Մեդինա Ասաարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդինա Ասաարա
Medina Azahara
Նկարագրություն
Տեսակամրոց
ՀասցեԻսպանիա Իսպանիա
Վարչական միավորԿորդովա[1][2][3][…]
ԵրկիրԻսպանիա
Կազմված է մասերիցCanteras de Santa Ana de la Albaida?[2], Puente del Camino de las Almunias?[2], Ruinas y Palacio de Medina al-Zahara?[2], Alberca del Cañito de María Ruiz?[2], Puente de los Nogales (Córdoba)?[2], Almunia de Turruñuelos?[2], Q5657067?[2] և Munyat al-Rummaniyya?[2]
Կառուցված10-րդ դար
ԿառուցողԱբդ Ար Ռահման 3-րդ ալ-Նասիր
Ունի ձևՈւղղակնյուն կառույց
Կայքmuseosdeandalucia.es/web/conjuntoarqueologicomadinatalzahra(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Medina Azahara Վիքիպահեստում

Մեդինա Ասաարա (արաբ.مدينة الزهراء‎‎ Madīnat al-Zahrā', ), ավերակներ են արաբական ծագման պալատ-քաղաքի, որը կառուցվել էր Օմայյան Խալիֆ Աբդ Ար Ռահման 3-րդ ալ-Նասիրի հրամանով (921-961), Կորդովա, Իսպանիա։ Այն միջնադարյան մուսուլմանական քաղաք էր և Ալ-Անդալուզիայի կամ Մուսուլմանական Իսպանիայի դե ֆակտո մայրաքաղաքը, քանի որ վարչակազմի և կառավարության սիրտը քաղաքի ներսում էր գտնվում։ Կառուցողական աշխատանքները սկսվել են 936-940-ական թվականներին։ Քաղաքն ունի հանդիսավոր ընդունելության սրահներ, մզկիթներ, այգիներ, բարաքներ, զորանոցներ և այլն։

Ամրոցի կառուցման դրդապատճառը հիմնականում քաղաքա-գաղափարական էր. Խալիֆի արժանապատվությունը ստիպում էր կառուցել նոր քաղաք որպես իր ուժի և հզորության խորհրդանիշ։ Առաջին հերթին այն ցույց տվեց իր առավելությունը մրցակիցներից։ Ըստ մի լեգենդի՝ քաղաքը կառուցվել է ի նշան Խալիֆի սիրելի Ասաարայի։

Համալիրն ընդարձակվել է Աբդ Ար Ռահման 3-րդ ալ-Նասիրի որդի Ալ Աքմանի օրոք(961-976 թթ.), սակայն, նրա մահվանից հետո այն աստիճանաբար դադարեց իշխանության կենտրոնը լինելուց։

1010 թվականին, այն տուժել է քաղաքացիական պատերազմից, իսկ հետո լքվել է։

Քաղաքի ավերակների պեղումները սկսվել են 1910-ական թվականներին։ Ներկայումս պեղվել է 112 հեկտարից միայն 10 հեկտար տարածությունը, սակայն այդ տարածության մեջ է մտնում նաև քաղաքի կենտրոնական մասը։

Թանգարանը, որը այժմ գործում է քաղաքի տարածքում, կառուցվել է այնպես, որ ավերակների վնասումը հասցվի նվազագույնի։

Տեղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կորդովայից 6,4 կմ արևմուտք, Սիերա Մորենայի ստորոտում։ Ձգված է հյուսիսց հարավ Ջաբալ-ալ-Արուսի լանջերին, Գուադալաքվիր գետի հովտում։

Տեղագրությունը վճռորոշ դեր է խաղացել ամրոցի կառուցման գործում։ Հաշվի առնելով քաղաքի անհարթ դիրքը այն բաժանվել է երեք մասի։ Ի տարբերություն մուսուլմանների քաղաքների,սովորաբար ունեցող քաոսային նախագծերի, Ասաարան ուներ ուղղանկյունի տեսք,որն ամբողջությամբ կազմում է մոտ 112 հեկտար։

Սիեռա Մորենայի լանջին կառուցված լինելու փաստը նաև քաղաքական առավելություն է տվել քաղաքին, այդ կերպ ավելի հեշտ էր պահպանել կապը շրջակայքի ամրոցների և բնակավայրերի հետ։

Քաղաքից դուրս, սակայն նրան բավական մոտ երկու այլ շինություններ էին գտնվում, որոնցից մեկը, մի մեծ վիլլա՝ գյուղատնտեսական շրջանի կենտրոն էր, իսկ մյուսը հսկայական ուղղանկյունաձև շինություն, հավանաբար եղել է բարաքներ։

