Մեր սրտի տնակը
Մեր սրտի տնակը ռուս.՝ Մեր սրտի տնակը | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2014 |
Ռեժիսոր | Հրաչյա Քեշիշյան |
Դերակատարներ | Խորեն Լևոնյան, Արմեն Ջիգարխանյան և Ալեքսանդր Խաչատրյան |
Տևողություն | 90 րոպե |
«Մեր սրտի տնակը», 2014 թվականին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և պրոդյուսեր, սցենարիստ Միխայիլ Պողոսովի նկարահանած լիրիկական կատակերգություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ամուսնական զույգի մասին, որի հարաբերությունները կարգավորելու համար պայքարում է ողջ ընտանիքը[1]։
Արթուրի կինը մահացել է ծննդաբերության ժամանակ, և նա երեք երեխաների հետ բնակվում է Մոսկվայում։ Արթուրն աշխատանքի է ընդունվում գործարար Եկատերինայի մոտ։ Ունենալով հիպոտեկային պարտքեր` որոշում է մասնակցել մրցավազքի, սակայն ավտոմեքենան ջարդվում է։ Այդ ժամանակահատվածում բացում են Եկատերինայի հոր կտակը, ըստ որի` ամբողջ ունեցվածքը կմնա քույրերից նրան, որն առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք` երեք երեխայով, ընդ որում որդեգրել չի թույլատրվում։ Եկատերինայի փաստաբանը պլանավորում է կեղծ ամուսնություն, որի դիմաց կմարվեն Արթուրի պարտքերը…[2]
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր՝ Խորեն Լևոնյան
- Պապիկ՝ Արմեն Ջիգարխանյան
- Եկատերինա՝ Մարիա Սյոմկինա
- Արթուրի մայր՝ Եկատերինա Ստրիժենովա
- Յան Ցապնիկ
- Ալեքսանդր Խաչատրյան
- Անաստասիա Ստեժկո
- Ֆրիդա Յորք
- Երեխաներ` Էմիլիա, Սերգեյ, Ջուլիետա
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է մոտ 1 ամսում, նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Մոսկվայում և Դիլիջանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ says, Ժաննա. «Նոր հայկական կինոկատակերգություն՝ «Մեր սրտի տնակը»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Mediamax. «Խորենը, Լիկան, Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին եւ այլք` "Մեր սրտի տնակ"-ի պրեմիերային». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««Մեր սրտի տնակը». նոր ֆիլմ Հրաչ Քեշիշյանից». Style Arka. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
|