Մեհմեդ Գյունսյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ Գյունսյուր
թուրքերեն՝ Mehmet Günsür
Ծնվել էմայիսի 8, 1975(1975-05-08) (48 տարեկան)
ԾննդավայրՖաթիհ, Ստամբուլ, Թուրքիա
ԿրթությունԻտալական լիցեյ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասան, մոդել և դերասան

Մեհմեդ Գյունսյուր (թուրքերեն՝ Mehmet Günsür, մայիսի 8, 1975(1975-05-08), Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա[1]), թաթարական ծագմամբ թուրք դերասան[2]։ Առավել հայտնի է դարձել, նկարահանվելով Հոյակապ դար հեռուստասերիալում՝ մարմնավորելով Շեհզադե Մուստաֆայի կերպարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ Գյունսյուրը ծնվել է 1975 թվականի մայիսի 8-ին Ստամբուլում՝ ուսուցչուհի Սիբելի և քվանտային ֆիզիկայի մասնագետ Թեոման Գյունսյուրի ընտանիքում[2]։ Ավագ քույրը Զեյնեպ Գյունսյուրը բալետի պարերի բեմադրիչ[3]։

Մեհմեդը սովորել է Ստամբուլի իտալական մասնավոր դպրոցում, այնուհետև ավարտել է Մարմարայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[4]։ Բացի կինոյում նկարահանվելուց, Մեհմեդը եղել է նաև «Dawn» խմբի մասնակից։ Փորձել է ունենալ նաև ռեստորանային բիզնես։ Աշխատել է նաև որպես մոդել՝ ներկայացնելով Թուրքիայում հայտնի մի շարք բրենդներ։ Նկարահանվել է թուրքական ամսագրերի շապիկներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մեհմեդ Գյունսյուրը ամուսնացել է իտալուհի Կատերինե Մոջիոյի հետ, ով վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է։ Ներկայումս զույգը բնակվում է և Հռոմում, և Ստամբուլում, որտեղ դաստիարակում են իրենց երկու զավակներին՝ որդուն Ալիին և դստերը՝ Մայային։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին զույգը ունեցել է երրորդ զավակին՝ Քլոյային։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ս Geçmiş Bahar Mimozaları Սաբիհ
1989 ս Cahide
1997 ֆ Թուրքական բաղնիք Hamam Մեհմեդ
1999 ֆ Hayal Kurma Oyunları
1999 ս Sır Dosyası Այհան
2001 ֆ Հիսուսի ընկերները՝ Ֆոմա Tommaso Հովհաննես
2001 ֆ Բիբլիական պատումներ։ Հուդա Guida Հովհաննես
2001 ս Դոն Մատեո Don Matteo
2002 ֆ Իտալացի İtalyan Ջորջիո
2003 ֆ Բարի հայրիկ Il papa buono Դոն Պաոլո
2003 ֆ Հիմա նա զինվոր է O Şimdi Asker Նիհաթ Դենիզեր
2003 ֆ Stregeria
2003 ս Pilli Bebek Թարըք
2004 ֆ Non ci sarebbe niente da fare! Էմին Ալի
2004 ս Kasırga İnsanları Սինան
2005 ֆ Պատմիր Ստամբուլ Anlat İstanbul Ռըֆքը
2005-2007 ս Բամբակե դաշտերի արքայադուստրի Beyaz Gelincik Մուստաֆա Ասլանբաշ
2007 ֆ Մահացու հարված Fall Down Dead դետեկտիվ Ստեֆան Քերչեք
2007-2008 ս Bıçak Sırtı Մեհմեդ Էրթուղրուլ
2008 ֆ Եթե փակենք աչերը Se chiudi gli occhi
2010 ֆ Ձայնը Ses Օնուր
2010 ֆ Սեր և այլ արհավիրքներ Matrimoni e altri disastri Անդրեա
2011 ֆ Սերը սիրում է պատահականություններ Aşk Tesadüfleri Sever Օզգյուր Թուրղութ
2011 ֆ Master Plan мистер М
2012-2014 ս Հոյակապ դար Muhteşem Yüzyıl Շեհզադե Մուստաֆա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ/հեռուստասերիալ
1998 Անկարայի միջազգային կինոփառատոն[5] Երիտասարդ դերասան «Թուրքական բաղնիք»
2003 «Ոսկե նարինջ» կինոփառատոն[5][6] Ժյուրիի հատուկ մրցանակ «Հիմա նա զինվոր է»
2003 Գյոքչեադը կինոփառատոն Լավագույն դերասան «Հիմա նա զինվոր է»
2004 Սադրի Ալաշըքայի մրցանակ Ժյուրիի հատուկ մրցանակ «Հիմա նա զինվոր է»
2011 Սադրի Ալաշըքայի մրցանակ Ժյուրիի հատուկ մրցանակ «Ձայնը»
2012 Elle ամսագրի մրցանակ[7] Լավագույն դերասան «Հոյակապ դար»
2012 Ayaklı Gazete TV Yıldızları Հեռուստասերիալի լավագույն դերասան «Հոյակապ դար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mehmet-Gunsur Արխիվացված 2012-04-23 Wayback Machine(թուրքերեն)
  2. 2,0 2,1 «'Ben yarım Tatarım, Mehmet tam Tatar'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Beğenilmek güzel bir şey
  4. http://iletisim.marmara.edu.tr
  5. 5,0 5,1 Awards for Mehmet Günsür
  6. Antalya Golden Orange Film Festival
  7. «2012.ellestyleawards.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]