Թայիրովի ամառանոց (Վանաձոր)
Թաիրովի ամառանոց (Վանաձոր) | |
---|---|
Թաիրովի ամառանոցը Վանաձորում | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Վանաձոր[1] |
Գտնվելու վայր | Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Կոթող` քառակող |
Հասցե | Զաքարյան փող. 31[1] |
Շինության ձև | հուշարձան 7.1/1 |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 7.1/1 |
Tairov country house Վիքիպահեստում |
Թաիրովի ամառանոց, գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի. N 31 հասցեում։ Ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաիրովի ամառանոցը կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905 թվականից՝ Ռուսաստանյան Կայսրության առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (Օդեսա), 1931 թվականից՝ Ուկրաինական ԽՍՀ խաղողագործության և գինեգործության ԳՀԻ տնօրեն, 1903 թվականից՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպության փոխնախագահ։
1999 թվականին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ 7 - 8-րդ դդ. խաչքարեր և 4-5-րդ դդ. քառակող մի կոթող։ Օժանդակ շինություններից մեկի վերակառուցմամբ հիմնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։
Առաջնորդարանի բակում տեղադրված են 1959 թվականին կառուցված՝ երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուրը (վարպետ՝ Մեհրաբ), Շուշիի ազատագրմանը նվիրված թևավոր խաչքարը (վարպետ՝ Ս. Դանիելյան)[2][3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գուգարաց թեմի առաջնորդարան
-
Սուրբ Սարգիս եկեղեցին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Թաիրովի ամառանոց, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Թաիրովի ամառանոց, կառուցված 1892 թվականին, վերակառուցված 2000 թվականին