիչը միջին քաշային կարգում (73 կիլոգրամից ցած) 2011 թվականին թեկվոնդոյի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե, Եվրոպայի առաջնությունում՝ արծաթե մեդալ[1][2] և վարկանիշային բավարար միավորներ հավաքելով՝ իրավունք ստացել մասնակցելու 2012 թվականի լոնդոնյան օլիմպիադային։ Այստեղ էլ մեծ հաջողությամբ է գոտեմարտել, հասել եզրափակիչ և վճռորոշ մրցամարտում ֆրանսուհի Աննա-Կարոլինա Գրաֆին պարտության մատնելով 9–7 հաշվով՝ հռչակվել է օլիմպիական խաղերի չեմպիոն, դարձել անկախացած Սերբիայի առաջին մարզիկը, ում հաջողվել է մարզական այդպիսի բարձունք գրավել[3][4]։ Դրանից հինգ տարի անց՝ աշխարհի 2017 թվականի առաջնությունում նա նվաճել է նաև մոլորակի ուժեղագույնի տիտղոսը՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով հարավկորեացի համբավավոր թեկվոնդոիստուհի Օ Հյե-ռիին[5]։
Փառքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանդիչն ու նրա մարզիչ Դրագան Յովիչը 2013 թվականին Լաս Վեգասում կայացած հանդիսավոր արարողակարգով ներառվել են թեկվոնդոյի փառքի սրահում[6]։ Այդ բարձր պատվին սերբ մարզուհին արժանցել է Սերբիայում ու տարածաշրջանում աննախադեպ հանդիսացած, ակնառու մարզական իր նվաճումների, թեկվոնդո մարզաձևի զարգացման ու տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Competition Results»։ wtf.org։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 15 August 2012
- ↑ «Results»։ gbtaekwondo.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 12 July 2012-ին։ Վերցված է 15 August 2012
- ↑ «Serbia woman wins taekwondo gold»։ August 11, 2012
- ↑ «Olympics taekwondo: Serb Milica Mandic wins country's first gold»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 14 August 2012-ին։ Վերցված է 15 August 2012
- ↑ «2017 WTF World Taekwondo Championships Day 6: Golds Won by Germany, Serbia and Niger»։ www.worldtaekwondo.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2021-04-04
- ↑ «Milica Mandic at Hall of Fame in Las Vegas»։ sport.blic.rs։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2013-ին։ Վերցված է 17 October 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Միլիցա Մանդիչ Վիքիպահեստում |
---|
- Milica won medal at World Championship-article in Serbian language
- Milica won medal at European championship-article in Serbian language
- London Olympics 2012
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Նովակ Ջոկովիչ |
![]() 2012 |
Հաջորդող՝ Էմիր Բերկիչ |
|