Jump to content

Մեծ բիզնես (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ բիզնես
անգլ.՝ Big Business
Երկիր ԱՄՆ
Ժանրիգական բադի մուվի և կինոկատակերգություն
Թվականհոկտեմբերի 6, 1988[1] և հունիսի 10, 1988
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋիմ Աբրահամս[2][3]
Սցենարի հեղինակDori Pierson?
ԴերակատարներԲեթ Միդլեր[3][4], Լիլի Թոմլին[3][4], Ֆրեդ Ուորդ[4], Բարրի Պրայմուս[4], Միքելե Պլաչիդո[4], Սեթ Գրին[4], Էդվարդ Հերման[4], Ջո Գրիֆազի[4], Chick Hearn?[4], Michael Gross?[4], Դեբորա Ռաշ[4], John Vickery?[4], Լեո Բերմեսթեր[4], Mary Gross?[4], Nicolas Coster?[5], Ջոն Հենքոք[5], Կարմեն Արգենզիանո[5], Ռոյ Բրոքսմիթ[5], Everett Quinton?[5], J. C. Quinn?[5], Ritch Brinkley?[5], Լյուիս Արքեթ[5], Shirley Mitchell?[5], Al Mancini?[5], Crystal Field?[5] և Lois de Banzie?[5]
ՕպերատորԴին Քանդի
ԵրաժշտությունLee Holdridge?
ՄոնտաժՀարրի Քերամիդաս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունTouchstone Pictures և Silver Screen Partners
Տևողություն94 րոպե

«Մեծ բիզնես» (անգլ.՝ Big Business), ռեժիսոր Ջիմ Աբրահամսի ընտանեկան կատակերգություն։

1950-ականներին Շելթոն գործարարների ընտանիքը մեկնում է քաղաքից դուրս՝ հանգստանալու։ Այդ ժամանակ տիկին Շելթոնը սկսում է ծննդաբերել։ Նա և իր ամուսինը մեկնում են առաջին իսկ պատահած հիվանդանոցը, առաջին իսկ պատահած գյուղում։ Որպեսզի տիկին Շելթոնին ընդունեն ծննդատանը, պարոն Շելթոնը գնում է տեղի կահույքի գործարանը։ Հենց այդ ժամանակ հենց այդ նույն գյուղում գյուղի բնակչուհի Ռատլիֆֆի մոտ նույնպես սկսվում է ծննդաբերությունը։ Երկու կանանց մոտ էլ ծնվում են երկու աղջիկ երկվորյակներ։ Այս ամենը այսպես էլ կավարտվեր, եթե կույր մանկաբարձուհին չշփոթեր նորածինների օրորոցների տեղերը։ Գյուղացի ծնողները որոշեցին անվանել իրենց աղջիկներին ճիշտ նույն անուններով ինչ և իրենց քաղաքաբնակ «գործընկերները»։ Չնկատելով փոխանակությունը, նրանք մեծացնում են աղջիկներին։

Տարիներ անց քաղաքաբնակ կանայք՝ Սեդին և Ռոուզը դառնում են իրենց հոր «Մորամեկս» ընկերության սեփականատերերը։ Նրանք որոշում են վաճառել այն նույն կահույքի գործարան, որը յուր ժամանակ գնել էր իրենց հայրը, որպեսզի իր երեխաները լույս աշխարհ գային ոչ թե անտառում, այլ՝ հիվանդանոցում։ Մինչդեռ այդ նույն ժամանակ գյուղացի «երկվորյակները»՝ Սեդին և Ռոուզը տեղեկանում են այդ պլանների մասին և որոշում են գնալ Նյու Յորք, որպեսզի դաս տան նրանց։ Շուտով կանայք հանդիպում են միմյանց «Պլազա հյուրանոցում» և իմանում ամբողջ ճշմարտությունը։ Երեք քույրերը դեմ են կահույքի գործարանի ոչնչացմանը, բացի քաղաքանակ Սեդիից։ Խորամանկության շնորհիվ երեք «քույրերին» հաջողվում է պահպանել գործարանը․․․

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեթ Միլդեր - Սեդի Ռաթլիֆ /Սեդի Շելթոն
  • Լիլի Թոմլին - Ռոուզ Ռաթլիֆ /Ռոուզ Շելթոն
  • Ֆրեդ Ուորդ - Ռոն Դիմիկ
  • Էդվարդ Հերման - Գրեհեմ Շերբուրն
  • Միշել Պլաչիդ - Ֆաբիո Ալբերիչի
  • Դանիել Դժերոլ - Չուկ
  • Բարի Պրայմուս - Մայքլ
  • Մայքլ Գրոս
  • Դժո Գրիֆազի
  • Դեբորա Ռաշ
«Պլազա հյուրանոց» ֆիլմի տեղանքը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբից սցենարը գրվել էր Գոլդի Հոունի և Բարբրա Ստրեյզանդի համար, սակայն անհայտ պատճառներով նրանք հրաժարվեցին մասնակցել նարահանումներին։ Նկարահանումները պետք է տեղի ունենային «Պլազա» հյուրանոցում, բայց ֆիլմը ստեղծողներին այդպես էլ չհաջողվեց ստանալ թույլատվություն նկարահանումները անց կացնել հյուրանոցի շենքում։ Կառուցվեցին տաղավարներ՝ գրեթե նույն ճշգրտությամբ պատճենելով դալիճը, լյուքս-համարներ և հյուրանոցի այլ վայրեր։ Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Նյու Յորկում և Արևմտյան Վիրջինիաում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեդիի դերը ի սկզբանե հասցեագրված էր Բարբրա Ստրեյզանդին, իսկ Ռոուզի դերը՝ Գոլդի Հոունին
  • Ֆիլմը ստացել է տարվա ամենալավ կոմեդիայի կոչումը
  • Այս ֆիլմը հավաքել է ավելի քան 40 միլիոն դոլար կինոթատրոններում
  • Փորձագետների կարծիքով ֆիլմը հաջողության է հասել ռեժիսոր Դժիմա Աբրահամսայի որակյալ աշխատանքի, Բեթ Միդլերի ու Լիլի Թոմլինի գերազանց խաղի շնորհիվ։
  1. Սթիվ Ուինվուդ — «Higher Love»
  2. «Little Ole Lady»
  3. Բեննի Գուդմեն — «Sing, Sing, Sing»
  4. Pennies from Heaven
  5. Բենսոն Դժորդժ — «On Broadway»
  6. The Trinidad Serenaders Steel Band — «Music Box Dancer»
  7. «Reilly Theme»
  8. «I’m in the Mood for Love»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]