Սովորել է Օքսֆորդի (1951-1954 թթ.), Բեյրութի Սենժոզեֆ (1962-1964 թթ.) համալսարաններում։ Տալեպում 1949 թվականին խմբագրել է «Դեպի երկիր», 1955 թվականին՝ «Հուշարձան Մուսա լեռան», 1956—1957 թվականներին՝ «Երկիր» գրական պարբերականները, 1957 թվականին լույս ընծայել «Կյանքի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Կեյթսի «Տոգիներու աճուրդը» («Օրորա Մարտիկանյանի հուշերը», 1965), կազմել ն խմբագրել է «Հուշամատյան Մուսա լեռան» (1970, հեղինակակից Մատուրյան) գիրքը, կազմել է «Անգլերենե-հայերեն արդի բառարան» ն «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն արդի բառարան» (1970, Տիգրան Խնդրունու հետ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 253)։