Մերի Քեյ Էշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Քեյ Աշ
Դիմանկար
Ծնվել էՄայիսի 12, 1918
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տեքսաս, ԱՄՆ
Մահացել էՆոյեմբերի 22, 2001
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տեքսաս, ԱՄՆ
ԳերեզմանHillcrest Cemetery
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՀյուստոնի համալսարան և Heights High School?
Կարողություն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար
Մասնագիտությունգործարար
Ամուսին

Բեն Ռոջերս (1935-1938, բաժանում)
Ջորջ Հալենբեք (1963)

Մելվիլ Ջի Էշ (1966-1980)
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ3
ԿայքMary Kay entertainment`s site
 Mary Kay Ash Վիքիպահեստում

Մերի Քեյ Էշ (անգլ.` Mary Kay Ash, մայիսի 12, 1918(1918-05-12)[1], Սայփրիս, Տեխաս - նոյեմբերի 22, 2001(2001-11-22)[1], Դալաս, Տեխաս), ամերիկացի կին գործարար, ամերիկյան Mary Kay կազմակերպության տնօրեն։ 2000 թվականին Lifetime Television Online կազմակերպությունը նրան ճանաչել է 20-րդ դարի ամենաականավոր կին գործարարը[2]։

Մերի Քեյ կազմակերպության լոգոն
Մերի Քեյ կազմակերպության գրասենյակը Շենյանգում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Քեյ Էշը (Մերի Քեթլին Վագներ) ծնվել է ԱՄՆՏեխաս նահանգի Հարրիս շրջանի Հոթ Ուելս համայնքում (Hot Wells, Harris County) ։ Ավարտել է Հյուստոն քաղաքի Ռեյգանի անվան ավագ դպրոցը 1934 թվականին։ Նրա հիմնադրած Mary Kay դիմահարդարման պարագաների ընկերությունը 1993 թվականին տեղ է գրավել Fortune ամսագրի կազմած ԱՄՆ 500 խոշորագույն արդյունաբերական ընկերությունների ցանկում[3]։

Մերի Քեյ Էշը մահացել է 2001 թվականի նոյեմբերի 22-ին և թաղվել է Դալասի Sparkman-Hillcrest Memorial Park Cemetery գերեզմանատանը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պատվին նկարահանվել է «Մերի Քեյի կռիվը» ֆիլմը 2002 թվականին նրա մահից հետո։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Քեյ Էշը գրել է 3 գիրք։ Նրա գրքերից մեկը «Մերի Քեյ» ինքնակենսագրականն է, որը վաճավել է 1 միլիոն տպաքանակով,թարգմանվել տարբեր լեզուներով։ Մյուս գիրքը՝ «Մարդկանց հետ աշխատելու հմտության մասին» խորագրով, որպես ուսումնական ձեռնարկ կիրառվում է Հարվարդի բիզնես դպրոցում, ձեռնարկատիրական հանրահայտ ընկերություններում։ Երրորդը՝ «Այդ ամենը կարող է լինել քոնը» գիրքը, վաճառքի հանվելու առաջին իսկ ամսում ձեռք է բերել բեսթսելլերի կարգավիճակ:։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. SCOTT ALLEN. «Mary Kay Ash - Most Outstanding Woman in Business in the 20th Century». The Balance Small Business. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Автобиография Мэри Кэй.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stefoff, Rebecca (1992) Mary Kay Ash: Mary Kay, a Beautiful Business Garrett Educational Corp., Ada, Okla., ISBN 1-56074-012-4, for young adult audience
  • Rozakis, Laurie (1993) Mary Kay: Cosmetics Queen Rourke Enterprises, Vero Beach, Fla., ISBN 0-86592-040-0, for young adult audience
  • Ash, Mary Kay (1994) Mary Kay Harper Collins Publishers, New York,ISBN 0-06-092601-5; autobiography
  • Ash, Mary Kay (2003) Miracles happen: the life and timeless principles of the founder of Mary Kay, Inc. Quill, New York, ISBN ISBN 0-06-057461-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Քեյ Էշ» հոդվածին։