Պալատի դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է հին հռոմեական ջրանցքի մոտ, որը հնարավորություն է տվել հետագայում մշտական ջրով ապահովել ավելի բարձր շրջանները։

Ամրոցի կառուցման առաջին փուլը տևել է բավականին կարճ ժամանակ, 936 կամ 940 թվականին սկսվել են աշխատանքները, մզկիթի կառուցումն ավարտվել է 941 թվականին, իսկ 945 թվականին Խալիֆն այդտեղ է փոխադրել իր նստավայրը, չնայած շինարարական աշխատանքները տևել են տասնյակ տարիներ։ Ընդունելության սրահի կառուցումը թվագրվում է 953-957-ական թվականներին։

Այգիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գոնե երեք այգի կար, փոքր այգին, որ կոչվում էր նաև «Արքայազնի այգի», գտնվում էր բարձր տերասայի վրա։ Այն նախատեսված էր ազնվականների, հարուստների և հզորների համար. բոլոր նրանց, ովքեր հաճախ էին լինում ամրոցում։

Երկու առավել ցածր տերասաների վրա ձևական Իսլամական այգիներ էին։ Արևմտյան այգին քաղաքի ամենացածր տերասայի վրա էր գտնվում։ Միջին տերասայի վրա կառուցված այգին, որտեղ կար ընդունելության սրահ, հայտնի էր որպես Ռիկո սրահ, ուներ տաղավար, որը շրջապատված էր ուղղանկյուն լողավազաններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը, որի ծաղկման շրջանը տևել է մոտ 80 տարի, կառուցվել է Խալիֆ Աբդ-Ար-Ռահման Երրորդի հրամանով 936-940-ական թվականներից սկսած։

928 թ.-ին, երբ նա իրեն հռչակեց Խալիֆ՝ աշխարհին իր ուժը ցույց տալու համար որոշեց ամրոց-քաղաք կառուցել Կորդովայից 5 կմ հեռավորության վրա։

1010 թվականին քաղաքն ավերվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում, որը հանգեցրեց Կորդովայի Խալիֆայության լուծարմանը։ Արշավանքն արդյունավետորեն ջնջեց քաղաքը քարտեզից։

Հայտնի լեգենդն ամրոցի անվան մասին պատմում է, որ քաղաքը Ասաարաը կոչվեց այն ժամանակվանից, երբ Խալիֆը իր սիրելի հարճ Ասաարայի արձանը կանգնեցրեց մուտքի մոտ։ Մյուները, երևակայելով Խալիֆի պահանջկոտ սիրուհուն, ասում են, թե քաղաքն ուղղակի նվեր էր նրան։ Սակայն ճշմարտությունը թերևս այն է, որ քաղաքը կառուցվել է ավելի շատ քաղաքական նպատակներով, քան սիրուց դրդված։ Աբդ-Ար-Ռահման Երրորդը հրամայել է քաղաքի կառուցումն սկսել այն ժամանակ, երբ ինքը դեռ նոր էր վերջացրել իր իշխանության ամրապնդումը Պիրենեյան թերակզղում և Հյուսիսային Աֆրիկայի կառավարման համար մրցակցության մեջ էր մտել Ֆաթիմյան դինաստիայի հետ։ Արաբերենում Ասաարա նշանակում է փայլուն, պայծառ կամ ծաղկուն, որն առավել կապվում է իշխանության և փառքի, քան սիրո հետ։ Աս-Սաարան առավել հայտնի էր, քանի որ Մուհամեդ Մարգարեի դստեր անունն էր Ֆաթիմա Աս-Սաարա։ Եվ, որպես այդպիսն Հյուսիսային Աֆրիկայի Ֆաթիմյան դինաստիայում բազմաթիվ շենքեր և ամրոցներ են կոչվել նրա անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barrucand, Marianne; Achim Bednorz (2002). Moorish Architecture in Andalusia. Taschen.
  • D. Fairchild Ruggles, Gardens, Landscape, and Vision in the Palaces of Islamic Spain, Philadelphia: Pennsylvania State University Press, 2000
  • D. F. Ruggles, “Historiography and the Rediscovery of Madinat al-Zahra',” Islamic Studies (Islamabad), 30 (1991): 129-40
  • Triano, Antonio Vallejo, "Madinat Al-Zahra; Transformation of a Caliphal City", in Revisiting al-Andalus: perspectives on the material culture of Islamic Iberia and beyond, Editors: Glaire D. Anderson, Mariam Rosser-Owen, BRILL, 2007, ISBN 90-04-16227-5, ISBN 978-90-04-16227-3, google books

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]