Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը Միավորված Ազգերի Կազմակերպությանը անդամակցում է սկսած 1992 թվականի մարտի 2-ից, իսկ 1992 թվականի դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպությունը բացել է իր ներկայացուցչությունը Երևանում[2]։ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը ղեկավարում է մշտական համակարգողը, որը համակարգում է ՄԱԿ-ի բոլոր գործողությունները երկրի մակարդակով[3]։ Հայաստանում իրենց գործունեությունն են իրականացնում 20 մշտական և ոչ մշտական գործակալություններ, այդ թվում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլն[4]։ Համաշխարհային բանկը Միջազգային ֆինանսական կորպորացիան և Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես գրասենյակներ ունեն երկրում։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ աջակցելու երկրին կայուն զարգացման առանցքային նպատակների և զարգացման ազգային առաջնահերթությունների իրականացման գործում։ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը միասին աշխատում են ավելի լայն շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, խորհրդարանի, մասնավոր հատվածի և զարգացման այլ գործընկերների հետ համագործակցությամբ։ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն մինչև 2050 թվական» ծրագրի առանցքային նպատակներից են մարդկանց բարեկեցության բարձրացումը, ներառական կանաչ տնտեսության զարգացումը, լավ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների խթանումը, գենդերային հավասարության աջակցությունը, աղքատության և սովի վերացումը, ջրի որակի և սանիտարական պայմանների բարելավումը, տնտեսության զարգացումը և անհավասարության նվազեցումը[2]։
ՄԱԿ-ի գրասենյակը նաև աջակցում է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղից և նրա շրջակայքից տեղահանված մարդկանց, ինչպես նաև Հայաստանում տուժած համայնքների առավել հրատապ մարդասիրական կարիքների բավարարմանը[5]։
Մշտական համակարգող
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողները՝
- Լիլա Փիթերս Յահյա (2021-այժմ)[6]
- Շոմբի Շարփ (2018-2021)[7][8]
- Բրեդլի Բուսետտո (2012-2018)[9][10]
- Դաֆինա Գերչևա (2010-2012)[11]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UNITED NATIONS OFFICE IN ARMENIA (UN) – International Organizations». www.mfa.am. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «The United Nations in Armenia | United Nations in Armenia». armenia.un.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The UN Resident Coordinator Office | United Nations in Armenia». armenia.un.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Un Entities | United Nations in Armenia». armenia.un.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Nagorno-Karabakh Crisis Response | United Nations in Armenia». armenia.un.org.(չաշխատող հղում)
- ↑ «Minister Vahram Dumanyan receives Acting UN Resident Coordinator in Armenia Lila Pieters Yahia». escs.am. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «President Armen Sarkissian received the UN Resident Coordinator in Armenia – Press releases – Updates – The President of the Republic of Armenia». www.president.am. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «United Nations in Armenia». armenia.un.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Bradley Busetto:». Regional Post. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Armenian PM receives UN Resident Coordinator Bradley Busetto». armenpress.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The newly appointed UN Permanent Representative presents the copies of her credentials to Foreign Minister of Armenia». www.mfa.am. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- United Nations in Armenia Ֆեյսբուքում