Jump to content

Մեսրոպ Ճանաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Ճանաշյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1908(1908-01-11)[1]
ԾննդավայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էապրիլի 13, 1974(1974-04-13)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1927)
Մասնագիտությունգրականագետ, բանաստեղծ և թարգմանիչ
ԱշխատավայրԲազմավեպ

Մեսրոպ Գևորգի Ճանաշյան (հունվարի 11, 1908(1908-01-11)[1], Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 13, 1974(1974-04-13)[1], Վենետիկ, Իտալիա[1]), գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Այնուհետև սովորել է Մխիթարյան միաբանության դպրոցում (1923-1927), Հռոմի Ա․ Անսելմոսի համալսարանի փիլիսոփայության (1928-1931) և աստվածաբանության (1931-1935) ֆակուլտետներում։ Մխիթարյան միաբանության անդամ 1931 թվականից։ 1937 թվականին տեղափոխվել է Փարիզ, դասավանդել հայկական վարժարաններում։ 1939-1942 թվականներին եղել է Վենետիկի վարժարանի տնօրենը, 1942 թվականից, որոշ ընդմիջումներով՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1955-1969 թվականներին՝ նաև տպարանապետը։ 1953 թվականին Ճանաշյանը հրատարակել է «Պատմություն արդի հայ գրականության» մեծածավալ աշխատության 1-ին հատորը, 1973 թվականին՝ «Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմությունը»։ Առանձին գրքերով լույս է ընծայել «Լորդ Բայրոնը Սբ․ Ղազարում» (ֆրանսիա 1960), «Սայաթ-Նովա» (1964), «Սբ․ Ներսես Շնորհալիի շարականները» (1973) և այլ գրական ուսումնասիրություններ։ Տպագրել է «Հոգետավիղ» (1954), «Լուսաղբյուր» (1960), «Մեսրոպական» (1963, նվիրված Մեսրոպ Մաշտոցին), «Փշրված քնար» (1973, նվիրված Պ․ Դուրյանին) բանաստեղծությունների ժողովածուները։ Կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականության» (հստոր 1-2, 1957-1960) հատընտիրը, «Հայկական մանրանկարչություն» (1966) ալբոմը (արվեստաբան Մ․ Տեր-Ներսեսյանի առաջաբանով)։

  • Փոլ Վալերի եւ իր բանաստեղծութիւնը, Վնտ., 1947:
  • Հ. Արսէն Ղազիկեան եւ իր թարգմանութիւնները, Վնտ., 1974.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Ներսեսյան Ն., Խմբագրապետը, «Բազմավեպ», 1974, համար 1-2։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 63