Մերիոն Զիմմեր Բրեդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիոն Զիմմեր Բրեդլի
Ծնվել էհունիսի 3, 1930(1930-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՕլբանի, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1999(1999-09-25)[2][3][5][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարդին-Սիմոնս համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներFalcons of Narabedla?, The Door Through Space?, The Firebrand?, The Mists of Avalon?, The Forest House?, Lady of Avalon?, Priestess of Avalon?, Ancestors of Avalon?, The Planet Savers?, The Sword of Aldones?, The Bloody Sun?, Star of Danger?, The Winds of Darkover?, The World Wreckers?, Darkover Landfall?, The Spell Sword?, The Heritage of Hastur?, The Shattered Chain?, The Forbidden Tower?, Stormqueen!?, Two to Conquer?, The Keeper's Price?, Sharra's Exile?, Hawkmistress!?, Sword of Chaos?, Thendara House?, City of Sorcery?, Free Amazons of Darkover?, The Other Side of the Mirror?, Red Sun of Darkover?, Four Moons of Darkover?, The Heirs of Hammerfell?, Domains of Darkover?, Renunciates of Darkover?, Leroni of Darkover?, Rediscovery?, Towers of Darkover?, Marion Zimmer Bradley's Darkover?, Snows of Darkover?, Exile's Song?, The Shadow Matrix?, Traitor's Sun?, The Fall of Neskaya?, A Flame in Hali?, The Alton Gift? և Hastur Lord?
Պարգևներ
ԱմուսինRobert Alden Bradley? և Walter Breen?
Կայքmzbworks.com
 Marion Zimmer Bradley Վիքիպահեստում

Մերիոն Զիմմեր Բրեդլի (անգլ.՝ Marion Zimmer Bradley, հունիսի 3, 1930(1930-06-03)[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 1999(1999-09-25)[2][3][5][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։

Քառասուն տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան յոթ տասնյակ գիրք, որոնք առավելապես գրված են ֆենտեզի և գիտական ֆանտաստիկայի ժանրերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլին ծնվել է Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Սկսել է գրել 17 տարեկանից[7]։ 1949 թվականին ամուսնացել է Ռոբերտ Օլդեն Բրեդլիի հետ։ Ամուսնալուծվել են 1964 թվականին։

Երկրորդ անգամ ամուսնացել է 1964 թվականի հունիսի 3-ին Ուոլթեր Բրինի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Մոյրա Գրեյլանդը, ով պրոֆեսիոնալ տավիղահար է և երգչուհի[8], և որդի՝ Մարկ Գրեյլանդը[9]։

1964 թվականին ավարտել է Տեխասի Հարդին Սիմմոնսի համալսարանը, իսկ 1967 թվականին՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի ասպիրանտուրան։

1949 թվականին նրա պատմությունը հաղթել է «Amazing Stories» և «Fantastic» ամսագրերի մրցույթում և դարձել հեղինակի առաջին հրատարակած աշխատանքը։ Պրոֆեսիոնալ կերպով սկսել է գրել ֆանտաստիկա 1952 թվականից։

1988-1999 թվականներին Բրեդլին հրատարակել և խմբագրել է «Marion Zimmer Bradley’s Fantasy Magazine» ամսագիրը[10]։

2001 թվականին Բրեդլիի «Ավալոնի մառախուղը» (անգլ.՝ The Mists Of Avalon) բեսթսելլերի հիման վրա ռեժիսոր Ուլի Էդելին թողարկել է հեռուստատեսային ֆիլմ։

2014 թվականին՝ գրողի մահից հետո, նրա դուստր Մոյրա Գրեյլանդը հայտնել է, որ իր հայրը՝ Ուոլթեր Բրինը՝ Զիմմերի երկրորդ ամուսինը, բռնաբարել է իրեն մանկության տարիներից։ Գրեյլանդը նաև պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր կողմից, բայց այդ մասին երկար տարիներ չի խոսել, քանի որ չի ցանկացել հուսահատեցնել գրողի երկրպագուներին, որոնցից շատերին օգնել են Զիմմերի գրքերը, ինչպես նաև վախեցել է երկրպագուների բացասական արձագանքներից, որոնք գրողին համարում էին կանանց իրավունքների համար պայքարող մարտիկ[11][12][13][14]։

Ուոլթեր Բրինը, որը դրամագիտության ոլորտի փորձագետ էր, մի քանի անգամ կալանավորվել է երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու և բռնաբարելու համար։ Մոյրա Գրեյլանդը օգնել է ոստիկանությանը 1990-ական թվականներին հերթական անգամ ձերբակալել հորը։ Վերջինս մահացել է բանտում քաղցկեղից[15]։

Գրեյլանդի քողազերծումից հետո Զիմմերի հրատարակիչները որոշեցին նրա գրքերի վաճառքից ստացված եկամտի մի մասն ուղղել բռնության զոհերին օգնող կազմակերպություններին[16]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավալոնի մառախուղը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր արքայի վիպաշար.

  1. «Կախարդանքի տիրուհին»
  2. «Գերագույն թագուհի»
  3. «Արքա-եղջերու»
  4. «Կաղնու գերին»

«Դարքովեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հարկադրված վայրէջք»
  • «Փոթորիկների թագուհին»
  • «Ճուռակի տիրուհին»
  • «Երկու աշխարհակալ»
  • «Համերֆելի ժառանգները»
  • «Վառ կարմիր արև»
  • «Դարքովերի քամիները»
  • «Ալդոնեսի սուրը»

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջեքին և Գերնորը»
  • «Աստղերը սպասում են»
  • «Անտառային ապաստան»
  • «Գիշերային պանդուխտ»
  • «Աղոտ լույս»
  • «Իզիդայի ավերակները»
  • «Երկնագույն աստղի գաղտնիքը»
  • «Արդյունավետ թերապիա»
  • «Մահ աստղերի միջև»
  • «Հղում անցյալին»
  • «Սև ու սպիտակ»
  • «Պայծառ այրվող վագրը» (Անդրե Նորթոնի և Մերսեդես Լեկիի համահեղինակությամբ)
  • «Սև Տրիլլիում, Տրիլլիումի տիկինը» շարք (Անդրե Նորթոնի և Ջոան Մեյի համահեղինակությամբ)
  • «Կարմիր լուսնի որսորդները» շարք (Փոլ Զիմմերի համահեղինակությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 129.
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. https://www.comic-con.org/awards/inkpot
  7. «Marion Zimmer Bradley, 69, Writer of Darkover Fantasies». The New York Times (անգլերեն). 1999 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Moira Greyland». Moira Greyland (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Secret Keeper No More: An Interview With Mark Greyland». 2014 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. [1]
  11. Flood, Alison (2014 թ․ հունիսի 27). «SFF community reeling after Marion Zimmer Bradley's daughter accuses her of abuse». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Flood, Alison (2014 թ․ հունիսի 27). «SFF community reeling after Marion Zimmer Bradley's daughter accuses her of abuse». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  13. Rosenberg, Alyssa (2014 թ․ հունիսի 27). «Re-reading feminist author Marion Zimmer Bradley in the wake of sexual assault allegations». Washington Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  14. Seidl, Christian (2014 թ․ հունիսի 29). «Hat die Avalon-Autorin ihre Tochter missbraucht?». Bild. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  15. Goldin, Stephen (1999). «Timeline of Events». Marion Zimmer Bradley: In Her Own Words. Stephen Goldin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  16. «Marion Zimmer Bradley». Victor Gollancz Ltd. 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիոն Զիմմեր Բրեդլի» հոդվածին։