Մեհրաբ Միրզախանյան
Մեհրաբ Միրզախանյան | |
---|---|
Մասնագիտություն | Քարտաշ |
Մեհրաբ Ստեփանի Միրզախանյան (Վարպետ Մեհրաբ, 1894 թ., Կիրովականի շրջան, Սարմսախլու (Քարաբերդ)), աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ։ Աղբյուրներ է կառուցել Կիրովականի շրջանում, Ստեփանավանում (Երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուր), Պուշկինի լեռնանցքում («Պուշկինի աղբյուր» Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-ամյակի առթիվ[1]), Թումանյանում, Համզաչիմանում։ Քարտաշ-վարպետի աշխատանքը ուսանել է Բաքվում։ Երևանում Ալեքսանդր Թամանյանի հետ հանդիպումից հետո ստեղծել է կառավարական տան քանդակները, այնուհետև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքի քանդակները։ Թոշակի անցնելուց հետո կառուցել է աղբյուրներ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիան նկարահանել է «Մեհրաբի աղբյուրները» 10 րոպե (277 մ) տևողությամբ գունավոր ֆիլմը, որը պատմում է հուշարձան-աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ Մեհրաբ Միրզախանյանի մասին[2]։ Վարդգես Պետրոսյանը «Վերածնունդ» ժողովածուում «Մեհրաբի աղբյուրը» վերնագրով պատմվածք է գրել[3]։
Ժողովուրդը վարպետ է կոչել 77-ամյա քարտաշ Մեհրաբին։ Թվով 40 հուշաղբյուր է կառուցել Մեհրաբը։ Քառասուն աղբյուր լեռներում և կիրճերում, ճանապարհների խաչմերուկներին, գյուղերում և քաղաքներում։ Շուրթից շուրթ ավանդվում է խոսքը` «Մեհրաբի աղբյուր»։ Դա նշանակում է հավերժական աղբյուր[4]։ - «Պրավդա» թերթ, 1971 թ., սեպտեմբերի 20
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վարպետ Մեհրաբի արվեստը՝ վտանգված(չաշխատող հղում)
- ↑ Մեհրաբի աղբյուրները
- ↑ Մեհրան ով է
- ↑ «Պրավդա» թերթ, 1971 թ., սեպտեմբերի 20